Մեծ Բրիտանիայի դեսպանն աջակցություն է առաջարկել Հայաստանի կառավարությանը

Հունիսի 20-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նորին Գերազանցություն տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրային գերակա ուղղությունները: Դեսպանը հայտնել է, որ ցանկանում են նոր կառավարության հետ ընդլայնել համագործակցության գործող ձեւաչափը եւ առաջարկել է բրիտանական կառավարության օժանդակությունը՝ ՀՀ կառավարության ծրագրային դրույթներով սահմանված գերակա ոլորտներում:

Մասնավորապես, դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է ցուցաբերել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աջակցություն՝ բիզնես-խորհրդատվության ձեւաչափով, ՏՏ եւ ինժեներական ոլորտին հասցեական աջակցություն, զբոսաշրջության խթանման գործընթացում աջակցություն, ընտրական գործընթացին՝ մասնավորապես ժողովրդավարության սկզբունքների ամրապնդմանն աջակցություն, օրենսդրության կատարելագործմանն ուղղված տեխնիկական աջակցություն:

Փոխվարչապետն ընդգծել է, որ նոր կառավարությունը միտված է բարելավել գործող հարկային օրենսգիրքը եւ, առհասարակ, օրենսդրական դաշտում, ներդրումների ներգրավմանը խոչընդոտող մենաշնորհների եւ կոռուպցիոն դրսեւորումների վերացմամբ կառավարությունը նպատակադրել է ձեւավորել կանխատեսելի ներդրումային միջավայր:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ակտիվ երկխոսության միջոցով վերհանել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը եւ նոր կառավարության գերակայությունների հաշվի առնմամբ՝ ապահովել հետագա շարունակական համագործակցություն:

Տպել
1090 դիտում

Արցախի Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներում դպրոցները դեռ փակ կմնան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Երևանում, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում

Ադրբեջանը պատասխանել է իրենց մոտ հայտնված ՀՀ քաղաքացի Ն. Սարդարյանի վերաբերյալ ՄԻԵԴ-ի հարցերին. փաստաբանը մանրամասնում է

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը. քննարկվել է արտաքին քաղաքականության հարցերի լայն շրջանակ

Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո. ԿԳՄՍՆ-ն մանրամասնում է

Անկախության տոնին առաջին անգամ կհանձնվի շախմատի Երևանի գավաթը

Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմն այցելել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկ

ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանն ԱԺ ամբիոնից երդվեց լինել անկախ եւ անաչառ

Ուսումնական տարին սկսվեց` երթուղայինների թիվը չավելացավ. Երեւանի քաղաքապետարանը նախապատրաստական աշխատանքներ է անում

Հարձակում Սան-Ֆրանցիսկոյի հայկական կենտրոնի վրա. անհայտ անձինք այն հրկիզել են (լուսանկարներ)

Վարչապետը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ

Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն լրացուցիչ էլեկտրագնացքներ

Կոռուպցիոն չարաշահումներ Ամասիայի առողջության կենտրոնում. հարուցվել է քրեական գործ

«Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ». Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ի սխալների մասին

Խորհրդարանում շարունակվում է քառօրյան․ պատգամավորները կողմ քվեարկեցին հայտարարագրերի մասին օրենքի նախագծին

Հաստատվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք. մահացել է 45-ամյա տղամարդ

Վիվա-ՄՏՍ-ը համագործակցում է Microsoft-ի հետ՝ գործարկելու աշխարհում առաջատար Azure Stack ամպային պլատֆորմը

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել՝ աշխատանքային խումբ ձեւավորելու մասին

Իրան-Ադրբեջան սահմանին հրաձգության հետևանքով կա մեկ սպանված

Շաբաթվա ընթացքում 115 հրդեհ է գրանցվել ՀՀ մարզերի և Երևանի խոտածածկ տարածքներում