Արցախի պետնախարարը հանձնարարել է բերքահավաքն անկորուստ կազմակերպել, մթերումը՝ ժամանակին

Հունիսի 19-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։

Արցախի կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Գ. Մարտիրոսյանը նախ լսել է բերքահավաքի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի և «Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրենի պաշտոնակատար Հրանտ Սաֆարյանի զեկույցները։ Պետնախարարն ընդգծել է, որ բոլոր ջանքերը պետք է ուղղվեն բերքահավաքի անկորուստ կազմակերպմանն ու խոստացվածի համաձայն՝ առանց վճարումների ուշացման մթերման իրականացմանը։

Այնուհետև Գ․ Մարտիրոսյանը անդրադարձել է ոլորտում պետական քաղաքականության շրջանակում գործող մասնավորապես սուբսիդավորման, փոխառությունների և լիզինգի ծրագրերին՝ նշելով, որ դրանց արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջիկա մեկ ամսվա ընթացքում պետք է համապատասխան ամբողջական վերագնահատումներ և առաջարկություններ ներկայացվեն: Պետնախարարի խոսքով՝ անհրաժեշտ է խորացնել հանրային հատվածի հետ բաց աշխատանքը։ Այս առնչությամբ հանձնարարվել է հստակ քայլեր ձեռնարկել: «Բոլոր ծրագրերի վերաբերյալ պետք է համարժեք տեղեկատվություն ապահովել, որպեսզի հողօգտագործողը ժամանակին իմանա, ինչ հնարավորություններ է ստեղծել կառավարությունը: Բացի դրանից՝ անհրաժեշտ է ավելի պարզ ու մատչելի դարձնել գործող ընթացակարգերը: Այս հարցերում մենք հետևողական աշխատանք ենք իրականացնելու»,- ասել է Մարտիրոսյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ոլորտին վերաբերող այլ հարցեր:

 

Տպել
7041 դիտում

ՀՀ-ն ու Վրաստանը խորացնում են անվտանգության ծառայությունների միջև համագործակցությունը․ Վանեցյանը Թբիլիսիում է

Չինաստան՝ առանց վիզայի. կառավարությունում նախագիծ է քննարկվում

Ռուսաստանում ավտովթար է տեղի ունեցել հայկական պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ

ՊԵԿ-ում ամենամեծ պարգեւավճարը 1,5 մլն դրամ է եղել. Դավիթ Անանյան

#թողեք աշխատենք. Օպերայի հարակից սրճարանատերերը չեն պատրաստվում հեշտությամբ զիջել դիրքերը

Հրապարակվել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը․ միկրոձեռնարկատիրությունն ազատվելու է հարկերից

Մարկոս Պիզելիի վիրահատությունը հաջող է անցել

Արմեն Գրիգորյանը չի ստանձնելու ԿԸՀ նախագահի պաշտոնը․ պաշտոնական հերքում

Կառավարության հերթական նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը

ՀՀ-ում վերելակներ կարտադրվեն․ չինացի ներդրողներին ընդունել է նախարար Տիգրան Խաչատրյանը

Մացահել է ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը

Ապատեղեկատվություն եւ բացահայտ սուտ․ ՊԵԿ-ն՝ աստղաբաշխական պարգեւատրումների մասին

Հայաստանը «Կալաշնիկով» կոնցեռնից կգնի մոտ 50 նորագույն АК-12 ինքնաձիգ

Արցախյան գոյամարտում անկասկած մեծ է ՀՅԴ ներդրումը. Արայիկ Հարությունյան

Հարկադիր կատարման ծառայությունը տնտեսել և բյուջե է վերադարձրել ավելի քան 26 մլն դրամ. նախարար

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար, Լարսը բաց է. ճանապարհներն՝ այսօր

Խոշոր հրդեհ Ավանում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ. տանիքն ամբողջությամբ այրվել է

Գրադարաններ, երաժշտական դպրոց, մանկապարտեզ. քաղաքապետարանում տնօրենների մրցույթ է կայացել

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների վարչապետը

Մեդիան մեզ բլոկադայի էր ենթարկել, մենք կարողացանք ճեղքել այն՝ կիրառելով սոցցանցերը. վարչապետ (տեսանյութ)