Գյումրու պատմական միջուկում բռնկված հրդեհի հետեւանքով քաղաքացի է այրվել

Գյումրու Հանեսօղլյան փողոց 6 հասցեում բռնկված հրդեհն առաջինը զգացել է քնած հարեւանը: Կոտրվող փայտերի ձայնից արթնացել, դուրս է եկել բակ եւ տներին հարակից խորդանոց-խոհանոցները բոցերի մեջ է գտել: Արագ զանգել է հրշեջ-փրկարարներին:

Այնուհետ այրվող խորդանոցում տեսել է իր հարեւան Ժոռային, դուրս է բերել նրան եւ զանգել շտապբուժօգնություն: Տուժածը մարմնի 50 տոկոս այրվածքով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: «1940 թվականին ծնված քաղաքացին ստացել է գլխի, պարանոցի, իրանի, վերին երկու զույգ վերջույթների ջերմային այրվածք: Ժոռա Արեստակեսյանը հոսպիտալացվել է այրվածքային շոկ ախտորոշմամբ: Բժշկական կենտրոնում իրականացվել են ինտենսիվ, թերապեւտիկ եւ հակաշոկային միջոցառումներ՝ տուժած քաղաքացուն ծայրահեղ ծանր վիճակից դուրս բերելու եւ Երեւան տեղափոխելու համար»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Գյումրի» բկ վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Աշոտ Քաբաբյանը:Հասցեն, որտեղ բռնկվել է հրդեհը, Կումայրի պատմական միջուկի բուն կենտրոնում է գտնվում: Հանեսօղլյան 6-ում 3 առանձին բնակարաններ կան, որոնց խորդանոցներն ու խոհանոցները գտնվում են տներից դուրս, բակում, եւ միմյանց կիպ են կառուցված: Այդ պատճառով էլ հավանաբար հրդեհն արագ է տարածվել: Դրանից բացի, ըստ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանի, այրված տարածքներում ընտանիքները տարիներ շարունակ հավաքել ու պահել են իրենց պետք չեկող իրեր: Մոտ 100 քմ մակերես է ընդգրկել հրդեհը:

Հրդեհի առաջացման պատճառների մասին մասնագետները դեռ խոսել չեն կարող: «Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել ու դուրս է հանվել կենցաղում օգտագործվող գազի բալոն: Բայց պայթյուն չի եղել, նման տեղեկություն չունենք»,-ասաց Կարեն Եղշատյանը:

Տպել
1358 դիտում

Սլավա Հայրապետյանը նույնպես դուրս մնաց գեղասահքի աշխարհի առաջնությունից

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է

Էկրաններին է աստղային դերասանական կազմով «Ա.Կ.Ա.» դրաման

Քաղաքապետարանը սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտից մինչև Մյասնիկյան

Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում Արցախի բնակչության գոյատևման համար. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարին

ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արմավիրում․ հնչել են կրակոցներ

«Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողը պայմանագրի պահանջները չկատարելու պատճառով զրկվում է թագից եւ գլխավոր տիտղոսից

ԱԳ նախարարը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարարի հետ

Երբ մարդուն վտանգ ա սպառնում, ես կանխում եմ, ոչ թե ջարդում, քցում գետնին, մի քանի անգամ քացով տալիս. ԱԺ պատգամավոր

Չինաստանի գործարաններից մեկում պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհի մարմանը կցվել է 930 հրշեջ

Դպրոցի տարածքում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Երիտասարդներից մեկը վնասվածք է ստացել սրտի շրջանում

«Վանաձոր» ՔԿՀ-ում տեսակցության եկածի մոտից գտել են 5.2 գր քաշով, դեղնականաչավուն զանգված

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից պետք է դուրս գա առավելագույնը մինչեւ ապրիլի 18-ը. ԵԽ նախագահ

«Օրենքով գող» Աստրախանցի Հայկոն ազատ է արձակվել, կալանքի հիմքեր չեն եղել

Երեւանի դատախազը Մարությանից պահանջել է գետնանցումներում եւ զբոսայգիներում տարածքներ զբաղեցնողների տվյալները

Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլեւս անընդունելի է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում. Հայ դատի հանձնախումբ

Քաղաքապետարանի աշխատակիցները օրենքից դուրս գործող սգո սրահներ են հայտնաբերել. հարուցվել են քրգործեր

Դպրոցի տնօրենին անվստահություն կարող է հայտնել ծնողական խորհուրդը. Ավշարում կրքերը չեն հանդարտվում

ՊԵԿ-ը հորդորում է Բագրատաշենի մաքսակետից հանել աջ ղեկով մեքենաները, այլապես կգանձվի պահպանության վճար