Ճապոնիան Հայաստանին է նվիրում ճապոնական արտադրության 200 նոր ավտոմեքենա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը կարևորել է հայ-ճապոնական հարաբերությունների ակտիվացումն ու հետագա զարգացումը և հավելել, որ առկա է փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու մեծ ներուժ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին ճապոնական արտադրության 200 նոր ավտոմեքենա նվիրաբերելու համար և հույս հատնել, որ երկու երկրների գործադիր մարմինների սերտ համագործակցությունը կնպաստի ճապոնական կապիտալի ներգրավմանը հայաստանյան շուկա: 

Դեսպանը վստահեցրել է, որ կներդնի հնարավոր բոլոր ջանքերը հայ-ճապոնական համագործակցության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ տնտեսության ոլորտում ներդրումային նոր ծրագրերի իրականացման նպատակով: 

Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության խորացումը արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Այդ համատեքստում, կողմերը կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ճապոնական կողմին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հավասակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար և հավելել, որ այն նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:

Տպել
19306 դիտում

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը քիչ առաջ որոշեց

Գողություններ մեքենաներից Երեւանում. բերման է ենթարկվել մեկ անձ (տեսանյութ)

Դիմակավորված ոստիկանները Վանաձորում են. կան բերման ենթարկվածներ (լուսանկարներ)

Կուրսովան պետք է բացատրագիր ներկայացնի ՀՀ շախմատի ֆեդերացիա

Սահմանափակել զանգվածային միջոցառումները. գրիպի դեմ պայքարի մասին ԱՆ-ի զգուշացումները

ՀՀ-ն ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի

Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ գնահատական տալ Բաքվում կատարված բռնություններին

Մանկապարտեզի տնօրենը հրաժարվել է աշխատակիցներին նկատողություն հայտարարել եւ ազատվել է պաշտոնից

ՀՀ-ում առողջապահության ստանդարտները պետք է լինեն բարձր. քննարկվել են բժշկական ապահովագրության ներդրման հարցեր

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին

Միջուկային խնդրով Հյուսիսային Կորեայի ավագ բանագնացը ժամանել է Վաշինգտոն

Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ը դիմումատուի իրավունքի խախտում չի արձանագրել. դատախազություն

Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել Փաշինյանի հոդվածը. նա կմասնակցի համաժողովին

Ավարտվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցն Արաբական Միացյալ Էմիրություններ

Հաստատվեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը. ղեկավարը Ռուբեն Ռուբինյանն է

Գերմանիայից արտաքսել են Վրաստանի 62 քաղաքացու

Սա նոր Հայաստանն է, որտեղ էականը հասարակության, ոչ թե չինովնիկների կամքն է. բաց նամակ Փաշինյանին

Ձեւավորվեց ԱԺ խորհուրդը. Արարատ Միրզոյանի գլխավորությամբ խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրել

Բաքվում հայերի ջարդերը վաղեմության ժամկետ չունեն, Ադրբեջանը պատասխան կտա. հայտարարություն

Ընտրվեցին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահները. ով՝ որքան քվե է ստացել