Գագիկ Ծառուկյանը ցանկանում է ազատել իր որդուն զինծառայությունի՞ց. պարզաբանում

ՀՀ կառավարության «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում» հրապարակվել է կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ երեք մարզիկի՝ Բաբկեն Հրաչյայի Շահազիզյանին, Նվեր Գագիկի Ծառուկյանին եւ Դավիթ Վարդանի Մադոյանին:

Որոշման նախագիծը ներկայացվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Որոշման նախագծում նշված է, որ Բաբկեն Շահազիզյանը (ծնվ. 1995թ.) նավամոդելի աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, Նվեր Ծառուկյանը  (ծնվ. 2000թ.) եւ Դավիթ Մադոյանը (ծնվ. 1996թ.) բազմակամարտի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ են: Որոշման համար որպես հիմք նշված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի հ. 450-Ն որոշման 5-րդ կետի պահանջները:

Հետաքրքիր է, որ վերնշված որոշման մեջ խոսք անգամ չկա նավամոդելային սպորտում եւ բազկամարտում  հաջողություններ արձանագրած մարզիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում նախկին նմանատիպ բոլոր որոշումներում երբեւէ չի եղել նավամոդելային սպորտը եւ բազկամարտը: Չկա նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի հ. 450-Ն որոշման 5-րդ կետում: Եվ բնական հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչպես է որոշման նախագիծը քննարկվելու կառավարության նիստում:

Բայց կա եւս մեկ այլ հետաքրքիր հանգամանք: Մինչ այս որոշումը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւս մեկ նախագիծ է ներկայացրել կառավարություն. այն կոչվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության  2018 թվականի ապրիլի  12-ի № 450 որոշման մեջ փոփոխություն եւ լրացում կատարելու  մասին» (https://www.e-draft.am/projects/933): Ընդ որում, այս որոշումը ներկայացվել է այս տարվա մայիսի 30-ին:

Ինչն է այստեղ հետաքրքիր: Սպորտի եւ երիտասարդության նախարարության հիմնավորման մեջ նշվում է, որ «Բազկամարտ եւ նավամոդելային սպորտ մարզաձեւերում Հայաստանի Հանրապետության մարզիկները տարիներ շարունակ բարձր արդյունքներ են ցուցաբերել միջազգային մրցասպարեզներում՝ նվաճելով բազմաթիվ ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ» եւ նշված են այն նվաճումները, որ արձանագրվել են նախկինում: Եվ չնայած նման արձանագրման որոշումը նորից կրկնենք՝ որոշման նախագիծ է ներկայացվել է միայն այս տարվա մայիսի 30-ին: Նշենք, որ բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, որի ընթացքում Նվեր Ծառուկյանը եւ նաեւ Դավիթ Մադոյանը մեդալներ են նվաճել, կայացել է այս տարվա մայիսի 25-ին: 5 օր անց էլ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը որոշման նախագիծ է դրել շրջանառության մեջ:

Ստացվում է, որ այս որոշումը կարեւորվել է միայն այն ժամանակ, երբ տարեկետման պահանջ է առաջացել կոնկրետ մարդու համար: Իսկ այդ մարդը Նվեր Գագիկի Ծառուկյանն է՝ Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին:

Նշենք, որ թեմայի շուրջ պարզաբանությամբ է հանդես եկել Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը՝ նշելով, որ Նվեր Ծառուկյանը՝ որպես ՀՊՏՀ-ում անվճար հիմունքներով սովորող ուսանող է ստացել տարկետման իրավունք:

«Ավելորդ շահարկումներին վերջ տալու նպատակով ներկայացնում ենք ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման մեջ փոփոխություն եւ լրացում կատարելու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հիմնավորումը, որը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում»,- ասված է պարզաբանման մեջ եւ ներկայացված է նախագծի հիմնավորումը:

«Բազկամարտ եւ նավամոդելային սպորտ մարզաձեւերում Հայաստանի Հանրապետության մարզիկները տարիներ շարունակ բարձր արդյունքներ են ցուցաբերել միջազգային մրցասպարեզներում՝ նվաճելով բազմաթիվ ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ:

Մասնավորապես, նավամոդելային սպորտի ՀՀ հավաքական թիմի անդամները (մեծահասակների եւ երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում) 1985 թվականից սկսած մինչ օրս աշխարհի առաջնություններում նվաճել են 23 ոսկե, 30 արծաթե եւ 21 բրոնզե մեդալ։ Եվրոպայի առաջնություններում նվաճել են 10 ոսկե, 18 արծաթե եւ 12 բրոնզե մեդալ, սահմանել աշխարհի 17 ռեկորդ, հաղթել բազմաթիվ միջազգային մրցաշարերում:

Բազկամարտի ՀՀ հավաքական թիմի անդամները 2016 թվականին մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում նվաճել են 14 մեդալ՝ որից 8 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: Բազկամարտի ՀՀ հավաքական թիմի անդամները 2017 թվականին մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում նվաճել են 9 մեդալ՝ որից 2 ոսկե, 5 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:

Հաշվի առնելով բազկամարտ եւ նավամոդելային սպորտ մարզաձեւերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի մարզիկների ցուցաբերած բարձր արդյունքները՝ անհրաժեշտություն է առաջացել բազկամարտ եւ նավամոդելային սպորտ մարզաձեւերն ընդգրկելու ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման մեջ:

Անհրաժեշտ է նաեւ  ոչ օլիմպիական մարզաձեւերի պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում ցուցաբերած արդյունքները հաշվարկել ոչ թե 1-2-րդ, այլ 1-3-րդ տեղերի հաշվարկով՝ առաջնակարգ մարզիկներին աջակցելու համար:

Պարզաբանենք, որ Նվեր Գագիկի Ծառուկյանը՝ որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող (անվճար ուսուցում) արդեն իսկ մինչեւ 2021 թվականն ունի տարկետման իրավունք:

Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության № 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանվում են ոչ օլիմպիական՝ ուշու, սամբո, շախմատ մարզաձեւերը ներկայացնող մարզիկներին (մարզական արդյունքների հիման վրա) տարկետում տալու պայմանները, իսկ ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծով նախատեսվում է նշված մարզաձեւերի ցանկում ավելացնել նաեւ նավամոդելային սպորտը եւ բազկամարտը: Վստահ ենք, որ վերոհիշյալ որոշմամբ տարկետում ստացող մարզիկները միջազգային ամենահեղինակավոր մրցահարթակներում շարունակելու են բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը»,- ասված է հիմնավորման մեջ:

Տպել
6242 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է