ՀՀ քրեական օրենսգրքում կան հրաշալի հոդվածներ՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար

28/06/2018 schedule16:45

ՀՀ իրավապահ մարմինները թույլ չեն տալիս հայ հանրությանը ձանձրանալ: Իրար հետեւից բերման են ենթարկվում հանրության հայտնի, որոշ դեպքերում նաեւ ոչ այնքան հայտնի անձանց: Նրանցից որոշները հետագայում ազատ են արձակվում, որոշները ձերբակալվում են, որոշներն էլ արդեն կալանավորվել են:

Այս գործողությունների տեմպը այնքան բարձր է, որ հիմնավոր մտավախություններ կան, թե իրավապահների գործողությունները կարող են մերթընդմերթ անցնել օրենքի սահմանները եւ շոշափել մարդու իրավունքների խնդիրը: Թերեւս, դրանով էր պայմանավորված իրավապահ մարմինների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետեւյալ հայտարարությունը. «...Այս գործընթացի համատեքստում պետք է շատ խստորեն հետեւել օրինականությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու իրավունքները հարգելուն, որպեսզի իրավապահ մարմինների գործողությունների հետ կապված որեւէ այլ մեկնաբանություն չլինի»:

Իրավապահների գործությունները, անշուշտ, ակտիվ են ընթանում: Միաժամանակ ակնհայտ է, որ այս պահին իրականացվող գործողությունների արդյունքում դեռ բացահայտվում են, պատկերավոր ասած, «մակերեսին» ընկած գործեր: Տասնամյակներ շարունակ Հայաստանում կատարված հանցագործությունները շատ ավելի մեծ ծավալներ ունեն, քան ասենք Վաչագան Ղազարյանի մոտ հայտնաբերված երկու-երեք միլիոն դոլարը, կամ Մանվել Գրիգորյանի թաքցրած հազարավոր «տուշոնկաները»:

Պետք է սպասել, որ շատ ավելի աղմկահարույց բացահայտումները լինելու են հետագայում: Այդ բացահայտումների ժամանակ դժվար թե կադրերում երեւան դիմակավոր ԱԱԾ-ականներ կամ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները: Այդ բացահայտումների ամբողջ բեռը տանելու են իրավապահների, այսպես ասած, գրասենյակային աշխատակիցները: Թալանված հարյուր միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր դոլարների հասնող գումարները «չքացել են» բավականին բարդ սխեմաներով, դրանց հիմնական մասը դուրս է բերվել Հայաստանից, վերածվել թանկարժեք անշարժ գույքի Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ այլուր, կամ նստել է օֆշորային հաշիվներին, վերածվել ինչ-որ բիզնես ծրագրերի Աֆրիկայում ադամանդների արդյունահանումից սկսած մինչեւ էներգակիրների առուվաճառք արաբական երկրներում, Ռուսաստանում եւ այլուր:

Այս ամենը բացահայտնելը այնքան էլ հեշտ չի լինելու, բայց այդ գումարների մի զգալի մասը, նույնիսկ մեծ մասը հնարավոր է տարիների ընթացքում վերադարձնել ՀՀ պետ- բյուջե: Դա պետք է լինի իրավապահների գործունեության հաջորդ փուլի հիմնական գործառույթներից մեկը: Դրա համար պետք է հավաքվի պրոֆեսիոնալների կուռ թիմ՝ բաղկացած ԱԱԾ-ի, ոստիկանության, ՊԵԿ աշխատակիցներից, հրավիրված հատուկ մասնագետներից եւ այլն: Դա հսկայական ջանքեր, ռեսուրսներ ու շատ ժամանակ է պահանջելու:  

Բայց մինչ այդ դեռ լինելու են «մասկի շոուներ», եւ դրանք հիմնականում արդարացված են: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց ՀՀ գործող օրենսդրությունը կարելի է ասել ամբողջությամբ բավարարում է կոռուպցիայի դեմ պայքարի այս նախնական փուլում տպավորիչ հաջողություններ գրանցելու համար: ՀՀ քրեական օրենսգրքում առկա են հստակ ձեւակերպումներով առնվազն 4 հոդվածներ, որոնք կարող են դառնալ իրավապահների «ուղեցույց»: Խոսքը, օրինակ, 310.1 հոդվածի մասին է «Ապօրինի հարստանալը»: Արդեն նշել ենք, որ այս հոդվածը գործողության մեջ է դրվել մեկուկես տարի առաջ, բայց մինչեւ Սերժ Սարգսյանի թիկնապահ Վաչագան Ղազարյանի ձերբակալությունը ոչ մի անգամ չէր օգտագործվել: Այդ հոդվածի տրամաբանությունն այն է, որ եթե պաշտոնատար անձի սեփականությունը 5 մլն դրամով ավելի է, քան նա կարող էր կուտակել իր օրինական եկամուտներով, ապա դա կոչվում է ապօրինի հարստացում, եւ տվյալ անձը ենթակա է քրեական հետապնդման: Հիմա մտքի մեջ թվարկեք բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք պաշտոնապես հայտնի չեն որպես բիզնեսմեններ, սակայն ունեն ահռելի սեփականություն: Քրեական օրենսգրքի 310.1 հոդվածը հենց նրանց համար է:

Իսկ գուցե տվյալ անձինք բիզնեսով չեն զբաղվել, սակայն ունեցել են փայեր այս կամ այն ընկերությունում եւ դրանով են կուտակել սեփականությունը: Այդ դեպքում նրանք իրենց կուտակած սեփականությանը համարժեք ժամանակին հարկեր պետք է վճարած լինեն, ինչը դժվար թե արած լինեն: Իսկ դա 205 հոդվածն է՝ «հարկերից խուսափելը»:

Իսկ ինչ է սպասվում նրանց, ովքեր իրենց սեփականությունը գրանցել են իրենց հարազատների անունով: Այստեղ վրա է հասնում քրեական օրենսգրքի 190 հոդվածը՝ «Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)»:  Ձեւակերպումն այսպիսին է՝ «Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որեւէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)`պատժվում է ազատազրկմամբ....»: Եթե այդ գույքը կամ գումարը գերազանցում է 10 միլիոն դրամը, ապա անձը կարող է դատապարտվել մինչեւ 12 տարվա ազատազրկման: Ակնհայտ է, չէ, որ 10 միլիոն դրամը մեր «հայտնի դեմքերի համար» ընդամենը օրվա ծախսելու գումար է եղել:

Իսկ այս բացահայտումները անելուց հետո, ըստ ՔՕ-ի 103.1 հոդվածով «Հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ցանկացած գույքը ... ենթակա է բռնագանձման՝ հօգուտ պետության...»:

Վերը նշվածը խնդրի ընդամենը պարզ ներկայացումն է եւ կարող է արժանանալ իրավաբանների քննադատությանը: Բայց սա մեր օրենսդրության տրամաբանությունն է: Իսկ հոդվածների ճիշտ, տեղին ու անվերապահ կիրառումը կախված է մեր իրավապահների պրոֆեսիոնալիզմից:

Տպել
12220 դիտում

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)