Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչները ՀՀ դատախազությունում են եղել

19/06/2018 schedule19:28

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Պետիցիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Գեռո Շտոռյոհանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին, խափանման միջոցների կիրառման պրակտիկային, քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց իրավունքների պաշտպանության ապահովմանը, ընտանեկան բռնության հետ կապված հանցագործությունների քննությանն առնչվող հարցեր: 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացում Եվրամիության համապատասխան կառույցների հետ համագործակցության նշանակությունը և ներկայացրել քննարկված հարցերի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազության վերջին շրջանի նախաձեռնությունները: 

Մասնավորապես, նշվել է, որ ընտանեկան բռնությունների հետ կապված հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությանը մեծասպես նպաստել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելուց` ընտանիքում բռնության հանցագործության դեպքերում դատախազին տրվել է իրավասություն հարուցելու քրեական գործ, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: 

Պարոն Մելքոնյանը նշել է, որ օրերս կայացած ՀՀ դատախազության կոլեգիայի նիստին ընդունվել են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների հիմնավորվածության ապահովմանն ուղղված կարևոր որոշումներ, որոնք բխում են ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով ամրապնդված՝ մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափորոշիչներից: Ներկայումս, ըստ պարոն Մելքոնյանի, ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում մշակվում է կալանավորմանն այլընտրանքային խափանման նոր միջոցների ներդրմանը միտված օրենսդրական փոփոխությունների փաթեթ: 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը հավելել է, որ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց իրավունքների պաշտպանությունն ավելի գործուն դարձնելու, դատապարտյալների և կալանքի տակ գտնվողների մտահագություններին, խնդիրներին ավելի օպերատիվ լուծումներ տալու նապատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ յուրաքանչյուր ամիս քրեակատարողական հիմնարկներում կկազմակերպվի ՀՀ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից ընդունելություն: 

Պարոն Շտոռյոհանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման և արդյունավետ քննարկման համար՝ վստահություն է հայտնել, որ Հայաստանում արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցում դրսևորվող հետևողականությունը էապես կնպաստի մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության կառուցակարգերի ամրապնդմանն ու կատարելագործմանը: Հանդիպման ժամանակ արծարծվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:  

Տպել
1723 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել