ՊԵԿ փոխնախագահը մանրամասներ է ներկայացնում սուպերմարկետների գործով ԱԱԾ-ի հարցաքննությունից

Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը հարցաքննվել է ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված 11 սուպերմարկետներին ԱՁ-երի միջոցով գործելու թույլտվության տրամադրման գործով։ Այս մասին նա հայտնեց այսօր՝ հունիսի 25-ին, ՀԺ-ի լրագրողի հարցին ի պատասխան: Նա նշեց, որ եթե նոր ծանուցում ստանա, կրկին կներկայանա եւ կտա գործին վերաբերող իր ունեցած տեղեկությունները։

Մեր մյուս հարցին՝ արդյո՞ք բավարարել են իր պատասխանները ԱԱԾ-ին, Մաշադյանը հայտարարեց, որ չի կարող գնահատական տալ.

«Պատասխանները չեմ կարող հնչեցնել, քանի որ գործը գտնվում է նախաքննության փուլում»,- հավելեց նա՝ նկատելով, որ ինքը ուներ որոշակի տեղեկություն ԱԱԾ կողմից հարուցված գործի վերաբերյալ։

ՀԺ-ն հետաքրքրվեց, թե 11 սուպերմարկետներին արտոնություն տալու հետ կապված նա ինչ կապ է ունեցել, ՊԵԿ փոխնախագահը պնդեց՝ ՊԵԿ-ը որեւիցե կազմակերպության արտոնություն չի տրամադրել. «ՊԵԿ-ը որեւէ կազմակերպության հետ հարկերի պակաս հաշվարկների պայմանավորվածություն ձեռք չի բերել։ Մենք չենք իրականացրել վարչարարություն այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, ովքեր մեկ տարածքում փորձել են 2 եւ ավելի կազմակերպիչների միջոցով գործել։ Իմ կողմից հայտարարություն այդ մասին արվել է»։

Հարցին, թե ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը եւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ներգրավված են արդյո՞ք գործով, նա խնդրեց հարուցված քրեական գործով հարցեր չուղղել իրեն, «քանի որ նախաքննությունն է իրականացվում, իսկ դրանով կխախտեմ նախաքննության գաղտնիությունը»։

Դիտարկմանը՝ արդյո՞ք հնարավոր էր առանց նրանց «դաբրոյի» գործել՝ Մաշադյանը կարծիք հայտնեց, որ այդ բոլոր հարցերի պատասխանները կտա նախաքննությունը։

ՀԺ-ի լրագրողը կրկին հետաքրքրվեց, Մաշադյանն անձամբ ներկա եղե՞լ է այն հանդիպմանը, որի ժամանակ 11 սուպերմարկետների արտոնություն է տրվել ԱՁ-ներ բացելու հետ կապված, որին ի պատասխան Ռաֆիկ Մաշադյանը հայտնեց.

«ՊԵԿ-ում ոլորտային բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունենում, որտեղ քննարկվում են ոլորտին վերաբերող խնդիրները։ Այո՛, այն ժամանակ ես զբաղեցրել եմ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը եւ ի պաշտոնե մասնակցել եմ այդ քննարկումներին»։ 

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին ուղարկվել է ծանուցագիր, նա կհրավիրվի ԱԱԾ եւ ցուցմունք կտա: Խոսքն այն մասին է, որ Մաշադյանը հայտարարել էր, որ ինքը տեղյակ է եղել ՊԵԿ-ի եւ 11 տնտեսվարողների (սուպերմարկետների) միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի՝ նրանք 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն վճարել են 2 տոկոս շրջանառության հարկ:

ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում եւ բացահայտել մշակված եւ տեւական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են 461 քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։

Դա հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ:

Դիտարկմանը՝ կան շատ բուժհաստատություններ, որոնք չգրանցված աշխատողներ են պահում, այս դեպքով ՊԵԿ-ը հետեւողական ինչ քայլեր է անում, ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ ՊԵԿ-ի գործառույթների մեջ է մտնում ամենօրյա պայքարը չգրանցված աշխատողներին գրանցելու:

«Դա մեր ցավոտ կողմերից մեկն է, շարունակական այս ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է «Աստղիկ» բժշկական կենտրոնին, Ռաֆիկ Մաշադյանն ասաց, որ այնտեղ խնդիրներ կան:

«Կան ոլորտներ, որտեղ թերհայտագրում են իրական աշխատավարձի մեծությունները եւ այդ մասով են նաեւ անընդհատ աշխատանքներ իրականացվում, դրա արդյունքում «Աստղիկ» ԲԿ-ի կողմից օրեր առաջ ներկայացվել է ճշգրտված հաշվարկ, որ արդյունքում շուրջ 38 միլիոն դրամ լրացուցիչ եկատմային հարկ է հաշվարկվել»,- նշեց ՊԵԿ փոխնախագահը:

Տպել
2255 դիտում

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)