«Բելաջիո»-ի կառուցած կոյուղահորը կարող է վարակիչ հիվանդությունների պատճառ հանդիսանալ

Այսօր «Հայկական Ժամանակ»-ի խմբագրություն է դիմել քաղաքացի Գարիկ Մովսիսյանը: Քաղաքացին Պտղնի համայնքում`«Բելաջիո» հյուրանոցա-ռեստորանային համալիրից փոքր-ինչ հեռու, հողատարածք ունի, որի մի մասը ստացել է 1991 թվականին, իսկ մյուս մասը 2007 թվականին գնել է աճուրդով:

Հողատարածքը աճուրդով գնելուց հետո Մովսիսյանը գնացել է երկրից եւ մի քանի ամսից վերադառնալով նկատել է, որ իր հողատարածքի բակում կոյուղահոր է կառուցվել: Դիմել է Պտղնիի համայնքապետ Առաքել Վիրաբյանին, սակայն հարցը չի լուծվել:

Մովսիսյանի խոսքով՝ իր դիմելուց հետո համայնքապետարանից գնացել են տարածք, ապացուցվել է, որ տարածքը Մովսիսյանին է պատկանում, ինչից հետո գյուղապետը ընդունել է, որ ամեն ինչ իր մեղքով է տեղի ունեցել:

Դրանից հետո «Բելաջիո»-ն դատի է տվել Պտղնիի համայնքապետին, քանի որ ըստ ընկերության՝ աճուրդն անհիմն է կատարվել, դատական պրոցեսն առայժմ շարունակվում է, մինչ այժմ տեղի է ունեցել մեկ նիստ: Մովսիսյանը այս գործով հանդես է գալիս որպես երրորդ կողմ:

Մովսիսյանի խոսքով՝ «Բելաջիո»-ի սեփականատերը` ԱԺ նախկին պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ), առաջարկել է հողատարածքը վաճառել իրեն, սակայն մերժում է ստացել: Մովսիսյանը նշեց, որ Մարգարյանն իրեն ասել է. «Ինձ ոչ մեկ ոչ մի բան չի կարա անի, ուզում է դատավոր լինի, ով ուզում է լինի»:

Մովսիսյանն այդ հողատարածքում շինություն ունի, ցանկանում է այդտեղ ապրել եւ պահանջում է, որ կոյուղահորն իր տարածքից հանեն: Առողջապահության պետական տեսչությունից Մովսիսյանին նաեւ փաստաթուղթ է տրամադրվել այն մասին, որ այդ տարածքում անցկացված ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ «Բելաջիո» հյուրանոցա-ռեստորանային համալիրի կողմից կառուցված կոյուղահորից առկա է կեղտաջրերի արտահոսք, որը կարող է վարակիչ հիվանդությունների առաջացման եւ տարածման պատճառ հանդիսանալ:

Պտղնիի համայնքապետ Առաքել Վիրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 5 տարի է՝ այդ գործի շուրջ դատական գործընթացներ են ընթանում: Նա շեշտեց, որ այդ հարցի լուծումն իր ուժերից վեր է:

Հարցին՝ օրինակա՞ն է, որ «Բելաջիո»-ն Մովսիսյանի հողատարածքում կոյուղահոր է կառուցել, Վիրաբյանը պատասխանեց. «Օրինականն ու անօրինականը թող դատարանը որոշի»:

Ինչպե՞ս են կարողացել ուրիշի տարածքում կոյուղահոր կառուցել՝ հարցին Վիրաբյանը պատասխանեց. «Դա իր տարածքից դուրս է, հետո է տերը տեսել, որ կոյուղաջուրը վնասում է իր հողին, բայց իմ իմանալով՝ ինչ-որ պայմանավորվածություն էր եղել, որ մեքենայով գան, քաշեն եւ հանեն այդ հավաքված կոյուղաջուրը»:

Երբ «Բելաջիո» հյուրանոցա-ռեստորանային համալիրից պարզաբանում խնդրեցինք, այն հարցի շուրջ, թե քաղաքացի Գարիկ Մովսիսյանի տարածքում «Բելաջիո»-ի կողմից կառուցված կոյուղահորը վնասում է քաղաքացու հողատարածքին եւ վարակիչ հիվանդությունների առաջացման եւ տարածման պատճառ կարող է հանդիսանալ, մեզ պատասխանեցին, որ բացարձակ տեղյակ չեն այդ թեմայից, ոչ ոք իրենց չի դիմել եւ չի էլ հարցրել, ոչ էլ այդ կոյուղաջրից են տեղյակ, այլ մանրամասներ չցանկացան քննարկել:

Տպել
6604 դիտում

Բացահայտվել է Երեւանի բնակարաններից մեկից կատարված գողությունը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի

Երեւանի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)

Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության. Իրանի ԱԳ նախարար

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի տնօրենի պատվիրակությանը

Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 20:30-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար

Վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը, տակնուվրա արել ամեն ինչ ներսում

Փոխնախարար Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներին

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահը կայցելի Հայաստան

ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց. ՄԻՊ

Նազարբաեւը որոշել է լուծարել Ղազախստանի կառավարությունը

ՌԴ դեսպանը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր

Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին

Որպես ի՞նչ է Սաշիկ Սարգսյանը 18,5 միլիոն դոլար «նվիրաբերում» պետությանը, որպես «չայեվո՞յ»

ՊԲ հրամանատարը հետևել է զորամասերից մեկի՝ «բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին