Զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվողն ազատվել է քրեական պատասխանատվությունից․ ՀՔԱՎ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թ. հունիսի 7-ի որոշմամբ՝ ԿԲՀ որոշմանն անհամաձայնություն ունենալու պատճառով զորակոչից հրաժարված Վ. Հ.-ին ազատել է քրեական պատասխանատվությունից:

Ինչպես հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, 2014 թ.-ից պարբերաբար տարկետում ստացած Վ. Հ.-ին 2017 թ. հունվարին ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը զինծառայությանը սահմանափակումով պիտանի էր ճանաչել, սակայն զորակոչիկը, համաձայն չլինելով այդ որոշմանը, հրաժարվել էր զինծառայության մեկնելուց:

Նրա կարծիքով՝ տարկետման ժամանակահատվածում բուժում չստանալով՝ չէր կարող առողջական վիճակը բարելավվել, հետեւաբար՝ նախկինում նույն խնդրի համար տարկետում ստանալուց հետո չէր կարող այդ զորակոչին սահմանափակումով պիտանի ճանաչվել: Զինծառայությունից խուսափելու հիմքով հարուցվել էր քրեական գործ եւ ուղարկվել դատարան: Ինչպես գործի քննության ընթացքում պարզ էր դարձել, ախտորոշումներից մեկը, որի հիման վրա զորակոչիկին նախկինում տարկետում էր տրամադրվել, պարզապես դիտարկման նպատակ էր ունեցել, ոչ թե՝ բուժման:

Այն կապված էր սրտի աշխատանքի հետ. բժիշկ սրտաբանը դատարանում հայտնել էր, որ այն անցումային բնույթ է կրում եւ կարող է առանց բժշկական միջամտության անցնել, այդ նպատակով էլ տարկետումներ են տրվել: Ինչ վերաբերում է մյուս ախտորոշմանը, որով զորակոչիկները զինծառայության ժամանակավորապես ոչ պիտանի են ճանաչվում, սխալմամբ էր դրվել, վրիպակը շտկվել էր ավելի ուշ: Մինչ քրեական գործը քննվում էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Վ. Հ.-ը  2017 թվականի ձմեռային զորակոչին կրկին հետազոտվել է զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից եւ ճանաչվելով պիտանի՝ զորակոչվել է զինված ուժեր եւ այժմ զինծառայության մեջ է:

Դատարանը հաշվի է առել այդ հանգամանքը եւ եզրակացրել, որ արարքը հանրության համար այլեւս վտանգավոր չէ, ինչպիսի պայմաններում, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն, ամբաստանյալը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից:

Տպել
733 դիտում

Կապանի օդանավակայանն ամռանն արդեն պատրաստ կլինի. Գեւորգ Փարսյան

Պետք է սովորենք հանգիստ լսել միմյանց քաղաքական հայտարարությունները. Մարուքյանը՝ ԲՀԿ-ականներին

Պարտությո՞ւն, թե՞ մարտավարական ճկունություն. Հրանտ Մարգարյանը հեռանում է ՀՅԴ ղեկավար կազմից

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Բաքու. կստորագրվի երկկողմ հուշագիր

ՌԴ-ն ամեն օր ուժեղացնում է իր ներկայությունը Միջերկրական ծովի արևելքում

Վալերի Սեմերիկովը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ

Սարգսանը ՄՈՒԲԱԴԱԼԱ ընկերության գործադիր տնօրենին առաջարկել է ճանաչողական այց կատարել Հայաստան

Ըստ ՀԱՕԿ-ի՝ բռնցքամարտի ֆեդերացիայում պետք է նախագահի ընտրություն լինի, իսկ Գեւորգյանը հերքում է

ԼՂ հիմնախնդրի արագ կարգավորման գործում Ադրբեջանի դեսպանը հատուկ հույսեր է կապում Ռուսաստանի հետ

Միքայել Մինասյանը լավագույն դեսպաններից է եղել. «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր

Այս սադրանքի որոշակի նպատակներից մեկը PR-ն է. Բաբաջանյան-Աբովյան մեղադրանքները շարունակվում են ԱԺ միջանցքում

Առաջիկա 5 տարում Երեւանում կտնկվի 500 հազար ծառ. քաղաքապետարան

Մեկնարկել է Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների. ԱԳՆ

ՀՀ բնապահպանության եւ ԱՄԷ շրջակա միջավայրի նախարարության միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են երրորդ գանգատը ներկայացնել ՄԻԵԴ

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

95 տարեկանում կյանքից հեռացել է հայ բեմադրիչ, մեծ արվեստագետ Ռաֆայել Ջրբաշյանը

Նոր ԱԺ-ի առաջին սկանդալը. ԼՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները վիճեցին․ պատճառը Ծառուկյանի խնամին էր

Անձին ապօրինի պահել են հոգեբուժարանում. ՄԻՊ-ի արձանագրած դեպքով հարուցվել է քրեական գործ

Գյուլբուդաղյանցը հանդիպել է Դել Բոսկեի, Իերոյի ու Սիմեոնեի հետ