Լոռու նորանշանակ փոխմարզպետին դիմավորել են դատարկ աշխատասենյակում. հին գույքը չկա

Լոռու նորանշանակ փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր այցելել է իր աշխատասենյակ, որը դատարկ է եղել: Այս մասին Ղուկասյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում. «Այ այսպիսի տեսք ունի իմ աշխատասենյակը: Առանց սեղան և մինիմալ հարմարության: Դիմավորեցին ինձ այսպես, հետևությունները թողնում եմ Ձեզ: Սակայն սա արագ կարգավորելու խնդիր է)) Խնդիրները հետո են առաջանալու, բայց ոչ ինձ համար»,-գրել է փոխմարզպետը: Մինչ Ղուկասյանը, աշխատասեղանը պատկանել է նախկին փոխմարզպետ Տիգրան Բադոյանին:

Նորանշանակ փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյան

Armtimes.com-ի հետ զրույցում Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ աշխատասենյակից հանվել է աշխատասեղանն ու համակարգիչը, իսկ որոշ իրեր մնացել են.«Դա հավանաբար իր անձնականն է եղել, դրա համար էլ տարել է»,-նշեց Ղուկասյանը:

Լոռու նախկին փոխմարզպետ Տիգրան Բադոյանը Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքը աշխատասենյակից վերցրել է աշխատասեղանն ու համակարգիչը, որը իր սեփականն է եղել: Բադոյանը նշեց, որ տարիներ առաջ էլ իրեն են այդպես դիմավորել՝ հատկացնելով դատարկ աշխատասենյակ. «Ես տարել եմ այն, ինչ իմ անձնականն է եղել, իսկ որը որ պատկանել է մարզպետարանին, թողել եմ՝ գույքագրողի ներկայությամբ»,-հավելեց Տիգրան Բադոյանը:  

Լոռու նախկին փոխմարզպետ Տիգրան Բադոյան

Տպել
4683 դիտում

Փորձված մեթոդով. ռազմավարություն «նեղ կռուգի» համար

Բա ոնց կլներ. «Օրինաց երկիրն» օրենքից դո՞ւրս է

Գագիկ Մելիքյանի քենակալ, Պառավաքարի գյուղապետը նախկին գյուղապետարանի շենքը օտարե՞լ է իր եղբորորդուն

Կապանի օդանավակայանն ամռանն արդեն պատրաստ կլինի. Գեւորգ Փարսյան

Պետք է սովորենք հանգիստ լսել միմյանց քաղաքական հայտարարությունները. Մարուքյանը՝ ԲՀԿ-ականներին

Պարտությո՞ւն, թե՞ մարտավարական ճկունություն. Հրանտ Մարգարյանը հեռանում է ՀՅԴ ղեկավար կազմից

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Բաքու. կստորագրվի երկկողմ հուշագիր

ՌԴ-ն ամեն օր ուժեղացնում է իր ներկայությունը Միջերկրական ծովի արևելքում

Վալերի Սեմերիկովը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ

Սարգսանը ՄՈՒԲԱԴԱԼԱ ընկերության գործադիր տնօրենին առաջարկել է ճանաչողական այց կատարել Հայաստան

Ըստ ՀԱՕԿ-ի՝ բռնցքամարտի ֆեդերացիայում պետք է նախագահի ընտրություն լինի, իսկ Գեւորգյանը հերքում է

ԼՂ հիմնախնդրի արագ կարգավորման գործում Ադրբեջանի դեսպանը հատուկ հույսեր է կապում Ռուսաստանի հետ

Միքայել Մինասյանը լավագույն դեսպաններից է եղել. «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր

Այս սադրանքի որոշակի նպատակներից մեկը PR-ն է. Բաբաջանյան-Աբովյան մեղադրանքները շարունակվում են ԱԺ միջանցքում

Առաջիկա 5 տարում Երեւանում կտնկվի 500 հազար ծառ. քաղաքապետարան

Մեկնարկել է Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների. ԱԳՆ

ՀՀ բնապահպանության եւ ԱՄԷ շրջակա միջավայրի նախարարության միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են երրորդ գանգատը ներկայացնել ՄԻԵԴ

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

95 տարեկանում կյանքից հեռացել է հայ բեմադրիչ, մեծ արվեստագետ Ռաֆայել Ջրբաշյանը