Ոստիկանության ներքին աուդիտի պետն ազատվել է աշխատանքից. պատճառը խոշոր չափի յուրացո՞ւմն է

Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Թունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

ՀՀ ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը նշելով, որ Թունյանն ազատվել է եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:

Մեր տեղեկություններով, նրա ազատումը կապված է առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու հետ: Այդ դեպքով, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կա հարուցված քրեական գործ: Ավելի վաղ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, մասնավորապես, նշելով հետեւյալը. «...Առկա են փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Թունյանը, իրեն ենթակա ծառայողների գործուղման ծախսերի հատուցման նպատակով պետական բյուջեից տրամադրված ֆինանսական միջոցները հափշտակելու դիտավորությամբ, պատասխանատու այլ աշխատակիցների միջոցով 2014թ.-ի սեպտեմբերից հավելագրել է վարչության ծառայողների գործուղումների ընթացքում կատարված ծախսերի հատուցմանն ուղղված գումարները:

Այնուհետեւ, նույն ծառայողների հետ պայմանավորվածության համաձայն, Վ. Թունյանն իր աշխատակցի միջոցով նրանցից յուրաքանչյուր անգամ հավաքել է հավելագրված գումարները եւ պետական բյուջեից յուրացման եղանակով հափշտակել իր վստահությանը հանձնված, ընդհանուր`առանձնապես խոշոր չափերի հասնող 4.500.000 ՀՀ դրամը»:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու վերը նշված առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Տեղեկացանք, որ աուդիտի վարչության աշխատակիցները արդեն իսկ սույն քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են:

Տպել
6664 դիտում

Հայ հրաձիգները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել գնդակային հրաձգության վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում

Կցորդով մեքենայի կողաշրջման հետևանքով խաթարվել է Երևան-Իրան ավտոճանապարհի 341-342 կմ-ի երթևեկությունը

Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի

Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

Արցախում մասնակի զորահավաքով զինվորական ծառայության զորակոչվածները կզորացրվեն

Վրաերթ Երևանի Ջրվեժ թաղամասում․ 85-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին

«Փյունիկ»-ը կշարունակի պայքարը ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում

Երեկ և այսօր օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. ՊԲ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.2 հա տարածքում բռնկված հրդեհները

Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ կանգնակների տեղադրումից (տեսանյութ)

Հիմնանորոգվում է Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի մի հատվածը

ՊՎԾ-ի՝ 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացրած վերլուծական աշխատանքների արդյունքում կազմվել է 182 տեղեկանք

Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Արմավիրում և Գեղարքունիքում ջրամատակարարման դադարեցումներ կլինեն

Քննարկվել են հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված հարցեր

Զորամասի պահպանության գոտում անցկացվել են խնդիրների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ

«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում այրվում է կուտակած թուղթ (տեսանյութ)

Պատրաստ ենք անցնել գործնական դաշտ՝ քննարկելով համատեղ ծրագրերի հեռանկարները. Վահրամ Դումանյան

Բրազիլիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հայ լողորդները Հռոմում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը

Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են

Վթար Արաբկիրի թաղապետարանի շենքի դիմաց․ կա մեկ զոհ

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա շահառուն «Հերոսների Վերականգնողական Քաղաք»-հոգեբանական վերականգնողական կենտրոնն է

Նոր միջանցքի գործարկմամբ Աղանուս համայնքը դուրս կգա Ադրբեջանի վերահսկողությունից. Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդն է

Լևոն Մինասյանը ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Որոշ հատվածներում ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ

Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի նախագահին

Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը օգոստոսի 10-ին ժամանակավորապես կդադարեցվի

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ

Արմեն Փամբուխչյանը ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

Զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով վիրավորվել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ

Վերահաստատում եմ Սինգապուրի հետ փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունս. ՀՀ վարչապետ

Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը

Աչաջուր գյուղի սկզբնամասում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և այրվել

Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետի լիազորությունները չարաշահելու գործը դատարանում է

Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված