Տեխզննման կտրոնի հետ հավելյալ վճարվող բնապահպանական հարկերը կիջեցվեն. փոխնախարար

«Հայկական Ժամանակ»-ի խմբագրություն ահազանգ է ստացվել քաղաքացի Արման Բուդաղյանից: Բուդաղյանը նշեց, որ այսօր ավտոմեքենայի տեխզննման կտրոն է ձեռք բերել, սակայն նախկինի համեմատ դրա վրա ավելացել է բնապահպանական հարկ, որը բավական մեծ գումար է կազմում, եւ այն հաշվարկվում է ըստ շարժիչի հզորության: Բուդաղյանի խոսքով՝ մինչ այժմ նման վճար չէր եղել: Եւ ըստ իր տեղեկության՝ սա հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքով է փոփոխվել:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը պարզաբանում ստանանք:

- Պարոն Պողոսյան, տեխզննման կտրոնի հետ հավելյալ բնապահպանական հարկ է ավելացել, ինչի պատճառով քաղաքացիները դժգոհում են՝ նշելով, որ շատ մեծ գումարներ են վճարել: Ե՞րբ է այս օրենքն ուժի մեջ մտել եւ արդյո՞ք փոփոխման ենթակա է:

- Կառավարությունը նախանցած նիստում հավանություն է տվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծին, որով շատ հարցեր են կարգավորվում: Հարցերից մեկն էլ բնապահպանական հարկի դրույքաչափի իջեցմանն է վերաբերվում: Նաեւ որոշակի մեխանիզմի փոփոխություն է ենթադրում, մասնավորապես` հունվարի 1-ից գործող կանոնը հետեւյալն է, որ բնապահպանական հարկի մեծությունը որոշվում է՝ հիմք ունենալով միայն շարժիչի հզորությունը, այսինքն՝ չկարեւորելով ավտոմեքենայի հնությունը, շարժիչի տեսակը եւ այլն:

- Իսկ դա ինչքա՞ն է կազմում:

- Կախված ավտոմեքենայի շարժիչի հզորությունից, բնականաբար՝ կարող են տարբեր թվեր լինել: Բայց հասկանալով, որ բեռը իրականում բարձր է քաղաքացիների համար, օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է էականորեն իջեցնել, ինչպես նաեւ բնապահպանական մեծությունը կապել մեքենայի արտադրության տարեթվի հետ: Մասնավորապես, ավելի ցածր բեռ սահմանելով մինչեւ 3 տարի վաղեմություն ունեցող ավտոմեքենաների համար, հետո արդեն տարեցտարի աստիճանաբար բարձրացնել: Հիմա, եթե ավելի առարկայական լինենք, մեր առաջարկը ենթադրում է, որ մինչեւ 3 տարի վաղեմություն ունեցող ավտոմեքենաների համար բեռը 4 անգամ իջնելու է: Իսկ 3 տարուց ավել վաղեմություն ունեցող ավտոմեքենաների համար յուրաքանչյուր տարի հարկի արժեքները 10 տոկոս բարձրանալու են, բայց ամենաբարձր դրույքաչափն անգամ, 2 անգամ ավելի քիչ է լինելու, քան ներկայումս է:

- Այսինքն, եթե հիմա օրինակ վճարում են 40 հազար դրամ, կդառնա 10 հազար դրա՞մ:

- Եթե մինչեւ երեք տարի վաղեմության մեքենայի հետ գործ ունենք, ուրեմն՝ այո:

- Իսկ բնապահպանական հարկ մինչեւ հիմա գոյություն ունե՞ր:

- Եղել է բնապահպանական վճարի տեսքով, հունվարի 1-ից բնապահպանական վճարը փոխվել է բնապահպանական հարկով:

- Այս որոշումը նախկին կառավարության վերջին օրերի՞ն է ընդունվել:

- Օրենսգիրքը ընդունվել է 2016 թվականի հոկտեմբերի 4-ին, բայց ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ից:

Տպել
3788 դիտում

Ոստիկանությունը մասնագիտական ստուգումներ է նշանակել Լոռու մարզում ծառահատման 2 դեպքով

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Լոռու Գարգառ գյուղում անասնագոմ է հրդեհվել՝ այրելով մոտ 700 հակ անասնակեր

Ոստիկանները վկայել են, որ իրականում տեղեկություն չեն ունեցել զենքի ու զինամթերքի մասին. Վահե Գրիգորյան

Ում էր պետք Մաշադյանի որդու շուրջ աղմուկը

Գեմաֆին Գասպարյանը նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Առաջիկա շաբաթներին ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն. Մոգերինի

Մայրապետյանի հետ առերեսվել եմ, եւ նա ընդունել է, որ գումար եմ փոխանցել. Սիլվա Համբարձումյան

ՀԿ-ի նախագահը կասկածվում է տարբեր անձանցից 29,5 մլն դրամի հափշտակության մեջ

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են. մարզպետ

30 խոշոր հարկատուներից 25-ը նախորդ տարվա համեմատ ավելացրել են հարկերը, 5-ը՝ պակասեցրել. Բաբկեն Թունյան

Ալեքսանյանի ընկերության վճարած հարկերը ոչ թե նվազել, այլ ավելացել են. «Գազպրոմը» չի նվազեցրել հարկերը

Մարիխուաննա ծխող մարդիկ միշտ ժպտում են ու շատ բարի են. Արման Մարգարյան

ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկություններին

Վարչապետի՝ սպորտի հետ կապված ծրագրերը հեղափոխական չէին. Դավիթ Խիթարյան

Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը

Ավտովթար Լոռիում. կան վիրավորներ

Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինվորականը ցուցմունք չի տվել, նմուշ չի հանձնել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը «Արմենիա» ԲԿ-ից փախուստի է դիմել

Ուսման վարձի փոխհատուցում կստանան ապրիլյան պատերազմին մասնակցած նաեւ հեռակա սովորող ուսանողները