Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն ձերբակալվեց

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ Վաչագան Ղազարյանը այսօր ձերբակալվել է:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Ղազարյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել`տեղեկացնելով, որ փաստացի Ղազարյանին պատկանող «Յանս» ակումբում կատարված խուզարկությունների արդյունքում քրեական գործ է հարուցվել հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ: Ըստ ՔԿ-ի` Ղազարյանի կինը հանդիսանում է նաեւ «Յանս» ակումբի, «Սելենա» ՍՊԸ փաստացի սեփականատերը, բայց այդ մասին բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Վ.Ղազարյանը օրենքով սահմանված կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Նաեւ խուզարկություններ են կատարվել Վաչագան Ղազարյանի տանը, որտեղից բավական մեծ գումար էր հայտնաբերվել` 35 մլն դրամ, ավելի քան 1 մլն դոլար, 230.500 եվրո, թանկարժեք ժամացույցներ ու մեքենաներ: Բայց խուզարկությամբ հայտնաբերված առանձնապես խոշոր չափի միջոցների ու թանկարժեք իրերի վերաբերյալ Ղազարյանի եւ նրա կնոջ հայտարարագրերում բացակայել են նշումներ»: Գործն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՔԾ:

Տպել
4532 դիտում

ԿԳՆ-ի կազմակերպած ֆինանսատնտեսագիտական և բիզնես հմտությունների զարգացման խաղ-մրցույթն ամփոփվել է

45-ամյակն՝ անհասցե. նախարարները փոխվում են, խոստումները՝ մոռացվում

Հայտարարություն մրցույթի մասին

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտվել է 52 հանցագործություն. փաստաթղթերի կեղծում, ծեծ ու սպանության սպառնալիք

Քաշքշուկ, հայհոյանքներ. Շիրակում վարորդը երեք անչափահասի է դանակահարել

Սկանդալային ֆեդերացիաներ ՀՀ սպորտում. ինչո՞վ են զբաղված նախաօլիմպիական տարում՝ բացի սպորտից

Հայտարարություն մրցույթի մասին

Վարչապետը ժամանակավորապես դադարեցրել է Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին. Փաշինյանի խոսքը

«Խոսողների» եւ «գործ անողների» իրական նպատակները. խմբագրական

Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին

Իրավիճակ փոխվել բառը շատ առօրեական եք դարձրել. Ֆելիքս Ցոլակյան

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին՝ Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ

Արցախում ապրիլի 12-ին 10 տարեկան երեխա է սպանվել. ԱՀ ոստիկանություն

ԱԺ նախագահը բարձր է գնահատում հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունները

Ինչու լուծվեց Սեքյուրիթի Դրիմի հետ կնքված պայմանագիրը կամ ինչպես են թոզ փչել մեր աչքերին

Նախորդ 10 տարում մեր պարտքը մոտավորապես 5 մլրդ դոլարից ավելի աճել է, ո՞ւր է այդ 5 մլրդ-ի ստեղծած արդյունքը. Առաքելյան

«Պետական տուրքի մասին» մասին օրենքում լրացում կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Լացը լաց է բերում. Ցոլակյանը՝ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների եւ հատկացվելիք 124 միլիոնի մասին

Երբ դուք ասում եք, որ Ծառուկյանը գին իջեցրեց, անուղղակիորեն նրա կարգավիճակը պատգամավորից իջեցնում եք գործարարի․ Թունյան