Մանվել Գրիգորյանի առանձնատնից հայտնաբերված մթերքների մի մասը նախ հասել է Արցախ

«Մենք Ապրիլյան պատերազմի օրերին սննդի ու այլ պարագաների կապոցներ ենք հանձնել Շիրակի ԵԿՄ մարզային խորհրդին, որպեսզի իրենք այդ ծանրոցները հասցնեն առաջնագիծ»,- այս մասին մեր զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը՝ նշելով, որ դրանից հետո չէին կարող իմանալ՝ ծանրոցները տեղ հասան, թե՝ ոչ:

Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտն այն կազմակերպություններից մեկն է, որը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին ծանրոցներ էր ուղարկել առաջնագիծ: Օրերս պարզվեց, որ այդ ծանրոցներից շատերը հասել են ոչ թե հասցեատերերին՝ զինվորներին, այլ հայտնվել են ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը: ԱԱԾ-ի՝ Մանվել Գրիգորյանի առանձնատանն արված խուզարկության տեսագրության մեջ երեւացող ծանրոցներից շատերի վրա գրված է, թե դրանք ովքեր են ուղարկում: Ծանրոցներից մեկից երեւում է, որ այն ուղարկել են Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտից:

Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված ծանրոցներից մեկի գրությունը

Մեր զրույցում ինստիտուտի տնօրենը նշեց, որ իրենք ապրիլի 4-ին նախաձեռնել, ապա ապրիլի 9-ին սնունդ՝ խտացրած կաթ, տուշոնկա, դեղորայք, ծխախոտ ու հեռախոսի մարտկոցներ են ուղարկել առաջնագիծ.

«Այսինքն՝ մենք անձամբ չէինք կարող ուղարկել, դրա համար քսաներկու ծանրոց փոխանցել ենք Շիրակի ԵԿՄ մարզային խորհրդին: Այդ ծանրոցների ստացականներն էլ վերցրել ենք: Դրանից հետո չէինք կարող իմանալ, թե ծանրոցներն ուր են գնալու»,- ասաց Ջոն Կարապետյանը:

Վերջինս նշեց, որ իրենք ծանրոցների ստացականները վերցրել են, օգնությունն՝ ուղարկել, բայց չի հիշում՝ կոնկրետ ում են հանձնել տուփերը:

Շիրակի ԵԿՄ մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը մեր զրույցում հաստատեց, որ իրենք ստացել են այդ ծանրոցները, թեպետ ինքն առաջնագծում է եղել այդ ժամանակ: Նա նշում է, որ դրանք միանշանակ ուղարկվել են Արցախ:

«Շիրակի մարզային խորհրդի ազատամարտիկներս Ապրիլյան պատերազմի օրերին առաջին իսկ ահազանգից մեկնել ենք առաջնագիծ: Վարորդներն էլ ասել են, որ բեռները բերել են Ղարաբաղ: Այն ազատամարտիկները, ովքեր ի վիճակի չեն եղել գալ առաջնագիծ, պահվել են թիկունքում՝ մթերքներ մատակարարելու, ուղարկելու հարցերով զբաղվելու համար: Այդ մթերքների մի մասը ուղարկվել է վարչություն, մեր կենտրոնական հավաքատեղի, որոշ մեքենաներ էլ բերել են մինչեւ Արցախ: Մենք առաջնագծում ենք եղել, էլ չգիտենք՝ ոնց է եղել, ինչ է եղել»,- մեր զրույցում ասաց Ալեքսանյանը:

Նա նշեց, որ մթերքներով լի ծանրոցները Շիրակից ամեն դեպքում ուղարկվել են Արցախ, իսկ իրենք՝ ազատամարտիկները, պատերազմի մոտ քսան օրերին առաջնագծից անգամ թիկունք չեն իջել, որ իմանան՝ ինչ է կատարվել.

«Այն, ինչ եկել է, ընդհանուր է եկել, եկել մի տեղ պահեստավորվել է: Այդ տեսանյութում երեւացող ծանրոցներից մեկի վրա էլ, եթե նայել եք, գրած է՝ «Յուրայի ընկերներից»: Ես անգամ դա եմ տեսել: Շատ զարմանալի է, չգիտեմ: Տեսնենք, պարզաբանումներ տան, հասկանանք՝ ոնց են ծանրոցներն էնտեղ հայտնվել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Շիրակի ԵԿՄ կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը:

Ստացվում է, ըստ Ալեքսանյանի, Շիրակից ուղարկած ծանրոցները, այնուամենայնիվ հասել են մինչեւ Արցախ: Դրանից հետո դեռեւս անհայտ է՝ ինչպես եւ ում միջոցով են մթերքները հասել Մանվել Գրիգորյանի առանձնատուն:

Տպել
34215 դիտում

Ժամանակակից աշխարհում մարդկային ներուժը հանդիսանում է գլխավոր ռեսուրսը. Գեոպրոմայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյ

19-ամյա զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով

Անիի ավերակների տարածքում հրդեհ է բռնկվել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր

2 օրում ՀՀ տարբեր բնակավայրերում փրկարարները 8 օձ են հայտնաբերել եւ տեղափոխել անվտանգ տարածք

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում

Նախօրեին Երեւանի Ազնավուրի հրապարակի համերգի կազմակերպիչը քաղաքապետարանը չի եղել. պարզաբանում

Ջերմաստիճանն այսօր բարձր է 3-4 աստիճանով. ԱԻՆ-ը զգուշացնում է առաջիկա օրերի՝ բարձր կարգի հրդեհավտանգ լիենելու մասին

Վրաստանի բնակչության 66%-ը հայ-վրացական հարաբերությունները դրական է գնահատում. IRI

Իրականացվել է հսկվող այրում մոտ 6500 քմ տարածքում

Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են

Տավուշում վթարի է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը (լուսանկարներ)

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Երևանում ծառն արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բնկվել

Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Շախմատային փառատոն խորհրդարանի այգում. երեխաները մրցել են պատգամավորների հետ

Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդ՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքով