Երկու անձի դանակահարություն, կրակոցներ գիշերային ակումբի մոտ. կասկածյալը հայտնի է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ գիշերային ակումբի մոտ երկու քաղաքացու դանակահարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, 2018 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 07:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Հ.Վարդանյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր, ձախ ազդրի և աջ ազդրի կտրած վնասվածքներ, աջ հետորովայնամզային կտրած ռևիզիա, աջ երիկամի վնասվածք, կարում» ախտորոշմամբ, և Յ.Փուրթոյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վիրավորում» ախտորոշմամբ: Պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գործող գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Դեպքի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է 9 մմ տրամաչափի 1 հատ պարկուճ, արնանման հետքեր և այլ իրեր: Հ.Վարդանյանը և Յ.Փուրթոյանը ճանաչվել են տուժող, սակայն չեն հարցաքննվել, քանի որ ի վիճակի չեն եղել ցուցմունք տալ։ Առգրավվել են դեպքի պահին նրանց հագին եղած հագուստները:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ։

Նախնական տվյալներով՝ գիշերային ակումբի մոտ մի խումբ անձինք վիճաբանել են կենցաղային հարցերի շուրջ, քաշքշել միմյանց, որի ժամանակ մեկը դանակով հարվածել է Հ.Վարդանյանին և Յ.Փուրթոյանին, իսկ մեկ այլ մասնակից գազային ատրճանակով կրակոց է արձակել։

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել գազային ատրճանակը։ Նույն օրը՝ հունիսի 23-ին, ինքնակամ ներկայացել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձը և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ կասկածյալը ներկայացրել է երկու անձանց դանակահարելու դեպքի հանգամանքները, մատնացույց է արել դանակի գտնվելու վայրը, որտեղից այն հայտնաբերվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
1244 դիտում

Պուտինը պետական պարգեւներ եւ կոչումներ է շնորհել ռուսաստանաբնակ հայտնի հայ գործիչներին

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը

Եվրոպա լիգայի եզրափակիչը կարող է խաղացվել հազարավոր դատարկ տրիբունաների առաջ. The Sun

Ողբերգական դեպք Գյումրիում. երեխան մահացել է

Աշխարհաքաղաքականության և հակամարտությունների ֆրանսահայ փորձագետը ՀՀ ԱԳՆ-ում հանդես եկավ դասախոսությամբ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

BBC-ն Գրանդ փղի մասին վավերագրական ֆիլմը կցուցադրի հունիսի 6-ին

Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգի առթիվ

Պետնախարարը հանդիպել է CONIFA-ի Արցախում կայանալիք ԵԱ-ին  մասնակցող Արցախի հավաքականի հետ

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը. գնահատական է տրվել վարչապետի կոչին

«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել, որ ԵԼ եզրափակիչը Բաքվից տեղափոխվի

Ես տուրիստ էի եկել, էդ տանն էլ 3 եղբայր ենք ապրում ու 50 ախրանա, որ մեզ պահում ա. Դոն Պիպոն չգիտեր, որ իր ասուլիսն է

Վարչապետը վերընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին

Մխիթարյանի՝ ԵԼ եզրափակչին չմասնացկելը խայտառակում է ՈՒԵՖԱ-ին. CNN-ն առաջարկում է բոյկոտել

Քոչարյանի եւ մյուսների գործով վերաքննիչ բողոքը ներկայացվել է. եղել է դատավարական օրենքի էական խախտում

Եկել ենք ասելո՝ւ լրջացե՛ք. Արմեն Ռուստամյան

Վերջին զանգի օրը ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմով (տեսանյութ)

Բանակի հրամանատարությանը ուզում են տանել քավարան՝ ապրիլյան պատերազմի քննության անվան տակ. ՀՅԴ անդամ

Տիմատին ներկայացրել է նոր տեսահոլովակը՝ նկարահանված Հայաստանում (տեսանյութ)

ՀՅԴ-ի հանրահավաքը (լուսանկարներ)