Քնեսեթը չքննարկեց Հայոց ցեղասպանության նախագիծը. Իսրայել-Թուրքիա «գաղտնի սիրախաղի» պտուղը

Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծը դարձյալ հանվել է Իսրայելի խորհրդարանի օրակարգից: Այս մասին գրում է արեւելագետ Արմեն Պետրոսյանը:

Ըստ նրա, կանխատեսելի էր, որ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Էրդողանի եւ նրա գլխավորած դաշինքի արձանագրած հաղթանակից հետո Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի հունիսի 25-ին նախանշված քննարկումը քվեարկության նախօրեին՝ ուշ երեկոյան, օրակարգից կհանվի: Պատճառն, ըստ Պետրոսյանի, այն է, որ իշխող կոալիցիան հրաժարվել է աջակցել նախագծին, իսկ փաստաթուղթը հեղինակած ընդդիմադիր «Մերեց» կուսակցության ղեկավար Թամար Զանդբերգը հետ է կանչել այն:

«Ի պատասխան «Մերեց» կուսակցության՝ իշխող կոալիցիան հայտարարել է, որ առաջիկայում կներկայացնի խնդրի վերաբերյալ սեփական «այլընտրանքային» օրինագիծը, որում, ըստ որոշ տեղեկությունների, Հայոց մեծ Եղեռնը կբնութագրվի «ողբերգություն» եզրով, ի տարբերություն նախօրդ օրինագծերում կիրառված «ցեղասպանություն» եզրի: Ի դեպ, հարկ է հիշեցնել, որ ավելի վաղ՝ դեռեւս հունիսի 11-ին, Քնեսեթում «Մերեց» կուսակցության կողմից ներկայացված օրինագծի քննարկումը Իսրայելի ԱԳՆ-ի խնդրանքով հետաձգվել էր՝ Թուրքիայում անցկացվելիք ընտրություններին «Էրդողանի հաղթանակին չաջակցելու» հիմնավորմամբ, մինչդեռ իրական պատճառը, որը տրամագծորեն հակառակ նպատակն էր հետապնդում, դարձյալ «ջրի երես» դուրս եկավ»,- գրել է նա Արմեն Պետրոսյանը:

Նա նաեւ հավելում է, որ կասկածից վեր է՝ տարածաշրջանում կանխատեսվող հույժ կարեւոր զարգացումների ֆոնին Իսրայել-Թուրքիա «գաղտնի սիրախաղը» կշարունակվի նոր թափով ու դրսեւորումներով:

Տպել
777 դիտում

2020 թվականի մայիսի 15-ից ՀԱԷԿ-ի աշխատանքը կկանգնեցվի

18-ամյա ուսանողը դանակի 6 հարված է ստացել. նա վիրահատության է ենթարկվել

Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմրցի Ադրբեջանի դեմ

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենին

ՀՀ-ում ֆուտբոլիստների իրավունքները միշտ չէ, որ պաշտպանված են. Արթուր Եդիգարյանը պատմում է իր օրինակը

ԱԱԾ-ն հորդորում է հետայսու ձեռնպահ մնալ սպայի պատիվը արատավորող մերկապարանոց հայտարարություններից

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին

Դանակահարություն դասի ժամանակ. աշակերտի վիճակը միջին ծանրության է

Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀԴՄ չտրամադրելու ոչ մի դեպք չի ներվելու. Նիկոլ Փաշինյան

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Ջհանգիրյանի հայցն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի

Կայանած ավտոմեքենայից գողացել են նոր գնված կոշիկները եւ դրանք վերադարձրել խանութ (տեսանյութ)

Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկել է ադրբեջանական կողմում գտնվող ՀՀ քաղաքացիների ճակատագրերը. ՊՆ

Կառավարությունում քննարկվել են պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերին վերաբերող հարցեր

Երեւանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության Ձմեռ պապերի, Ձյունանուշների եւ այլ կերպարների

«Մեքենայի միջից ուղղակի գողացան Գարիկին, ու արգելափակեցին իմ դուրս գալը». Շեկոյի ընկերը մանրամասնում է

Լիանա Ոսկերչյանը «Միսս աշխարհ 2019»-ի տաղանդի փուլի 5-յակում է

Պաշտպանը ցածր նշում է՝ բոյկոտում ենք, եւ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատանում է. դատախազը հայտարարություն արեց

Դուք եղել եք անցած խորհրդարաններում ու ի՞նչ եք արել, որ չլինեն այդպիսի դպրոցներ. Արփի Դավոյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Վարչապետի որոշմամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար է նշանակվել

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կարտահանձնվի Հայաստանին. դատախազության միջնորդությունը բավարարվել է