ԱՄՆ-ի 25 կոնգրեսական կոչ են արել պետքարտուղար Պոմպեոյին զգալի աջակցել Հայաստանին

19/06/2018 schedule10:55

ԱՄՆ-ի 25 կոնգրեսական կոչ են արել պետքարտուղար Պոմփեոյին զգալի աջակցել Հայաստանին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

«Կոչ ենք անում ձեզ աջակցել Հայաստանում դրական քաղաքական զարգացումներին»,- այսպես են սկսել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված իրենց նամակը Միացյալ Նահանգների կոնգրեսականները: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հաղորդել է կոնգրեսական Ջեքի Սփիրի գրասենյակը:

Կոնգրեսականների խոսքով, ժողովրդի աջակցությամբ, խաղաղ ճանապարհով վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն ունի եզակի հնարավորություն «վերափոխելու Հայաստանի քաղաքական, կառավարական, տնտեսական դաշտը եւ Հայաստանի ողջ բնույթը»:

«Այս հնարավորությունն իր մեջ, սակայն զգալի ռիսկեր է պարունակում, եւ մենք կարող ենք նվազեցնել այդ ռիսկերը՝ օգնելով ամրապնդել Հայաստանի քաղաքական եւ քաղաքացիական հաստատությունները, աջակցելով Հայաստանի կողմից ընտրված քաղաքական առաջնահերթությունների իրականացմանը»,- նշված է նամակում:

Կոնգրեսականների կարծիքով, ԱՄՆ-ի օգնությունը հատկապես էական է անցումային շրջանում, երբ կառավարությունն ու քաղաքացիները միասին փորձում են հաղթահարել կոռուպցիոն անցյալը:

Միացյալ Նահանգների օրենսդիրները կոչ են անում պետքարտուղարին զգալի ավելացնել Հայաստանին հատկացվող օգնությունը եւ օգնել երկրին պայքարել կոռուպցիայի դեմ:

Նամակը ստորագրած 25 կոնգրեսականների թվում են Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահներ Ջեքի Սփիրն ու Ֆրենք Փալոնը, ինչպես նաեւ մի շարք ազդեցիկ կոնգրեսականներ, այդ թվում՝ Ադամ Շիֆն ու Էլիոթ Էնգելը:

Տպել
838 դիտում

Չարբախի ոստիկանները բերման են ենթարկել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձին (տեսանյութ)

Շիրակի մարզի կարկտահարված 6 համայնք ԿԽՀԸ-ի կողմից ստացավ 150.040.450 դրամի աջակցություն

Ռանչպար գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք. հրդեհը մարվել է

Շաբաթ օրը երգչախումբը փողոցում է փորձ արել, քար լռություն եւ անտարբերություն է տիրում. Հեքեքյան

Անթույլատրելի է երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն․ Պաշտպանի արձագանքը՝ տարածված տեսանյութին

Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած.

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշել է Ավստրալիայի Ռայդ քաղաքը հռչակել քույր քաղաք

ՀՀ արտգործնախարարն ու Լատվիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հեռանկարները

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանում զորավարժությունները շատ ավելի ինտենսիվ են դարձրել. Տիգրան Աբրահամյան

Ֆելիքս Ցոլակյանը կոչումներ է շնորհել ԱԻՆ-ի 4 աշխատակցի (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ

«Օդում կախված լուրերի համաձայն՝ դատավորին տարբեր անձինք են այցելել»․ դատախազն առարկեց Օրբելյանի հայտարարության դեմ

Ներքին Գետաշենի տոնավաճառում 18-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 12-ամյա պատանու

Հայտարարություն մրցույթի մասին

Արթուր Ալեքսանյանը կհետազոտվի ՀՀ-ում, վնասվածքը խանգարում է շնչելուն

Չարենցավանի 6-րդ թաղամասում վաղը գազ չի լինի

Արցախը հայերինն է. ԼՂԻՄ-ը ստեղծվել է հայերի բնակավայրում. ANCA-ն հրապարակել է ԱՄՆ ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը

Վանաձորի մսի շուկայում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. ՍԱՏՄ

Օրենսդրական պարզեցումները կարող են Հայաստանն ավելի գրավիչ դարձնել բիզնես հրեշտակների շրջանում. փոխնախարար

Հարգելի՛ դատարան, ո՛չ փանելու եմ, ո՛չ խանգարելու եմ․ Ռոբերտ Քոչարյան