Ադրբեջանը միշտ էլ գործով ապացուցել է, որ իր հայտարարություններն օդում չեն մնում

Այսօր միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ ադրբեջանական ռազմաօդային ուժերը ձեռք են բերել ամերիկյան արտադրության «Բելլ 412» ուղղաթիռներ, Սարգսյանը նաեւ նշել էր, որ ըստ ամերիկյան օրենսդրության՝ ԱՄՆ-ն իրավունք չունի զենք վաճառել հակամարտող կողմերին:

Սուրեն Սարգսյանը մեր զրույցում հարցի վերաբերյալ մանրամասներ հայտնեց:

- Պարոն Սարգսյան, ըստ ձեզ, ինչպե՞ս է կարողացել Ադրբեջանը «Բելլ 412» ուղղաթիռները ձեռք բերել:

- Ճիշտն ասած, բարդ է այս պահին ասել, թե ինչպես են այդ ուղղաթիռները ձեռք բերվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Աշխարհի մոտ 3 տասնյակ երկրների բանակի զինանոցում կան այս տեսակի ուղղաթիռներ: Չեմ բացառում, որ այդ 3 տասնյակից ինչ-որ մի պետություն կարող էր նաեւ վերավաճառել, որովհետեւ դժվար է պատկերացնել, թե ինչպես ԱՄՆ-ն կխախտեր իր իսկ օրենսդրությունը եւ Ադրբեջանին կվաճառեր այս ուղղաթիռները:

- Եթե այստեղ վերավաճառք է տեղի ունեցել, ապա դա ինչքանո՞վ է տարբերվում ուղիղ վաճառքից, հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ն, կարծես թե, չի արձագանքել իր արտադրության ուղղաթիռները հակամարտող կողմում տեսնելով:

- Սովորաբար ԱՄՆ-ն, եթե երկկողմ պայմանագրեր է կնքում զենքի եւ զինատեսակի արտադրողների եւ գնողների միջեւ, ապա պարտադիր այդ իսկ պայմանագրով վերավաճառման հնարավորությունը բացառվում է:

Հիմա պետք է հասկանալ՝ արդյո՞ք այդ պայմանագրերը կնքվել են, հաշվի առնելով այդ դրույթը եւ, եթե ոչ, ապա ինչո՞ւ: Հակառակ պարագայում ամերիկյան տեսակի զենքն ու զինամթերքը կարող է ցանկացած ժամանակ հայտնվել, ցանկացած բանակի կամ նույնիսկ զինված խմբավորման ձեռքերում, ինչը իհարկե չի բխում ԱՄՆ-ի շահերից:

Ասեմ, որ այդ զինատեսակները գտնվում են նաեւ Պակիստանի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի զինանոցում եւ չեմ բացառում, որ այդ 3 երկրներից մեկն էլ հնարավոր է, որ վաճառեր այս ուղղաթիռները: Այս տեսակի ուղղաթիռները կարող են մի քանի նշանակություն ունենալ`ռազմական, փրկարարական, բեռնափոխադրող, բայց այն հանգամանքը, որ համալրվել է Ադրբեջանի զինված ուժերի` ռազմաօդային ուժերի ցանկը, սա նշանակում է, որ այս ուղղաթիռները միլիտարիզացված են: Այսինքն՝ հարմարեցված են հատուկ նշանակության ռազմական օպերացիաների համար:

- Ադրբեջանը վերջին օրերին բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում` նշելով, որ իրենց նպատակը իրենց հողերը հետ բերելն է, արժե՞ այս հայտարարություններին լուրջ վերաբերվել:

- Իհարկե արժե եւ միշտ արժե, որովհետեւ Ադրբեջանը միշտ արել է նման հայտարարություններ եւ գործով էլ ապացուցել է, որ այդ հայտարարությունները օդում չեն մնում: Թե՛ ապրիլյան դեպքերն են դրա ապացույցը եղել, թե՛ այլ միջադեպեր, որոնք պարբերաբար լինում են ոչ միայն ադրբեջանա-արցախյան հակամարտ գծի ամբողջ երկայնքով, այլ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով, թեկուզ նույն Տավուշի ուղղությամբ:

Այնպես որ, սրան պետք է լուրջ վերաբերվել եւ միշտ պետք է պատրաստ լինել, որովհետեւ մենք գործ ունենք անադեկվատ երկրի ղեկավարի հետ, որը ցանկացած պահի, ցանկացած գործողության պատրաստ է:

- Այս գործարքով ուժերի բալանսը խախտվո՞ւմ է եւ որքանո՞վ:

- Գիտեք, որ Հայաստանը հնարավորություն ունի ընդամենը Ռուսաստանից ձեռք բերելու զենք եւ զինամթերք, որովհետեւ մեզ համար այն առավել էժան եւ նախընտրելի գին ունի, իսկ Ադրբեջանը լայն հնարավորություններ ունի զենք եւ զինամթերք բերելու, ենթադրենք Թուրքիայից, Իսրայելից, Սաուդյան Արաբիայից, Պակիստանից, եվրոպական մի շարք պետություններից, ՀԱՊԿ անդամ պետություններից:

Այնպես որ, ցանկացած պարագայում, երբ որ նման իրավիճակ է ստեղծվում, որ Ադրբեջանը զենք է ձեռք բերում տարբեր պետություններից, բնականաբար տարածաշրջանում խախտվում է նաեւ զենքի եւ ռազմատեխնիկայի բալանսը, ինչը եւ իհարկե ուղղակի սպառնալիք է Արցախի եւ Հայաստանի անվտանգությանը:

- Ի՞նչ եք կարծում Ադրբեջանի արած հայտարարությունները, սպառազինության բարձր մակարդակ ունենալու վստահությունի՞ց են գալիս, թե՞ ուղղակի քաղաքական հայտարարություններ են դրանք:

- Կարծում եմ՝ սրանք փոխկապակցված են եւ ուղղված են ոչ միայն ներքին լսարանի համար, այլ նաեւ արտաքին լսարանի համար: Իհարկե, եթե դու սպառնում ես պատերազմական գործողություններով, նաեւ պետք է ցույց տաս քո ժողովրդին եւ քո հակառակորդին, որ դու դրա համար ունես նաեւ համապատասխան ռազմական հնարավորությունը: Ես կարծում եմ, որ այս առումով փոխկապակցված են այս երկու երեւույթները:

Տպել
7502 դիտում

Բոլիվիայում հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ֆորումին կներկայացվի Հայաստանը

Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

Ցմահ դատված ընդդիմադիր լրագրողից դատարանը պահանջում է 1300 դոլար վճարել Էրդողանին

Քրգործ՝ սգո ծառայություններ մատուցող կազմակերպություններից մեկի նկատմամբ. 4,5 մլն դրամի վնաս է հասցվել

Էդ ո՞ր սպանությունը. Երրորդմասցի Լյովիկի հայրը բորբոքվեց, երբ խոսեցին որդու կողմից ենթադրյալ սպանությունների մասին

ԱՀԿ փորձագիտական առաքելությունը Հայաստանում է

Երբ ժամանակը գա՝ ելույթ կունենամ. Սերժ Սարգսյանը մի թեթեւ շփվել է լրագրողի հետ (տեսանյութ)

Ավշարի դպրոցում ստեղծված իրավիճակը խաթարում է երեխաների կրթության իրավունքը․ ՄԻՊ

Գյումրու քաղաքապետարանը ՀԷՑ-ին չի վճարի 188 մլն դրամ. Սամվել Բալասանյան

Ջերմուկի ոստիկանները բացահայտել են 9 տարի առաջ կատարված գողությունները

Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Arton Capital» կազմակերպության ներկայացուցիչներին

ԵԱՏՄ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 19 տոկոսով

Միշտ կարիք կա զարգացնելու մոր եւ մանկան առողջության պահպանմանն ուղղված քայլերը. Թորոսյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ

Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը մասնակցել է կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեի նիստին

34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի թմրամիջոց իրացնելու համար. գործը դատարանում է

Ինձ թվում է՝ երազ է. բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը՝ երկար սպասված ԵԱ ոսկե մեդալի մասին

Ռոբերտ Քոչարյանը կոպիտ սխալ է թույլ տվել իմ նկատմամբ հայց ներկայացնելով. Արամ Մանուկյանը մանրամասներ է ներկայացնում

ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկից մինչև Աբելյան-Ֆուչիկ կբարեկարգվի փողոցը, նստարանները, ցանկապատները