Ախուրյանցի աշակերտների ծնողները զինվորների համար ապառիկով էին սնունդ գնել. նրանք ցնցված են

Հայաստանյան հանրությունն արդեն տեւական ժամանակ է ուշքի չի գալիս Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախորդ օրը հրապարակած տեսանյութից, որտեղ երեւում էր, թե ինչպես է գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցը վերածվել զինապահեստի, ավտոպարկի ու գազանանոցի: Եվ, որ ամենացնցողն էր, ԱԱԾ աշխատակիցներն այնտեղ հայտնաբերել էին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորների համար, որպես օգնություն ու նաեւ բարոյական աջակցություն, աշակերտների ուղարկած սննդամթերքի արկղերը, որտեղ նաեւ սրտառուչ նամակներն էին: Այդ ամենը հասցեատերերին չէին հասել:

Տեսանյութում երեւում էին նաեւ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի N2 հինական դպրոցից ուղարկված ծանրոցները, որոնք հանգրվանել էին Մանվել Գրիգորյանի ամառանոցում՝ գազանների բաժին դառնալու համար: Դպրոցի տնօրեն Նարինե Մուշեղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեսանյութին ծանոթ է: Ավելին, Հատուկ քննչական ծառայության քննիչն իրեն արդեն հարցաքննել է:

- Իհարկե, տեսել եմ: Հուզվել եմ չափից դուրս, սրտի ցավ եմ ապրում: Ես չափից դուրս եմ վիրավորված, թե այս ինչքան զինվորը մեղք է, որ այս պարագայում երեխաներն այդպիսի օգնություն են ցուցաբերել ու հանկարծ տեղ չի հասել:

- Իսկ աշակերտներն իրենք տեղյա՞կ են ինչ է կատարվել, որեւէ արձագանք ունե՞ք:

- Ես արձագանքը այսպես գնահատեմ. նախ, այսօր եկել եմ աշխատանքի, ամբողջ մանկավարժական հանրույթը կանգնած էր, ասում էր՝ լացել ենք այդ պահին: Անհամբեր ինձ էին սպասում, որ ես մտնեի դպրոց, որովհետեւ ես նաեւ երեկոյան եղել եմ ոստիկանությունում, որտեղ ինձ հարցաքննել է ՀՔԾ քննիչը: Հետո աշակերտները, որոնք արդեն ավարտել են դպրոցը (մեր դպրոցը հիմնական է), եկել էին, հավաքվել էին դպրոցի բակում: Եկան մոտեցան ինձ, ասում են՝ ընկեր Մուշեղյան, դուք հիշո՞ւմ եք այդ օրը: Դե բնական է, երեխաներն այդ հարցը պետք է տային: Ասում եմ՝ ինչպես չեմ հիշում, երբ ես հուզված պատուհանից դուրս էի նայում, որպեսզի դուք իմ հուզմունքը չտեսնեիք: Ու անձամբ իմ ձեռագիրն է արկղերի վրա: Իրենք փաթեթավորում էին, ես գրում էի: Նույնիսկ իմ ուսուցիչները, ձեռագիրս ճանաչելով, իրիկունը ասել են՝ վայ մեր արկղերն են:

- Իսկ ինչպե՞ս կազմակերպվեց զինվորներին օգնություն ուղարկելու պրոցեսը, կնկարագրե՞ք:

- Ապրիլի 4-ին աշակերտական խորհուրդն արտահերթ նիստ գումարեց՝ մեր նախաձեռնությամբ, իրենց նախաձեռնությամբ, ծնողներ էին հավաքվել, որ քառօրյա պատերազմին օգնություն ցուցաբերեն աշակերտների կողմից եւ կազմակերպեն այդ գործընթացը: Աշակերտներն արտահայտվեցին, որ բնականաբար հայոց բանակին օգնելու համար գոնե մի փոքրիկ լումա էլ մենք ներդնենք: Յուրաքանչյուր երեխա երկու օրվա ընթացքում ինչ-որ տանը ունեին՝ հիգիենիկ պարագաներ, ներքնաշորեր զինվորների համար, ծխախոտ, խտացրած կաթ, պահածոյացված միս, քաղցրաբլիթներ, կոնֆետներ, նույնիսկ շաքարավազ, բերել էին: Հավաքվեց շատ: 42 արկղ պատրաստեցինք, տեսակավորեցինք, յուրաքանչյուր տուփում դրեցինք նմանատիպը, իրենք այդ արկղերը փակում էին, ես էլ վրան գրում էի, ու դասավորեցինք, գյուղապետից խնդրեցինք տրամադրել փոխադրամիջոց եւ ուղարկեցինք Ղարաբաղ: Իբր Ղարաբաղ: Հետո տեղեկացանք, որ Ղարաբաղ է տարվել: Մենք կոնկրետ հասցեատիրոջ չէինք ուղարկել: Ամբողջ գյուղից ուղարկվող արկղերն էին բեռնվել այդ մեքենա: Երեխաները շատ հուզված եկան, ես էլ եմ այս պահին հուզված, որովհետեւ ես նման բան չէի լսել, չէի տեսել, չէի պատկերացնում: Յուրաքանչյուր երեխա իր փոքրիկ ներդրման հետ բերել էր նաեւ նամակ, որոնք դրված էին արկղերի մեջ: Յուրաքանչյուր արկղի մեջ աշխատեցինք, որ անպայման լինեն այդ նամակներից:

- Տիկին Մուշեղյան, ենթադրում եմ, որ գյուղի դպրոցի աշակերտները սոցիալապես ոչ լավ պայմաններում են ապրում եւ նրանց համար ծանրոց ուղարկելը բավական զոհողությունների գնով է եղել:

- Իհարկե: Ես նաեւ տեղեկացա, որ շատ ծնողներ եկել էին, ոչ կանխիկ գումարով խանութներից վերցրել էին սննդամթերք, երբ բերեցին, ես պատկերացնելով, ասացի՝ էլ դուք ինչու եք բերել, մենք արդեն դրել ենք: Ասացին՝ խնդրում ենք, ուղղակի սրանք էլ տեղավորեք արկղերի մեջ, որպեսզի մենք մի փոքր հանգիստ զգանք մեզ:

Տպել
24905 դիտում

Լիբիայի ազգային բանակը հայտարարել է՝ Թուրքիան նավահանգստով զենք է մատակարարում Լիբիային

Նովրուզին զբոսաշրջիկների թիվը գուցե մեծ չլինի, բայց դա միայն կորոնավիրուսով չէ պայմանավորված․ իրանագետ

Ալավերդու պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Կորոնավիրուսը տարածվում է անհավատալի արագությամբ. հետեւանքները ծանր կլինեն Չինաստանի համար. Ծինփին

Ստեղծվել է Տավուշի զբոսաշրջության միասնական հարթակ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2019 թվականին 277 ստուգում է իրականացրել

Թրամփն առաջին պաշտոնական այցով Հնդկաստանում է. բուռն ընդունելություն եւ մեծ սպասումներ

ԿԸՀ-ի պաշտոնական www. elections.am կայքում այօր տեղադրվել են քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակները․ Բիչախչյան

Մեկնարկում է 2020 թվականի «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը

Առողջապահության նախարարությունը 160 հազար բժշկական դիմակ է պահեստավորել

Բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, «G 231» և «Ակինետոն» գրառմամբ հաբեր, մարիխուանայի նմանվող զանգված

Երկշաբաթյա ժամկետով սահմանափակվել են Հայաստան-Իրան օդային փոխադրումները. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Իջևանի ոստիկանները բացահայտել են էլեկտրոնիկայի խանութից կատարված գողությունը․ 33-ամյա տղամարդը կալանավորվել է

Հրդեհ Բաղրամյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Քննարկվել է ճանապարհային քարտեզով 2020 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը

Եղանակը տաքանալուն զուգահեռ կորոնավիրուսը կնահանջի՞, ինչը հատուկ է գրիպին. ԱՆ պաշտոնյայի մեկնաբանությունը

Մարտի 1-ի գործով Հովհաննես Ղազարյանն արդարացվել է` հանցակազմի բացակայության հիմքով

Ոստիկանները գրպանահատներին բերման են ենթարկել ու հայտնաբերել գողացված դրամապանակները. (տեսանյութ)

Ընդդիմախոսներն ասում են՝ սուպերվարչապետություն պետք չէ, բայց թվում է՝ ենթագիտակցորեն դա են ցանկանում. ԿԳՄՍ նախարար

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանն առերեսվել է իր և Նարեկ Սարգսյանի դեմ հաղորդում տված Հակոբ Հովհաննիսյանի հետ