Ընտրություններ Թուրքիայում․ Էրդողանը հաղթում է, ԱԶԿ-ն՝ թուլանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության ձայները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԿԸՀ նախագահ Սադի Գյուվենը:

Այսպիսով, ԿԸՀ-ն արձանագրեց Թուրքիայի գործող նախագահի հաղթանակը: Այժմ հաշվարկվել են 96 տոկոս ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները, համաձայն որոնց՝ նախագահական ընտրություններում Էրդողանը հաղթում է 52,5 տոկոս ձայներով։  

Այլ է իրավիճակը խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների հաշվարկում։ Թուրքիայում խորհրդարանական ու նախագահական ընտրությունները համաձայն նոր սահմանադրության անցկացվում են նույն օրը։

Ըստ լրատվամիջոցների, այժմ հաշվարկվել է ձայների 96 տոկոսը։ Ըստ այդմ, մրցակից ուժերից ձայների մեծամասնությունը ստացել է Էրդողանի ղեկավարած Արդարություն եւ զարգացում կուսակցությունը։ Ընդդիմադիր կուսակցություններից ամենաշատ ձայները ստացել է Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը՝ 23 տոկոս։ 10 տոկոսանոց պատնեշը հաղթահարում է նաեւ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունը։

Ըստ պետական լրատվամիջոցների, ընտրություններին մասնակիցների թիվը կազմել է 87 տոկոս։

64 տարեկան Էրդողանին նախագահական ընտրությւոններում հաղթանակի կապակցությամբ արդեն իսկ շնորհավորել են մի շարք առաջնորդներ, որոնցից է նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Էրդողանը ընտրվում է նախագահ նոր պայմաններում եւ նոր լիազորություններով։ Ժամանակին նախագահի պաշտոնը արարողակարգային էր, սակայն 2017 թ-ին հանրաքվեի ժամանակ 51 տոկոս աջակցությամբ ընդունված Սահմանադրությամբ երկիր խորհրդարանական կառավարման մոդելից անցում կատարեց սուպերնախագահական համակարգի։

Նախագահը ստանում է նոր լիազորություններ, իսկ վարչապետի պաշտոնը վերանում է։ Նախագահն իրավունք ունի նշանակել եւ ազատել բարձրաստիճան պաշտոնյաներին, կառավարության անդամներին եւ նրանց տեղակալներին։ Երկրի նախագահը կարող է ազդել դատական իշխանության վրա, հայտարարել արտակարգ դրություն եւ այլն։

Տպել
3069 դիտում

Անձրևոտ Լոնդոնն ու թագավորական անձրևանոցները՝ գոյություն ունեցող բոլոր գույներով (լուսանկարնեև)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկներին, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը

Պարգեւատրվել են ԱՆ քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ (տեսանյութ)

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Չարենցավանում մեքենան ընկել է 9 մետր խորությամբ ջրանցքը

Ռուսաստանի Դաշնությունում զինվորականները ճահիճն են նետել 1,3 մլն ռուբլի արժողությամբ զինամթերք

Գուդաուրիում բացվել է տարածաշրջանում ամենաերկար ճոպանուղին

Ոստիկանները ահազանգից րոպեներ անց բերման են ենթարկել գողություն կատարողին

Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տիպի ավտոմեքենաների համար․ առկա է ձնահյուսի վտանգ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության-Զարյան փողոցի խաչմերուկում մեքենան վնասող երիտասարդներին

Քաղաքապետ Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից