Պայմանավորվածություն է խախտվել. Լոռու մարզպետը՝ ՔՊ-ական փոխմարզպետների նշանակման մասին

Լոռու մարզպետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հրանտ Մարգարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ի սկզբանե որոշված չի եղել, որ Լոռու երկու փոխմարզպետներն էլ լինելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից. «Պայմանավորվածությունը էդ ձեւով չէր, ներկայացրել էինք սկզբից երկու թեկնածու՝ մեկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, մյուսը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, այնուհետեւ դիմեցին, որ երրորդին էլ ուղարկենք, քանի որ դաշնակցության կողմից կար գործող մարզպետի տեղակալ, մենք ուղարկեցինք երրորդն էլ, բայց նախնական ուղարկվել էր երկուսը: Չգիտեմ ինչու մեր ներկայացրած անկուսակցական Սերգեյ Սարուխանյանը ցուցակից դուրս մնաց»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը՝ հավելելով, որ երեկ ճշտել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից, որ մոտակա օրերս այդ հարցն էլ կլուծվի. «Ուղղակի չհասկացա՝ ինչը փոխվեց, որ նախապես ներկայացված երկու թեկնածուներից անկուսակցականը դուրս մնաց, ու երկու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մնացին»:

Մարգարյանը հավելել է, որ իրեն այդ փաստը չի մտահոգում:

Մանրամասները՝ տեսանյութում

Տպել
2728 դիտում

Երեխան ընդունվել է վերջույթների կաթվածով. «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ն պարզաբանում է փոքրիկի մահը

Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարեւոր պարտականությունների կատարման գործում. Յագլանդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար

Արման Թաթոյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է Պաշտպանի զեկույցը

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Գրիպով հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են. խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները անդրադարձել են խաղաղ գործընթացին, նաև՝ ժողովուրդների խաղաղությանը

Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի համարը փոխվում է, կլինի նաեւ ձայնային հաղորդագրության հնարավորություն

Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել մաքսիմալ կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Բարեկամավան գյուղում ականի պայթյունից տուժած կա

Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը. փորձագետ

ՀՔԾ-ն մերժել է Ռ. Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը

Համազգայինում եռուզեռ է. թատրոնի առաջնախաղը կլինի վերանորոգված, վերափոխված դահլիճում

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են նշանակվել

Անկախ բարդություններից՝ Մոդել Մարիամ Դավթյանը հնդիկների հետ աշխատում է սիրով

ՀՀ առաջատար ազատոճային ըմբիշը դեռ չի կարողանում լիարժեք մարզվել