Պարարտանյութի, սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների 51 քրգործ կա, միլիոնների վնաս

Պետական աջակցության ծրագրերով հանրապետության տարբեր մարզերի շահառուներին սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթներում քննվում է 51 քրեական գործ՝ 51 համայնքների վերաբերյալ։

ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ մարզերի տարբեր համայնքներում պետական աջակցության երկու տարբեր ծրագրի շրջանակներում համայնքներին տրամադրվել է պարարտանյութ և սերմացու, որոնք սահմանված կարգով պետք է փոխանցվեին շահառուներին՝ գյուղացիներին։ Սակայն բաշխման գործընթացում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ։ Մասնավորապես՝ պարարտանյութը կամ սերմացուն չի հատկացվել ցուցակում ընդգրկված բնակիչներին կամ հատկացվել է ոչ այն ծավալով, որով նախատեսված է եղել, իսկ որոշ դեպքերում էլ՝ հատկացված պարարտանյութի և սերմացուի դիմաց գյուղացիներից գանձված գումարները չեն ձևակերպվել, հավաքագրված գումարները տնօրինվել են համայնքների ղեկավարների կողմից՝ սեփական հայեցողությամբ՝ մարզպետարաններին ներկայացնելով, թե գյուղացին ի վիճակի չի եղել կատարել վճարումները։

Արդյունքում՝ 2017թ. դեկտեմբերի 7-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցության ծրագրերի շրջանակներում 2011- 2016թթ. պարտքերի ներման մասին» Կառավարության թիվ 1585-Ն որոշմամբ՝ համայնքի բնակիչների անվամբ կուտակված պարտքերը զիջվել են պետության կողմից:

Պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր մարզային վարչություններում քննվող քրեական գործերի շրջանակներում պարզվել է, որ պետությանը պատճառված վնասը ընդհանուր առմամբ կազմում է 95.813140 ՀՀ դրամ, որի զգալի մասը՝ 44.184.440 ՀՀ դրամը, նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու չարաշահումների բոլոր հանգամանքները, առնչություն ունեցած անձանց շրջանակը։

Տպել
7219 դիտում

Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով 2 հոգի հոսպիտալացվել է

Կենդանիների կենսաապահովման կետեր կկառուցվեն Հայաստանում

Թուրքիայում հայկական եկեղեցու պատերին արված գրաֆիտիները հեռացվել են (լուսանկարներ)

Վաղարշապատի 5 բնակիչ թունավորվել է գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով

Դոնորների հետ համագործակցության համակարգման հարթակը կենսական պահանջ է․ փոխվարչապետ

Անահիտ Տեր-Մինասյանը ՀՀ ամենահեղինակավոր ուսումնասիրող­ներից է. վարչապետը ցավակցել է պատմաբանի մահվան կապակցությամբ

Շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզի 17 գյուղերի միջհամայնքային ճանապարհները

28-ամյա քաղաքացին սպառնացել է նետվել Երեւանի Հաղթանակի կամրջից

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հետաքրքրել են Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մանրամասները

Հանդիպել են Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքի կապի նախարարը

ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Մենք եկանք անաղմուկ՝ հատուկ ընտրություններին քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ վարչապետին

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է