Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը լուրջ աջակցության կարիք ունի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը լուրջ աջակցության կարիք ունի: Կառավարությունն այստեղ լուրջ անելիք ունի, ասաց նա հունիսի 28-ին կառավարության նիստում:

Նա այս հայտարարությունն արեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Վարչապետի խոսքով՝ այս նախագիծը պետք է դիտարկել հենց փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցելու շրջանակներում:

Փաշինյանը նշեց, որ կառավարությունն այս ուղղությամբ լրջորեն աշխատում է, իսկ ինքը վաղը խորհրդակցություն է հրավիրել այս թեմայով, որ կոնկրետ որոշեն անելիքները: «Մենք պետք է կոնկրետ որոշենք, թե ինչ պետք է անենք: Գաղափարների որոշակի մոդիֆիկացիաներ արդեն քննարկել ենք եւ եկել եզրակացության, որ ավելի լավ է այստեղ 7 չափել, մեկ կտրել: Բայց որ փոքր ու միջին բիզնեսը լուրջ աջակցության կարիք ունի եւ կառավարությունը լուրջ անելիք ունի, այդ հարցում բոլորս համաձայն ենք»,- հայտարարեց Փաշինյանը:

Ներկայացված  օրինագիծը մի շարք փոփոխություններ է նախատեսում առեւտրի ու ծառայությունների ոլորտում օրենսդրության մեջ: Մասնավորապես, սահմանվում է, որ առեւտրային ցանց է հանդիսանում ընդհանուր կառավարման ներքո կամ միեւնույն առեւտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործող երկու կամ ավելի առեւտրային օբյեկտների համախումբը, որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը: 

Միաժամանակ, նշված օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ընդհանուր 1.5 մլրդ դրամը գերազանցող տարեկան շրջանառությունը ընդհանուր կառավարման ներքո գտնվող կամ տվյալ տնտեսվարող սուբյեկտին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող միեւնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործող չորս կամ ավելի առեւտրային օբյեկտների համախումբը (առեւտրային ցանց) գերիշխող դիրք ունեցող բնորոշելու չափանիշ է:

Այսինքն` նշված օրենքի իմաստով երկու կամ ավելի առեւտրային օբյեկտների ընդհանուր կառավարման ներքո գտնվելը կամ միեւնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործելն արդեն իսկ բավարար է այդ օբյեկտների համախումբը առեւտրային ցանց բնորոշելու համար: Միաժամանակ հստակեցման կարիք ունի այն հանգամանքը, թե իրացման տարեկան շրջանառությունը որոշելու համար հիմք է ընդունվելու հարկ վճարողի նախորդ, թե ընթացիկ տարվա իրացման շրջանառությունը, թե նկատի է առնվում այլ մոտեցում:

Տպել
1073 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ