Կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանի բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Բաց նամակը՝ առանց խմբագրման, ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի պարոն Փաշինյան, 
Սույն թվականի մայիսի 17-ին գրել էինք Ձեզ նամակ, որում փորձել էինք համառոտ ներկայացնել այն ամենը, ինչով զբաղվում է Հայաստանի Կինոլոգիական Միությունը եւ ինչ խնդիրներ եւ առաջարկներ ունենք մեր ոլորտի զարգացման հետ կապված:

Հասկանում ենք, որ դուք անչափ զբաղված եք եւ խնդիրներ կան բոլոր բնագավառներում, բայց խնդրում ենք Ձեզ, հաշվի առնելով, որ մեր գործունեությունը նեղ մասնագիտական է եւ կապված է բոլոր այն ուժային կառույցների հետ, որոնք ունեն շնագիտական կենտրոններ, իսկ այդ ծառայությունները զբաղվում են թմրանյութերի, զենք, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, մարդկանց որոնողական եւ հայտնաբերման աշխատանքներով, արձագանքել մեր նամակներին եւ հանդիպում կազմակերպել՝ թույլ տալով մեզ ներկայացնելու այդ ոլորտի խնդիրները:

Նաեւ հարգելի վարչապետ, տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ ՊԵԿ ՆԱՎ շնագիտական կենտրոնում կատարվում են առնվազն անբացատրելի եւ զարհուրելի երեույթներ։ Մեր ունեցած տվյալներով՝ ՊԵԿ-ի ղեկավարությունը ստիպում է գործից ազատվելու դիմումներ գրել ՊԵԿ-ի կինոլոգիական ծառայության պետին եւ մի քանի լավագույն կինոլոգների, որոնք այսօրվա դրությամբ համարվում են լավագույն մասնագետներ այդ ոլորտում:

Նշենք, որ մեր ունեցած տվյալներով՝ դրա համար օբեկտիվ պատճառներ չկան: Եթե այդ խնդրանք-պահանջին կինոլոգները դրական պատասխանեն եւ գրեն դիմումներ, մենք կկորցնենք

1․ Լավագույն եւ անփոխարինելի մասնագետներ, որոնց վրա պետությունը ծախսել է միլիոնավոր դրամներ։ Ի դեպ, նշենք, որ Հայաստանում կան ընդամենը 15-16 նմանատիպ մասնագետներ:
2․ Այն ծառայողական շները, որոնցից ամեն մեկը 15000-20000 ԱՄՆ դոլար արժեն եւ սովոր են այն սպաներին, որոնց հետ տարիներով աշխատում են սահմանում, հայտնաբերել են ու շարունակում են հայտնաբերել թմրանյութ, դառնում են ոչ պիտանի աշխատանքի համար:
3․ Մեր սահմանները դառնում են ավելի խոցելի՝ թմրանյութ եւ զենք, զինամթերք ներկրողների կամ արտահանողների համար:
4․ Հայաստանի լավագույն ռազմա-կինոլոգիական ծառայությունը, որը գրավել էր առաջին տեղը, ըստ 2016-2017 թվականներին անցկացվող մրցումների արդյունքների՝ փաստացի կդադարի գոյություն ունենալ:

Հարգելի Նիկոլ Փաշինյան, խնդրում ենք Ձեզ, փրկեք Հայաստանի մաքսային ծառայության կարեւորագույն բաժիններից մեկը, որն իսկապես աշխատում եւ ցուցադրում է արդյունքներ:
Մենք հարկ եղած դեպքում կներկայացնենք բոլոր փաստաթղթերը, բնութագրերը, տեսահոլովակները անհատական բոլոր մասնագետների աշխատանքի հետ կապված:

Այս ոլորտի մասնագետ լինելով եւ 2010 թվականից զբաղվելով ռազմա-կինոլոգիական գործունեությամբ, հավաստիացնում ենք Ձեզ, սա լինելու է մեծ կորուստ Հայաստանի համար եւ ազգային անվտանգության լրջագույն բացթողում:

Հարգանքներով ՀԿՄ նախագահ՝ Վիոլետա Գաբրիելյան»: 

Տպել
6182 դիտում

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի