Որ դեպքում եւ երբ Մանվել Գրիգորյանը կարող է զրկվել Արցախի հերոսի կոչումից. Դավիթ Բաբայան

Ազգային անվտանգության ծառայության՝ հունիսի 17-ին հրապարակած տեսանյութից հետո զայրացած հանրության մի ստվար զանգված առաջ է քաշում ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին «Արցախի հերոս» կոչումից զրկելու պահանջը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, պատասխաելով մեր հարցին, ասաց, թե չգիտի՝ նման ընթացակարգ կա՞, թե չէ, որովհետեւ դա արդեն իրավական հարթությունում է: Ամեն դեպքում, ըստ նրա, բարձրագույն պետական այդ կոչումից զրկվողներ մինչեւ այժմ չեն եղել:

Դավիթ Բաբայանը նկատեց, որ Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումից զրկելու նպատակահարամարության հարցի քննարկումը պատեհ չէ, քանի դեռ չկա նրա մեղավորության մասին դատարանի համապատասխան վճիռ:  

«Կարծում եմ՝ ինչքան էլ որ ծանր լինի, նողկալի լինի այդ ամենը, ինչ մենք տեսել ենք (իրոք ցնցվել է Արցախը, շոկի մեջ է, շատ, խայտառակ վատ բան է), բայց այնուամենայնիվ ժողովրդավարական, քաղաքակիրթ հանրությանն ու հասարակությանը պետք է բնորոշ լինի անել հնարավորը, որ վերջնական վճիռը կայացվի դատարանում, որպեսզի շահարկումներ հետագայում չլինեն, որովհետեւ նույնիսկ ամենավտանգավոր հանցագործները, մոլագարները չեն կարող առանց դատարանի պատժվել նորմալ երկրներում: Մանվել Գրիգորյանը ոչ իմ եղբայրն է, ոչ իմ ծանոթն է, ոչ իմ հարազատն է, բայց պետությունը պետք է այնպես անի, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ ամեն ինչից՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, անկախ անցած ուղուց, անկախ սոցիալական կարգավիճակից, հավասար լինի օրենքի առջեւ եւ բոլորն էլ պետք է ունենան հնարավորություն՝ անկախ, արդար եւ թափանցիկ դատավարության միջով անցնելու համար»,- «Հայկական ժամանակին» ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Նա նաեւ հավելեց. «Դրանից հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ այլ հարցերի եւ քննարկել տարբերակներ այս կամ այն սցենարի վերաբերյալ»:

Մանվել Գրիգորյանը Արցախի հերոսի կոչում ու նաեւ այդ կոչմանն արժանացածներին հանձնվող Ոսկե արծվի շքանշան ստացել է 2000 թվականին: «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, տնտեսության հզորության ամրապնդման եւ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար: Այդ կոչումը շնորհվել է 24 անձի:

Տպել
4813 դիտում

Զինկոմի տեղակալը առանց բուժզննման զինգրքույկ է խոստացել՝ 1000 դոլարի դիմաց. ԱԱԾ բացահայտումը (տեսանյութ)

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Անթույլատրելի է այս տարածաշրջանում «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Փաշինյանը կարեւորում է ռազմարդյունաբերությունը

Մաքսատուրքերի ժամանակավոր վերացում. Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ՀԱՊԿ-ում ղեկավարման ոչ մի վակուում չկա. Պեսկով

«Երկրապահ»․ ռազմական կապիտալիզմից մինչեւ ՀԿ

Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան

Վիգեն Չալդրանյանն ազատվել է կինոակադեմիայի նախագահի պաշտոնից. ԱՄՆ-ից հրաժարականի նամակ է գրել

Ինչ են անում ՊՆ բժիշկներն ու ականազերծողները Սիրիայում. մանրամասներ

Կրկին հեշտ մրցակից «Արսենալի» համար Եվրոպա լիգայում

Ողբերգական դեպք. Ֆրանսիացի լեռնագնացը մահացել է ՊՆ ուղղաթիռում

Երեւանի քաղաքապետարանը թափուր պաշտոնների համար մրցույթ է հայտարարել

Թալանել են Արագածոտնի մարզպետարանի վարչության պետի պաշտոնակատարի տունը. տարել են ոսկյա զարդեր եւ փող

Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան

Կոտայքի լեռներում ձնահոսքի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացիներին գտել են. ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ

Արցախում կան ծանրամարտի զարգացման հեռանկարներ. Նազիկ Ավդալյանը հանդիպել է Արցախի ԿԳ եւ սպորտի նախարարին

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Համաներման որոշումը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» վրա չի տարածվի անգամ մեկ առարկության դեպքում. Զեյնալյան

Չիրացված մեծ ներուժ կա. Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային

Թուրքիայի իշխանությունները 295 զինվորականի կալանելու օրդեր են տվել