Մենք կառուցում ենք օրենքի երկիր, որեւէ կլան առավելություն չի ունենալու. Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը 30-ամյա Դիանա Գասպարյանն է: Նա ծնվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: 2004-2011 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Գասպարյանը սովորելու վերջին տարիներին՝ 2008-2009 թվականներին աշխատել է Երեւանի քրեական դատարանում՝ որպես դատարանի նախագահի գործավար, այնուհետեւ 2009-2012 թվականներին՝ վերաքննիչ քրեական դատարանում: 2013 թվականից աշխատել է արդարադատության նախարարության եվրոպական կապերի վարչությունում՝ որպես քաղաքացիական-տնտեսական գործերով բաժնի առաջատար մասնագետ, այնուհետեւ նույն բաժնի գլխավոր մասնագետ, ապա 2016-ից այդ բաժնի պետ: Դիանա Գասպարյանը դասավանդել է նաեւ Արդարադատության ակադեմիայում՝ դատավորների, դատախազների, դատական ծառայողների վերապատրաստման շրջանակներում՝ քրեական եւ քաղաքացիական գործերով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումների հետ կապված:

2018 թվականի հունիսի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դիանա Գասպարյանը ստանձնել է Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

«Հայկական ժամանակ»-ը Դիանա Գասպարյանի հետ զրուցեց վերջինիս նշանակման ու ապագա անելիքների մասին:

- Տիկին Գասպարյան, ո՞ւմ կողմից եղավ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու առաջարկը:

- Առաջարկը եղավ իշխող քաղաքական թիմի կողմից, բայց թույլ տվեք ավելի մանրամասներ չասել: Առաջարկն ինձ համար բավականին անսպասելի էր եւ անգամ շոկային՝ դրական իմաստով: Երկար մտածելուց հետո եւ քաղաքի ներկայիս վիճակը տեսնելով, մտահոգ լինելով խնդիրներով՝ որոշեցի այս ծանր պատասխանատվությունը վերցնել ինձ վրա եւ փորձել առայժմ ժամանակավոր պաշտոնակատարի դերում լուծում տալ հատկապես ամենահրատապ հարցերին:

- Էջմիածնում տարիներ շարունակ կրիմինալ քաղաքական եւ ոչ քաղաքական միջավայր է եղել: Ի՞նչ եք կարծում, կկարողանաք աշխատել այս միջավայրում եւ փոփոխություններ անել ժամանակավոր պաշտոնավարման ընթացքում:

- Կցանկանայի նշել, որ կրիմինալ միջավայրի եւ ընդհանրապես կրիմինալ կլանների ակտիվացման, գործունեության համար ես տեսնում եմ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ: Որպես օբյեկտիվ գործոն կարող եմ նշել տվյալ ժամանակաշրջանում առկա քաղաքական ղեկավարության կողմից տված որոշակի արտոնությունները, ամենաթողությունը, որը շատերին թույլ է տվել գործել օրենքից դուրս: Ես հավատում եմ, եւ արդեն բոլորը տեսնում են, որ իրողություն է փոխվել, որ մենք այլեւս կառուցում ենք օրենքի երկիր: Հետեւաբար՝ այդ կրիմինալ շրջանակները չեն շահելու պետության հովանավորությունը: Որեւէ կլան առավելություն չի ունենա:

- Տիկին Գասպարյան, իսկ Դուք որեւէ կուսակցության հարու՞մ եք:

- Կարող եմ վստահաբար նշել, որ ինքս որեւէ կլանի, խմբավորման մաս չեմ կազմում: Հետեւաբար՝ ինքս էլ որեւէ կաշկանդվածություն չունեմ որեւէ խմբի առաջ: Այս պահին անկուսակցական եմ, բայց իմ գաղափարներով հարում եմ ներկայիս վարչապետի քաղաքական թիմին՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: Հնարավոր է՝ առաջիկայում համալրեմ իրենց կուսակցական շարքերը:

- Այս տարվա հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում Դուք ձեր թեկնածությունը կառաջադրե՞ք:

- Այս պահին քաղաքի առաջ այնքան խնդիրներ են ծառացած: Ես հակված եմ այդ խնդիրները տարանջատելու առաջնայինի եւ երկրորդականի: Այս պահին իմ առաջնային նպատակը տեսնում եմ քաղաքը բնականոն կյանք վերադարձնելը, կայունության հաստատումը, ընթացիկ բոլոր ծրագրերի ավարտումը, նոր ծրագրերի ներդնումը: Հետեւաբար թույլ տվեք ապագայի հետ կապված առավել հեռավոր պլանների մասին հայտարարություն չանել, չնայած արտահերթ ընտրությունները սարերի հետեւում չեն: Հետագան կախված է առաջիկայում կատարելիք իմ աշխատանքից, իմ հնարավորություններից ու ընկալելիությունից: Կարծում եմ, ամեն դեպքում, նաեւ կարծրատիպեր կոտրելու խնդիր ունենք, խնդիր ունենք ցույց տալու, որ տարիքը, սեռը որեւէ բան չեն որոշում, կարեւորը կամային հատկանիշներն են, ցանկությունը եւ ձգտումը: Չեմ բացառում, որ հետագայում կառաջադրվեմ որպես քաղաքապետի թեկնածու, բայց այս պահին վերջնական որոշում չկա:

Գասպարյանը նշեց՝ քանի որ նրա նշանակումնը, ըստ էության, արդեն եղել է, նա այսօր պատրաստվում է այցելել քաղաքապետարան՝ աշխատակիցների հետ ծանոթանալու եւ ընթացիկ վիճակը գնահատելու համար: Իսկ մարզպետն ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը Գասպարյանին վաղը կներկայացնեն աշխատակազմին:

Տպել
5554 դիտում

Ապարան քաղաքում շտապօգնության «ՈՒԱԶ»-ը արգելափակվել էր ձյան մեջ. օգնել են փրկարարները

Երեւանում օրը ցերեկով մեքենան ջարդուխուրդ անող ձերբակալված 5 քաղաքացիները ցուցմունք են տվել. չեն ընդունում կասկածանքը

Երեւանում վնասել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենան

Գյումրիում բնակբաշխան աղմկահարույց շղթա է բացվում. փաստերն ուսումնասիրում է դատախազությունը

Ադրբեջանում այս օրերին անցկացվում են վերջին տարիների ամենամասշտաբային բողոքի ցույցերը

Շատ հագեցած աշխատանքային օր ունեցա Ցյուրիխում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայերին որ հարցնես, բոլորը հայ են, իսկ վրացիներին՝ ում չեն հավանում, նա է հայ. Սաակաշվիլի

Ձերբակալվել են Երեւանում օրը ցերեկով մեքենան ջարդուփշուր անող 5 քաղաքացիները (տեսանյութ)

Tiv1.am կայքը ֆինանսավորողն այլեւս ցանկություն չունի աշխատել այդ թիմի հետ, նրանք, փաստացի, մեջքից խփել են․ կայքի տնօրեն

Կրկին թալանել են Varks.am-ը, այսօր արդեն երկրորդ անգամ. տարել են 600 հազար դրամ

Հայկ Մարությանն ակնկալում է քաղաքապետարանի և ոստիկանության արդյունավետ համագործակցություն

Մանկապարտեզի ձերբակալված տնօրենի որդին աշխատում է Երեւանի քաղաքապետարանի աուդիտի բաժնում

Կանխատեսվում է համաշխարհային տնտեսության աճի դանդաղում 2019 և 2020 թվականներին

Հյուրանոցում ժամանակ է անցկացրել տղամարդու հետ եւ գողացել նրա ոսկյա շղթան

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատարների, փակ՝ բեռնատարների համար

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանին

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը միջնորդեց դատարան հրավիրել ԱԱԾ տնօրենին

Արարատի մարզպետն իրավունք չուներ աշխատավարձը գերազանցող ինքնապարգևատրում անել. Ս. Պապիկյան

Կայք գյուղի տներից մեկում պայթել է գազի բալոնը, կոտրվել են պատուհանները. տանտերը այրվածքներ է ստացել

Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ. ԱԱԾ (տեսանյութ)