Վանաձորում մանկապարտեզի տանիքի ծեփերը թափվել են հանդեսի ժամանակ (լուսանկարներ)

Վանաձորի թիվ 15 մանկապարտեզում օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ ավարտական հանդեսի ժամանակ դահլիճի առաստաղից սավաղի մեծ կտորներ են թափվել, բարեբախտաբար, երեխաները այլ հատվածում են գտնվել դեպքի ժամանակ: Խուճապահար երեխաներին ու ծնողներին մի պահ թվացել է, թե երկրաշարժ է, ինչի արդյունքում անմիջապես դուրս են եկել շենքից:

Ծնողների ահազանգով անմիջապես մանկապարտեզ է մեկնել Վանաձոր համայնքի ավագանու Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Վահե Կռոյանն ու ականատես եղել իրավիճակին:

Մեզ հետ զրույցում Կռոյանը հայտնեց, որ թեպետ երեխաներն ու ծնողները չեն տուժել, սակայն լուրջ վախեցել են:

Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը հայտնեց, փլուզումը տեղի է ունեցել հանդեսից անմիջապես հետո, եւ որ կատարվածը հավանաբար սխալ վերանորոգման արդյունք է, իսկ առաստաղից ծեփերի թափվելուն հնարավոր է նպաստած լինեն նաեւ վերջերս Վանաձորում տեղի ունեցած երկրաշարժերը:

Մանկապարտեզի տնօրեն Մարիամ Սաղաթելյանը հայտնեց, որ մանկապարտեզը վերջին անգամ վերանորոգվել է 2006 թ.-ին:

Տպել
1584 դիտում

Եթե արդյունքը լավը չէ, գոնե պետք է լավ խաղով ուրախացնենք. Գյուլբուդաղյանց

ՀՀ հավաքականի դեմ բարդ խաղ էր, ինչպես սպասվում է. Ֆինլանդիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ

Ֆինների դեմ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղում «Հանրապետականը» լեփ-լեցուն էր (լուսանկարներ)

Եվրո 2020-ում դեռ շանսեր ունենք. Արաս Օզբիլիս

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին. Արամ Հայրապետյան

Միայն շնորհակալությունը բավական չէ երկրպագուներին. Գեւորգ Ղազարյան

Այսուհետ համապետական շաբաթօրյակներ կանցկացնենք վեցշաբաթյա պարբերականությամբ. Սուրեն պապիկայն

Ջավախահայերի պատվիրակությունն այցելել է սփյուռքի նախարարություն

Հայաստանի ֆուտբոլի  հավաքականը պարտվեց նաեւ Ֆինլադիային

ՀՀ քաղաքացու օրը մշտական «հիշեցման թերթիկ» է ցանկացած իշխանության համար. ինչու են նախկինները դեմ

Վարչապետը մարզադաշտից հետևել է Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը (լուսանկարներ)

Հայաստան-Ֆինլանդիա՝ հաշիվը 0:2. ՀՀ ֆուտբոլի հավաքականը Ֆինլանդիայի դեմ խաղում բաց թողեց 2-րդ գոլը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մի քանի ժամով փակ է լինելու տրանսպորտային բոլոր միջոցների համար

Արմավիրի մարզում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել գերեզմանատանը

Դժվարանցանելի են Շիրակի մարզի մի շարք միջհամայնաքային ճանապարհներ, Դիլիջանի ոլորանները

Երևանում վերաբացվելու է Կալիֆորնիա-Հայաստան առևտրի գրասենյակը

Դատարանը վարույթ է ընդունել Սեդրակ Քոչարյանի բողոքը, որով ԱԱԾ-ից պահանջում են հերքել հաղորդագրությունը

ԱԺ նախագահը և Կուբայի դեսպանն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին

Հայաստանը տեխնիկապես պատրաստ է ԵՄ երկրների հետ վիզայի ազատականացմանը, հարցն ավելի շատ քաղաքական է

Այս շինծու գործը ճշմարտությունից այնքան է հեռու, ինչքան խոզը տուռնիկից. Ֆլեշի Բարսեղ