Բացվող կծիկի արտաքին վտանգները. հետեւություններ նախորդ հեղափոխություններից

Քաղաքական հեղափոխություններից հետո տեղի ունեցող զարգացումները բխում են հեղափոխության տրամաբանությունից եւ արդարացված են դրա ընթացքում նախանշված սկզբունքներով: Բնական է՝ ցանկացած հեղափոխություն ծնվում է արդարության պահանջից, իսկ դրանում նաեւ սոցիալական լայն բաղադրիչի առկայության դեպքում հաղթանակից հետո սովորական է ընկալվում նախկին իշխանության օրոք ապօրինի հարստացած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը:

Այդպես էր Ֆրանսիական Մեծ հեղափոխությանը հաջորդած տեռորի շրջանում, որն ի վերջո հանգեցրեց նույն տեռորի ոճով դրա հեղինակների նկատմամբ հաշվեհարդարին, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տարբեր փուլերով անցած բռնաճնշումների ընթացքում, այդպես է եւ նոր շրջանի հեղաշրջումների եւ հեղափոխությունների ընթացքում՝ Պորտուգալիայից մինչեւ Հայաստան, 1974-ից մինչեւ 2018 թթ.: Հայկական հեղափոխությունը նոր է սկսում պատասխանատվության կանչել հնարավոր մեղավորներին, եւ այդ առումով կարող է օգտակար լինել հեղափոխական նախորդ փորձերից մի քանի օրինակների ուսումնասիրությունը՝ հասկանալու, թե ինչ զարգացումներ կարող են լինել մեր երկրում:

Պորտուգալիայի 1974 թ. հեղաշրջումը՝ Ապրիլյան կամ Մեխակների հեղափոխությունը, աչքի չընկավ խիստ ռեպրեսիվ գործողություններով: Ապրիլի 25-ի գիշերը ժողովրդավարության ջատագով մի խումբ զինվորականների կողմից իշխանությունից հեռացվեցին բռնապետ Անտոնիու դի Սալազարի հետեւորդներ վարչապետ Մարսելու Կաետանուն եւ նախագահ Ամերիկու Տոմաշը: Վերջիններիս, ինչպես նաեւ Սալազարի քաղաքական հետեւորդ Կոշտա Լեյտեին հեղափոխականներն ուղղակի վտարեցին Պորտուգալիայից: Իհարկե, եղան նաեւ բացահայտ քաղաքական ձերբակալություններ, որոնք սակայն կրում էին ժամանակավոր բնույթ. դատապարտվածների մեծ մասն ազատ արձակվեց 1976 թ. նոր սահմանադրություն ընդունելուց եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուց հետո: Այդուհանդերձ, քաղաքական ձերբակալությունները, որոնք տեղի էին ունենում երկրի ժողովրդավարացման ֆոնին, անիմաստ լարում էին առաջացնում, երկիրը գտնվում էր ցնցումների մեջ: 1974 թ. ապրիլից մեկ տարվա ընթացքում 7 կառավարություն փոխվեց: Պորտուգալական սցենարը ցույց է տալիս, որ քաղաքական հետապնդումները սրում են հասարակությունում առկա հակասությունները եւ հակասում հեղափոխության հայտարարված սկզբունքին: Այս վտանգը Հայաստանում, առնվազն այս պահի դրությամբ, բացակայում է:

Նախկին ԽՍՀՄ տարածքում պորտուգալական փորձը հաշվի չէին առել Ղրղզստանի 2005 թ. հեղափոխության հեղինակները: Սակայն 2005 թ. հեղափոխության սկզբունքների պարտությունը պայմանավորված էր հեղափոխության առաջնորդների երկակի մոտեցումներով: Միջինասիական այդ պետության նախագահ Ասկար Ակաեւը լքեց պաշտոնը միայն այն բանից հետո, երբ խորհրդարանը համաձայնվեց իր եւ իր ընտանիքի անդամների հանդեպ գործածել նախկին նախագահների անձեռնմխելիության օրենքը, որի շնորհիվ Ակաեւը խուսափեց քրեական պատասխանատվությունից եւ որը հնարավորություն տվեց նրան պահպանել պաշտոնավարման ընթացքում ձեռք բերած, կամ ըստ էության, թալանած սեփականության զգալի մասը: Շատ այլ պաշտոնյաների, սակայն, չհաջողվեց խուսափել պատասխանատվությունից եւ նրանք հայտնվեցին ճաղերի հետեւում:

2010 թ. կրկնված հեղափոխությունը նաեւ այս անհավասարության հետեւանքն էր: Ղրղզստանի նոր իշխանությունները նույն սխալը չկրկնեցին: 2005-ից 2010 թվականներին Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, որը Բելառուսում քաղաքական ապաստան էր ստացել, հեռակա կարգով դատապարտվեց 24 տարվա ազատազրկման: Տարբերություն չդրվեց նախագահի, նրա ընտանիքի անդամների եւ այլ պաշոնյաների միջեւ: Ղրղզստանի փորձը ցույց է տալիս, որ ընտրովի արդարադատությունը հեղափոխության ընթացքում բերում է անկանխատեսելի զարգացումների՝ ընդհուպ մինչեւ նոր՝ ավելի դաժան հեղափոխություն: Հայկական հեղափոխությունը այս տեսանկյունից էլ, թերեւս, պաշտպանված է:

Նոր կառավարության արդարացի քայլերի, նոր ընդդիմության ինստիտուցիոնալ կեցվածքի եւ, իհարկե, հասարակության աչալրջության եւ հետեւողականության պայմաններում հայկական հեղափոխության վերջնական հաղթանակին սպառնացող ներքին վտանգները ձգտում են զրոյի: Խոսքը ոչ թե անձանց ու քաղաքական թիմերի մասին է, այլ հեղափոխության որդեգրած գաղափարների: Ինչ վերաբերվում է վտանգներին, ապա դրանք բացառապես արտաքին են:

Ադրբեջանական քարոզչամեքենան պարբերաբար թալանի եւ ցեղասպանությունների մեջ է մեղադրում արցախյան պատերազմի երեւացող գործիչներին, այդ թվում՝ նրանց, ում հանդեպ հայ հասարակության շրջանում ձեւավորված տպավորությունը առնվազն հակասական է: Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ադրբեջանական մամուլում սկսեցին լուրեր հայտնվել «Ֆիզուլիի շրջանը թալանած» եւ «ադրբեջանցի գերիների հանդեպ հատուկ դաժանությամբ աչքի ընկած» գեներալի ձերբակալության մասին:

Այս իրավիճակում զուգահեռներ կարելի է տանել հարավսլավական Բուլդոզերային հեղափոխությանը հաջորդած իրադարձությունների հետ: Դրանից հետո մի շարք գործիչներ, այդ թվում Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշեւիչը, արտահանձնվեցին Հաագայի տրիբունալին: Այդ քայլը, որի ջատագով էր Սերբիայի վարչապետ Զորան Ջինջիչը, դուր չեկավ հարավսլավական պատերազմներում «հատուկ դաժանությամբ աչքի ընկած» զինվորականներին, որոնց մարտական ընկերներից շատերին եւս հանձնել էին Հաագայի տրիբունալին: Ի վերջո դա բերեց վերոնշյալ զինվորականների եւ Զեմունի կլանի կողմից Զորան Ջինջիչի սպանությանը: Մեղավորներն, իհարկե, պատժվեցին, սակայն Ջինջիչի սպանությունը շեղեց Սերբիայի զարգացման ուղղությունը եւ լուրջ հարված հասցրեց ներքին կայունությանը:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա առայժմ անհայտ է, թե ուր կտանի Մանվել Գրիգորյանից բացվող «կծիկը»: Վստահաբար կարելի է ասել միայն այն, որ անկախ նրանից, թե ինչ նոր բացահայտումների առիթ կհանդիսանա բացվող «կծիկը», թե ով եւ ինչում կմեղադրվի, թե ովքեր կպահանջեն մեղադրյալների արտահանձնումը միջազգային դատարաններին՝ չի կարելի հարցը հայկական տիրույթից հանել: Հեղափոխությունը սկսվել է որպես ներհայաստանյան գործընթաց եւ իր տրամաբանական ավարտին կարող է հասնել բացառապես որպես Հայաստանի ներքին հարց:

Տպել
4373 դիտում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կրճատող նախագիծը

ՀՀ նախագահը Սաուդյան Արաբիայում այցելել է «Ապագա ներդրումային նախաձեռնություն» 5-րդ համաժողովին, զրուցել թագաժառանգի հետ

Հայկ Սարգսյանը Տաջիկստանում հանդիպել է ՀԱՊԿ Փոխգործակցություն-2021 զորավարժությունների մասնակիցներին

«Դու գնացիր կռիվ, տղես». Արսեն Սաֆարյանի նոր տեսահոլովակում նկարահանվել են պատերազմում զոհվածների ծնողները (տեսանյութ)

Ամանորի տոները կրճատելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Իրավական ծառայությունների գրասենյակն արցախցիների համար գործելու է ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի տարածքում

Նոր Երզնկա համայնքում շչակ է գործարկվելու

Գանձաքարի բնակիչը ապօրինի հատել է 111 հատ ծառ. փայտանյութով «Զիլ»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Սաակաշվիլիի առողջական վիճակը կարող է սրվել. ընդդիմադիրներն ու ՀԿ-ները պահանջներ ունեն

Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարին

Կարևոր համաձայնություններ ձեռք բերվեցին, հստակ աշխատանքային ծրագիր հաստատվեց. ԱԺ նախագահն ամփոփում է Կիպրոս այցը

Երևանի և 6 մարզերի մի մասում հոսանքի մի քանի ժամյա անջատումներ կլինեն

Հրդեհի մասին անցած 2 օրերին ահազանգեր են եղել Երևանի, Արմավիրից ու Աբովյանից

Անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ (լուսանկարներ)

Վերին Գետաշեն և Ներքին Գետաշեն համայնքներում կատարվել են ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքներ

«Հայրենականչ» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆայել Սահակյանը պարգևատրվել է մարզպետի պատվոգրով

Նախագահ Արմեն Սարգսյանը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա (տեսանյութ)

Եկեք պատվաստվենք․ հոկտեմբերի 31-ը պատվաստումների օր Գյումրիում

Կամերային երաժշտական թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չեն խաղալու

Բարեկարգվում են Արարատ համայնքի փողոցները

Սվերդլով գյուղում այրվել է մոտ 470 հակ անասնակեր

Անցկացվել են կրակի կառավարման վարժանքներ (լուսանկարներ)

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ բնակիչը հոսպիտալացվել է

Հակոբ Արշակյանը ղեկավարելու է մեկ միջխորհրդարանական հանձնաժողով և բարեկամական 2 խմբեր

Օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը․ ԱՄՆ դեսպանը խոսել է պատվաստանյութերի նվիրատվության մասին

Վահրամ Դումանյանն ընդունել է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» հիմնադրամի ներկայացուցիչներին

Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին․ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

5 տուն, 7 հողամաս, 110 հազար դոլարի պարտատոմս. ինչ ունեցվածք է հայտարարագրել Արմեն Գևորգյանը

ՀՀ-ում այս պահին փաստացի լիարժեք պատվաստվածների թիվը կազմում է մոտ 7 տոկոս, ինչը հեռու է ցանկալի ծածկույթից. Թորոսյան

Երևանում կտեղադրվեն գիտնականների և արվեստագետների հիշատակը հավերժացնող հուշատախտակներ

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզի 4 համայնքներում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել է գլխավոր դատախազություն

Զորամասի տարածքի վաճառքի հետևանքով պետությանը պատճառվել է 19 միլիոն 500 հազար դրամի վնաս (տեսանյութ)

Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում քննարկումը

«Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին տրվել է ժամկետանց դեղորայք. ՄԻՊ

ՊԵԿ պաշտոնատար 4 անձանց կողմից տնտեսվարողներից կաշառք վերցնելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Նոյեմբերի 8-ից ԱՄՆ-ն իր երկիր մուտք գործելու համար նոր պահանջ է դրել

Եվրոն եւ դոլարը էժանացել են․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Պետության համար ներքին կայունությունը քաղաքական խաղաքարտ է․ Բաբաջանյանը՝ ընդդիմության փողոցային շարժում սկսելու մասին

Փոփոխություն է իրականացվել Հայաստանում օտարերկրացիների պատվաստման գործընթացում

Շենգավիթի ոստիկանները բացահայտել են տերմինալից արված գողությունը. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)