Պետավտոտեսուչին իբրեւ կաշառելու համար քաղաքացուց 3000 դոլար է հափշտակվել. 3 մեղադրյալ կա

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են կաշառք տալու պատրվակով խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 3 անձ:

ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ,  նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևան քաղաքի երկու բնակիչ՝ ծնված 1982 և 1979թթ., տեղեկանալով իրենց վաղեմի ծանոթ 34-ամյա տղամարդու և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի մասին, վստահեցրել են, թե ունեն ազդեցիկ կապեր իրավապահ մարմիններում, որոնց միջոցով, իբր, կարող են ազդել գործի ելքի վրա։ Երևանի բնակիչները, պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով, խաբեությամբ 34-ամյա տղամարդուց մաս-մաս՝ 2500 և 500 ԱՄՆ դոլար գումար են վերցրել ու հափշտակել այն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 3 անձի. 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Երևանի երկու բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
2651 դիտում

Եթե սննդամթերքի մանրածախ վաճառք իրականացնող խանութում ՀԴՄ տպելու հաճախականությունը ժամը մեկ է՝ կասկածելի է․ Դ․Անանյան

ԵԱՏՄ տարածքում ռոումինգը կչեղարկվի. Տիգրան Սարգսյան

«ՀՀ քաղաքացու օրը», որ պիտի նշենք, երկրորդ ամենահիշարժան օրն է մեր նորանկախ պետության պատմության ընթացքում․ ԿԳ նախարար

ՀՀ-ն, Ադրբեջանն ու Արցախը կնքում են փակ համաձայնագիր․ Արցախի հիմնախնդրի կարգավորման Սամվել Բաբայանի պատկերացումները

Նոյեմբերյան-Երևան միկրոավտոբուսները տաքսիների հետ անահավասար պայքարից հետո դադարեցին աշխատել

Դանակով զինված տղամարդը հարձակվել է նախկին զոքանչի վրա, գլուխը հարվածել պատերին, հափշտակել ոսկեղեն ու փախել․ ՔԿ

ԱՄՆ-ն Իրանին հակազդելու ուղիներ է փնտրում․ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնել է Մերձավոր Արևելք

Հայտարարություն մրցույթի մասին

Յուրա Մովսիսյանը կմեկնի հավաքականի հետ, բայց խաղին չի մասնակցի

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Եվրիմաժը 140 հազար եվրո կհատկացնի Ավրորա Մարտիկյանի մասին հայ–գերմանական կինոնախագծին

Ինչպիսին է Եվրո 2020-ի որակավորման փուլի ձեւաչափը

ԵՊՀ ուսանողներն այսուհետ կարող են կիսամյակի համար սահմանված ուսման վարձերը վճարել հավասարաչափ 4 ամիսների ընթացքում

Քննարկել է վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարեւորությունը․ Միրզոյանի հանդիպումները Գերմանիայում

«Հայինկասացիա»-ի պահոցից 20.000 ԱՄՆ դոլար գողացած անձի ինքնությունը պարզվել է․ ՔԿ

Անձնազոհության համար․ Աննա Հակոբյանը Հաց բերողի մորը հանձնել է «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակը (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է Mastercard քարտերով գնումներ կատարել  ակնթարթորեն առանց PIN- ի

Դատախազությունն ուսումնասիրում է Վահան Շիրխանյանի նամակը, որն ուղղված էր Ռոբերտ Քոչարյանին

ԱՄՆ նախագահի թեկնածուն Հայոց ցեղասպանության հարցում արդարության կոչ է արել (տեսանյութ)

Տարածքների զիջումը ուղիղ ճանապարհ է Արցախի եւ Հայաստանի անվտանգության համակարգի ոչնչացման․ Մայիլյան