Բերման է ենթարկվել «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենը

2018թ. փետրվարի 2-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենի կողմից նույն ընկերության կոմերցիան տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնության սպառնալիքների ներքո բնակարանը բանկում գրավադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, նախաքննություն կատարելու համար այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ ծավալուն գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար տվյալներ այն մասին, որ նշված ընկերության սեփականատերը, նրա հայրը և ընկերության այլ պաշտոնատար անձինք ընկերությունում դեռևս 2016թ. տեղի ունեցած չարաշահումների մեջ մեղադրել են նաև այդ շրջանում ընկերությունում որպես կոմերցիոն տնօրեն աշխատող անձին և պահանջել, որպեսզի դրա դիմաց վերջինս բնակարանն անվանափոխվի իրենցից որևէ մեկի անվամբ: 2016թ. մարտի 28-ին ընկերության բազայի տնօրենը, սեփականատիրոջ հոր և եղբոր, խորհրդականի, ընկերության տնօրենի և փոխտնօրենի ներկայությամբ ընկերությունում սպառնացել է տվյալ անձին, նրա նկատմամբ բռնություն գործադրել, ապա մեկ այլ անձի հետ նրան ստիպողաբար նստեցնելով ավտոմեքենան, հեռացրել տարածքից:

Բացի այդ, ինչպես ընկերության սեփականատիրոջ հոր, այնպես էլ բազայի տնօրենի կողմից տվյալ անձի նկատմամբ հնչել են հաշվեհարդար տեսնելու նոր սպառնալիքներ, որից հետո նրա առջև պայման է դրվել՝ կամ բնակարանն անվանափոխել «Ֆլեշ Մոտորս» ընկերության սեփականատիրոջ անվամբ, կամ գրավադրել բանկում և ստացված վարկային գումարները փոխանցել իրենց: Վախենալով իր անվտանության և կյանքի համար՝ աշխատակիցը համաձայնել է կատարել ներկայացված պահանջները, և բռնության և սպառնալիքի ազդեցության ներքո ստորագրելով անհաժեշտ փաստաթղթերը՝ բնակարանը գրավադրել է բանկում, սակայն ստացված վարկի գումարները հասցվել են ընկերություն:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել մի շարք ապացույցներ նշված ընկերության բազայի տնօրեի կողմից առերևույթ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ, և առկա են նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու բավարար հիմքեր՝ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ցուցում է տրվել անհապաղ այդ անձի նկատմամբ ընտրել խափանման միջոց և նրան հարցաքննել որպես կասկածյալ, անհետաձգելի քննչական գործողություններ կատարելուց հետո լուծել նրան որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու հարցը։

Հունիսի 26-ին ընկերության բազայի տնօրենը բերման է ենթարկվել Ոստիկանության բաժին: Նախաքննությունն իրականացնող մարմնի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: 

Տպել
3615 դիտում

ՀՀ-ում բասկետբոլի միջազգային աննախադեպ մրցաշար կանցկացվի

Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Թուրքիայի քաղաքացու

Հայերը ակցիա են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ (ֆոտո)

Սանահին վանքի գավթում «եվրո֊բուտկա» են տեղադրում․ Յաշա Սոլոմոնյան

Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործով ցուցմունք չի տվել. նրա ազատ տեղաշարժը հուլիսից սահմանափակվել է. պաշտպան

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին

Լավ կլինի՝ պարոն Մարուքյանը մտածի՝ ինքը ինչպիսին պետք է լինի, ոչ թե Նիկոլ Փաշինյանը․ Լենա Նազարյան

Պետբյուջե մուտքերի ծրագրային ցուցանիշը 2018-ին գերազանցվել է 57.7 մլրդ դրամով․ ՊԵԿ-ը հերքում է կեղծիքները

«Միկան» կարող են տալ ՀՖՖ-ին. բասկետբոլի ֆեդերացիայում մտահոգ են

Պարզվեց հասարակության մեջ կա ատելության հսկայական ու բազմաշերտ պոտենցիալ․ Սերգեյ Սարգսյան

Ընդդիմությունը դեմ քվեարկեց կառավարության ծրագրին ոչ թե, որ այն վատն էր, այլ որ առաջին անգամ կարողացավ գործել ազատորեն

Նոր շունչ ծննդօգնության ծառայություններին․ նախարարը խոսել է իրականացվող ռեֆորմների մասին (տեսանյութ)

Պետության կառավարման մոդելի փոփոխության վերաբերյալ քննարկումներ դեռ չենք ունեցել․ Լենա Նազարյանը՝ ՀԱԿ-ի առաջարկի մասին

Դատախազությունը հրապարակեց Հարություն Մաշադյանի զինգրքույկն ու զինծառայության ընթացքում արված լուսանկարները

Ինձ համար միևնույն է, ես հավատում եմ Պուտինին․ Թրամփ

Քննչական կոմիտեում ՏԻՄ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալները ջրադուլ և հացադուլ են հայտարարել․ ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել

Առանց մեծածավալ ներդումների Հայաստանում չի կարող տնտեսական հեղափոխություն լինել․ Միքայել Մելքումյան

«Փյունիկի» պատանի սաները ներկա գտնվեցին «Ռեալ Մադրիդ» - «Ժիրոնա» խաղին (տեսանյութ)

Եգիպտոսի նախագահը Մյունխենում խոսել է Հայոց ցեղասպանության մասին