Եվրախորհրդարանի պատվիրակությունն աջակցում է ՀՀ-ում հավակնոտ բարեփոխումների իրականացմանը

2018 թվականի հունիսի 18-ին Հայաստանում էր գտնվում Եվրախորհրդարանի (ԵԽ) ինը պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը՝ ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորությամբ: Այցի նպատակն էր գնահատել Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ներկա փուլը եւ բարեփոխումներին ուղղված ջանքերը: Այս մասին ասված է ՀՀ-ում եվրամիության դիվանագիտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ:

ԵԽ ինը պատգամավորների պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ նախարարների, ՀՀ ԱԺ պատգամավորների եւ քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչների հետ  եւ գնահատական տվեց Հայաստանում առկա քաղաքական իրավիճակի, ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակի, ինչպես նաեւ  բարեփոխումներին ուղղված նոր ջանքերի վերաբերյալ՝ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ցնցումներից հետո, որի արդյունքում երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն:

«Եվրախորհրդարանը ուշի ուշով հետեւում էր Հայաստանում 2018 թվականի ապրիլ եւ մայիս ամիսներին տեղի ունեցող իրադարձություններին. Քաղաքացիների հասարակական ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաեւ նրանց խաղաղ աջակցությունը փոփոխություններին եւ կոռուպցիայի դեմ պայքարին խիստ տպավորիչ էր: Հայաստանի համար` պահը բեկումնային էր:

Ամրապնդել ժողովրդավարությունը,  խորացնել  հարաբերությունները ԵՄ-ի հետ եւ հաստատել տեւական խաղաղություն. սրանք են ՀՀ քաղաքացիների ձգտումը, որին հանձնառու են ՀՀ իշխանությունները, Եվրամիությունն էլ պատրաստակամ է աջակից լինել բոլոր՝ այդ ուղղությամբ իրականացվող քայլերին», - այցից հետո նշեց  ԵԽ պատվիրակության  ղեկավար Դեյվիդ Մքալիսթերը (ԵԺԿ, Գերմանիա):

«Հուլիսի 4-ին Եվրախորհրդարանը կքվեարկի ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ: Այս նոր համաձայնագրի վավերացումը միայն սկիզբն է. Համաձայնագրի հաջող իրականացումն առանցքային կարեւորություն կունենա  Հայաստանի արդիականացման տեսանկյունից:  Հաջողությամբ կյանքի կոչման պարագայում՝ այն կօգնի խթանել ԵՄ-ի հետ  առեւտուրը եւ ներգրավել ԵՄ ներդրումներ ՝ շոշափելի օգուտներ բերելով հայ ժողովրդին:

Տեղյակ եմ, որ մեզ հորդորում են սկսել բանակցություններ նոր համաձայնագրի ուղղությամբ, որը ՀՀ քաղաքացիներին կտա առանց վիզաների այցելությունների հնարավորություն: Կցանկանայի պարզաբանել՝ Մենք պատրաստ ենք աջակցել նման երկխոսության մեկնարկին: Իմ ընկալմամբ՝ գոյություն ունեցող պայմանավորվածությունները կյանքի են կոչվում:  Այդուհանդերձ՝ անհրաժեշտ է, որպեսզի նկատվի մի շարք ԵՄ անդամ պետություններում անօրինական բնակվող Հայաստանցի միգրանտների թիվը կրճատում:  Եվ կրկին՝ անհրաժեշտ է, որպեսզի  առանցքային բարեփոխումներն, ինչպիսին է կոռուպցիայի դեմ պայքարը, իրենց  պտուղները տան», - ասաց Դեյվիդ Մքալիսթերը:

Հաջորդ քայլեր

Այցի արդյունքները կհամալրեն Եվրախորհրդարանի քվեարկությանը`ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ, որը կկայանա Ստրասբուրգում 2018 թվականի հուլիսին:

Մքալլիսթերի հետ միասին՝ ԵԽ պատվիրակության կազմում էին եւս ութ պատգամավոր. «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ռեբեկա Հարմսը (Կանաչներ, Գերմանիա), Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սաջադ Քարիմը (Եվրոպական պահպանողականներ եւ ռեֆորմիստներ, Միացյալ Թագավորություն), ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայաստանի գծով զեկուցող Լազլո Թոքեշը (ԵԺԿ, Հունգարիա), Ժելյանա Զովկոն (ԵԺԿ, Խորվաթիա), Նինա Գիլը (Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադեմ ալյանս, Միացյալ թագավորություն), Բորիս Զալան  (Սոցիալիստներ եւ դեմոկրատներ, Սլովակիա), Տիկին Էլենի Թեոխարուսը  (Սոցիալիստներ եւ դեմոկրատներ, Կիպրոս), Պրն Պետրաս Աուշտրեվիչուսը(Եվրոպայի Լիբերալների եւ Դեմոկրատների Դաշինք, Լիտվա):

Տպել
1827 դիտում

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն