Գյուղացիները կաթով բեռնված մեքենաներով բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց

18/06/2018 schedule13:10

Կաթի մթերման ցածր գնից բողոքող գյուղացիները կաթով լի մեքենաներով եկել են կառավարության շենքի դիմաց: Նրանք բողոքի ակցիա են իրականացնում եւ պահանջում մթերման գնի բարձրացում:

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ կաթի մթերման գինը շատ ցածր է եւ նման գնի պայմաններում ավելի լավ է ձրի բաժանեն ժողովրդին, կան հանձնեն կաթ մթերողներին:

Մամուլն ավելի վաղ գրել էր, որ օրերս կաթի մթերման գնից դժգոհող գյուղացիները հանդիպել են գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ: Գյուղացիների խոսքով` վերջին երկու ամիսների ընթացքում կաթի մթերման մեկ լիտրի գինը վերամշակող ընկերությունները 60 դրամով նվազեցրել են` 200 դրամից դարձնելով 140 դրամ: Բացի այդ՝ կան մթերող ընկերությունները, որոնք մեկ լիտր կաթը գնում են 90-100 դրամով:

Դժգոհող գյուղացիները կառավարությունից պահանջում վերահսկել կաթի մթերման գները: Նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ եթե գործադիրը իրենց հարցին լուծում չտա, ապա իրենք երկուշաբթի օրը կաթով բեռնված մեքենաներով են գալու կառավարության շենքի առջեւ եւ անվճար  բաժանելու են կաթը քաղաքացիներին:

Տպել
7024 դիտում

Վանաձոր-Ալավերդի. կձեռնարկվեն միջոցներ բնակչությանը պատճառվող անհարմարությունները բացառելու ուղղությամբ

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ  եվ նոր քարտուղար ունի

Երեւանի պետական համալսարանը հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրեց․ միաձայն ընտրվեց Գեւորգ Մուրադյանը

Այս տարի ՀՀ-ում կստեղծվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց. կառավարություն (տեսանյութ)

Չլուծվող Կուրիլյան կղզիների խնդիրը. այսօր կհանդիպեն Վլադիմիր Պուտինը եւ Սինձո Աբեն

Գլոբալացման չորրորդ ալիքը պետք է լինի մարդակենտրոն. այսօր բացվում է Դավոսի համաժողովը

Ոստիկանները հայտնաբերել են Երևանի Ազատության պողոտայում կրակողին (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են «varks.am»-ի մասնաճյուղերում կատարված կողոպուտները. կասկածյալը ձերբակալվել է

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն զգուշացրել է շտապօգնությանը՝ իրենց մոտ հիվանդ չտանել. տեղ չունեն

Ու՞մ է պետք փոխմարզպետի պաշտոնը, այն էլ՝ միանգամից 3-ը. Մարուքյանն առաջարկում է կրճատել փոխմարզպետների թիվը

Գորիս-Սիսիան ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարերի համար

Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը

Եվրամիությունը Ռուսաստանի և Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ է հաստատել․ «Ամերիկայի ձայն»

3 անգամ դատապարտված անձը փողոցային առեւտրի է դրդել 14-ամյա դեռահասի. Հայկ Մարության

Մոտ 3 ամսից կլինեն նոր դրոշմապիտակներ՝ ավելի ամուր կպչող, պոկվելիս էլ ավելի անվտանգ. նախարար

Մաղթում եմ ձեզ թավշյա հեղափոխություն` ձեր իսկ բարօրության համար. Մարուքյանը` ադրբեջանցիներին (տեսանյութ)

Խոշոր վթար Արմավիր-Սարդարապատ ճանապարհին. կան տուժածներ, 2 զոհ

Երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և հայ-թուրքական հարաբերություններում. Չավուշօղլու

Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունը 16 տարեկան է (տեսանյութ)

Ապարան քաղաքում շտապօգնության «ՈՒԱԶ»-ը արգելափակվել էր ձյան մեջ. օգնել են փրկարարները