Կոնգրեսը կքննարկի Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցող բանաձեւ

22/06/2018 schedule19:20

ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Թեդ Փոնի նախաձեռնությամբ Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանն աջակցող բանաձեւ է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական կայքից:

Ներկայացված փաստաթուղթը կոչ է անում ռուսական զինված ուժերին պատկանող անձնակազմին եւ տեխնիկան անհապաղ դուրս բերել Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի ինքնիշխան տարածքներից, ինչպես նաեւ կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել իր ապակայունացնող գործունեությունը Մերձդնեստրում, Հարավային Օսեթիայում, Աբխազիայում եւ Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում, ինչպես նաեւ Ղրիմի անօրինական բռնակցումը:

Փաստաթղթում համար եւ կոչ է արվում ԱՄՆ կառավարությանը, Եվրոպայում նրա դաշնակիցներին, ՄԱԿ-ին եւ միջազգային գործընկերներին` շարունակելու ճնշում գործադրել Ռուսաստանի Դաշնության կառավարության վրա` ստիպելու կատարել վերջինիս միջազգային պարտավորությունները:

Բանաձեւը նաեւ կոչ է անում Միացյալ Նահանգներին՝ աջակցել երեք երկրների միջեւ տնտեսական համագործակցության խորացմանը:

Տպել
1515 դիտում

Պետական համակարգն ու տարբեր կառույցներն այլեւս չեն միջամտում գործարար ոլորտին․ Տիգրան Խաչատրյան

Եւս մեկ անգամ հռչակում եմ տնտեսական հեղափոխության կարգախոսը․ հերիք է ինչքան նստեցինք տեղներս, վե՛ր կենանք ու քայլենք

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի

Տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից․ Նիկոլ Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ կան տուժածներ

Վանաձորում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ֆորումը․ ներկա է լինելու վարչապետը

Ստեփանավանում 81-ամյա կինը ինքնասպան է եղել տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել