Մեծամորում քաղաքապետի նախկին հակառակորդն իր թիմով պահանջում է վերջինիս հրաժարականը

26/06/2018 schedule19:59

Մեծամոր քաղաքում բողոքի ցույցեր են, մի խումբ մարդիկ հավաքվել ու պահանջում են ներկա քաղաքապետի՝ Ռոբերտ գրիգորյանի հրաժարականը: Այս նախաձեռնությունը պատկանում է քաղաքապետի ընտրություններում Ռոբերտ գրիգորյանի հետ պայքարող մյուս թեկնածուին, ով իր թիմի հետ կարծում է, որ Մեծամորի քաղաքապետը չի անում պատշաճ աշխատանք քաղաքի համար:

Ինքը գործող քաղաքապետը հենց Մեծամորի կենտրոնում, փողոցում հետեւում է իր հրաժարականի պահանջի մասին բողոքի ցույցին, նա նշում է, որ եթե բողոքի ցույցի մասնակիցները ներկայացնեն գոնե 1 դավաճանություն՝ արված իր կողմից իր քաղաքին, կամ այնպիսի գործ, որն ինքը կարող էր անել ու չի արել, ինքը պատրաստ է նույն պահին հրաժարական տալ:

Ռոբերտ Գրիգորյանը նաեւ նշում է, որ իր հրաժարականի պահանջը ներկայացնողները բողոքում են փողոցների անմխիթար վիճակից, սակայն անել ավելին, քան հիմա է արվում, պարզապես անհնար է, բյուջեի միջոցները բավարար չեն: Մեծամորի տարեկան բյուջեն 250 մլն դրամ է, որից 210 մլն դրամը տարբեր կառույցների աշխատակիցների աշխատավարձերն են:

Նշենք, որ Մեծամորի քաղաքապետը պաշտոնավարում է արդեն 9 տարի: Ինչպես ինքն է փոխանցել, արդեն 4 օր է՝ հրաժարվել է Հանրապետական կուսակցության անդամությունից, այժմ կուսակցական պատկանելություն չունի:

Տպել
1879 դիտում

Խաբում է և չի վճարում աշխատավարձը. բողոքի ակցիա՝ Կոտայքի մարզի «Նաիրի» ՃՇՇ-ում.

Սևանի թերակղզուն հարակից տարածքում այրվել է վագոն-տնակ. ԱԻՆ

Մխիթարյանին ասել են, որ Բաքվում չցուցադրի ՀՀ դրոշը. Մելիքբեկյանի հարցազրույցը CNN-ին

Քննարկվել են փոխգործակցության մի շարք հարցեր. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին

Եղեգնաձորն էլ միացավ մետաղական հանքարդյունաբերությունը մերժած համայնքներին․ ՀԲՃ

Շիրակի մարզի 3 գյուղերում ներգործության են ենթարկվել կարկտավտանգ ամպեր

Հետեւանքներ. գրական-գեղարվեստական քաղաքականություն

Խտրական մոտեցում. երբ մաքսայինը ծառայում է մաքսանենգներին

Արդեն երրորդ անգամ. ոչ մի խելացի երեխա դուրս չի մնա՞

Պերուում 8 ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով կա զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ

Կարո Փայլանը խստորեն քննադատել է թուրքական պետական հեռուստաընկերությանը

Մեքենան դուրս է եկել ճանապարհից, բախվել ծառին ու տապալել այն. 2 հոգի հիվանդանոցում են

Խնձորեսկ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

«Եղեգնուտի անտառտնտեսություն»-ում բենզասղոցով հատված 17 հատ ծառ է հայտնաբերվել

Բուքմեյքերական գրասենյակները կփակվեն 1,5 տարուց, իսկ լցակայանների խաղային ավտոմատները կհանվեն 10 օրում

Արտակարգ իրավիճակ Արմավիրում. ուժեղ քամին մի քանի գյուղերում մեծ ավերածություններ է արել

Մեղվապահությունից այգեգործություն. աշխարհի ամենահարուստ մարդիկ՝ Գեղարքունիքի Դպրաբակ գյուղում

Երևանում և ևս 8 մարզերում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է

Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի իրագործումն Արցախի միացումն է Հայաստանին. Արամ Ա