Մալդինին, Գիգսը, Կրեսպոն եւ մյուս լեգենդար ֆուտբոլիստները բոլորին հրավիրում են Երեւան

Համաշխարհային ֆուտբոլի աստղերը բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում են Երեւանում ներկա գտնվելու լեգենդների հանդիպմանը: Միջոցառման կազմակերպիչ, «Երեւան» (նախկին «Փյունիկ») ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը տեսանյութեր է հրապարակել ֆեյսբուքի իր էջում: Դրանցում լեգենդար ֆուտբոլիստներ Պաոլո Մալդինին, Գաբրիել Բատիստուտան, Էրնան Կրեսպոն, Դեմետրիո Ալբերտինին, Իվան Սամորանոն, Յուրի Ջորկաեֆը, Ռայան Գիգսը, Լյուդովիկ Ժյուլին, Դիդան, Դարիո Շիմիչը նշում են, որ անհամբերությամբ բոլորին սպասում են Երեւանում:

Լատինական Ամերիկայի ու Եվրոպայի լեգենդների հանդիպումը կայանալու է հուլիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկսվելու է 20:00-ին: Տոմսերն արժեն 5-25 հազար դրամ: Դրանք վաճառքում են հունիսի 12-ից: Կարելի է ձեռք բերել Gold’s Gym մարզասրահներ՝ Կոմիտաս 40/1, Ամիրյան 27/1, Creative Group ընկերություն՝ Ավետիսյան 63 հասցեներում, «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում եւ toms.am կայքում:

Ֆուտբոլային տոնը Երեւանում միայն խաղով չի սահմանափակվելու: Հուլիսի 6-ին Ազատության հրապարակում բացվելու է ֆան գոտի: Այն բաց է լինելու 3 օր՝ հուլիսի 6-ին, 7-ին եւ 8-ին: Ինչպես հայտնում է Արթուր Սողոմոնյանը, լինելու են մրցույթներ, հանդիպումներ ֆուտբոլիստների հետ, ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության խաղերի ցուցադրություններ, համերգներ՝ հայկական ու ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Տպել
1276 դիտում

«Դիլիջան» ազգային պարկում ծառերը հատելու նոր հնարք են գտել (տեսանյութ)

Հակոբ Նազարյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ու ընտրական ցուցակից

Ծաղկաձորը ներառվել է ձմեռային հանգստի համար լավագույն վայրերի առաջին հնգյակում

Առաջիկա 5 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում

Արման Փաշիկյանը 10 տարի անց նորից դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

2018-ի 3-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի համեմատ. վարչապետ

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է մարդատար մեքենաների համար

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, փորձել նետվել

Թագավորական անձրևանոցներ՝ գոյություն ունեցող բոլոր գույներով. երանգներ՝ թագուհուց (լուսանկարներ)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկների, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը