Ուսուցիչը բողոքում է տնօրենից, գործընկերները՝ ուսուցչից, փոխնախարարը՝ նրանց տված գիտելիքից

Երեւանի Սամվել Շահմուրադյանի անվան N85 հիմնական դպրոցի բակում ու պատերից ներս մթնոլորտն այսօր շիկացած էր: 9-րդ դասարանն ավարտող աշակերտների մի մասը Հայոց պատմություն առարկայի քննությունից դուրս էին գալիս լացելով: Դպրոցի մոտ խմբված ծնողները բողոքում էին, որ տնօրենի եւ պատմության ուսուցչուհու լարված փոխհարաբերությունների պատճառով տուժում են երեխաները, որոնք քննության են ներկայանում հոգեբանորեն ճնշված՝ հնարավորություն չունենալով դրսեւորել իրենց գիտելիքները: Ուսուցչուհի Հասմիկ Առուշանյանը տնօրենի դեմ վերջերս բողոքներ է ներկայացրել տարբեր մարմիններ: Գործը դարձել է իրավապահների քննության առարկա:

Աշակերտներից ոմանք դժգոհում էին, թե հայոց պատմության ուսուցչուհին քննական տոմսից դուրս իրենց հարցեր էր տալիս՝ չնայած խոստացել էր, որ այդպես չի լինի: Ծնողները նկատում էին, որ այսօր մեծ պահանջներ ներկայացնելու դեպքում հարկավոր էր ուսումնական տարիների ընթացքում առարկան լավ մատուցել, ոչ թե թեմաները դասագրքից ընդամենը կարդալ: Ընդգծում էին, որ ուսուցչուհին ինքը քննության է ներկայացել քննական նյութը պարունակող տետրով զինված եւ կասկած էին արտահայտում նրա մասնագիտական գիտելիքների վերաբերյալ: Ի դեպ, Հասմիկ Առուշանյանի ֆեյսբուքյան էջում ավելի ուշ նշում հայտնաբերեցինք այն մասին, որ սովորել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում եւ ունի տնտեսագետ-հաշվապահի մասնագիտություն:

Դպրոցի բակում հավաքված ծնողները հայտարարում էին, որ եթե գործող տնօրեն Դիանա Ղուկասյանն ազատվի զբաղեցրած պաշտոնից եւ նրան փոխարինի Հասմիկ Առուշանյանը, ինչին վերջինս ձգտում է, ապա իրենց երեխաներին տեղափոխելու են մեկ այլ ուսումնական հաստատություն: Հայտարարում էին, որ գործող տնօրենից որեւէ դժգոհություն իրենք չունեն, ինչքան էլ ընդունում են, որ ցանկացած հաստատությունում, փնտրելու դեպքում, հնարավոր է ինչ-ինչ չարաշահումներ հայտնաբերել: Տնօրեն Ղուկասյանն, ըստ ծնողների, միշտ հասանելի է, պատրաստ լսել եւ լուծում տալ իրենց ներկայացրած ցանկացած խնդրի, մարդկային վերաբերմունք ունի:  

«Խնդիրներ կան ու այդ խնդիրները իրոք լուրջ խնդիրներ են, լուծման կարիք ունեցող, ես չեմ հասկանում` ինչ է կատարվում այստեղ, որը ում բարեկամն է, ոնց, ինչ: Նա այսպես ասաց, նա այնպես արեց: Ուղղակիորեն ես ուզում եմ, որ երեխաները դրանից չտուժեն, որովհետեւ երկու քարի արանք ընկածը մեր երեխաներն են, որ լացելով քննությունից դուրս են գալիս, որ շատ վատ են իրենց զգում: Ես այսօր եկել եմ, ձայնս էլ կտրված, հիվանդ՝ ընկել եմ կռիվների մեջ՝ սկսում եմ սրան մի բան ապացուցել, նրան մի բան բացատրել: Ինչի համար ես այդ վիճակի մեջ ընկնեմ, ինչի համար իմ երեխան պիտի դառնա հարցաքննման առարկա»,- ասաց աշակերտներից մեկի ծնողը:

Սամվել Շահմուրադյանի անվան N85 հիմնական դպրոցում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը այստեղ էր բերել նաեւ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին: Նրա հետ զրույցում նույնպես ներկայացվեց, որ երեխաները լացելով են դուրս գալիս քննությունից, որովհետեւ պատասխանելիս ընդհատում են, տոմսից դուրս հարցերով շեղում: Փոխնախարարն ասաց, որ իր ներկայությամբ նույնպես լացող է եղել: «Ես էլ եմ տոմսից դուրս հարց տվել, որովհետեւ տոմսի հարցերը չգիտեր: Ստիպված հարցրել եմ՝ կասե՞ք Հայաստանի Հանրապետության անկախության օրը: Չի ասել: Համատարած սովորել են միայն «Գրերի գյուտը» եւ «Քրիստոնեության ընդունումը», այն էլ երկու նախադասություն: Բոլորը լացում են հենց տոմսը քաշելիս, բոլորը լացում են դեռ չպատասխանած: Այնտեղ որեւէ մեկը որեւէ մեկին որեւէ տառով չի վիրավորում»,- ասաց քննասենյակից դուրս եկած փոխնախարարը:

Այն ծնողներին, որոնց երեխաները անբավարար են ստացել կամ գնահատականը իրենց չի բավարարում, Լուսինե Առաքելյանն առաջարկեց դիմում ներկայացնել նախարարություն. «Մենք առանձին քննություն կնշանակենք՝ առանց տիկին Առուշանյանի, եւ համապատասխան կարգով ձեր երեխաները նորից կհանձնեն պատմության քննությունը: Փառք Աստծո, ինչպես ասում եք, իրենք սովորել են, ամեն ինչ շատ լավ գիտեն: Տիկին Առուշանյանը քննությանը ներկա չի լինի, եւ որեւէ մեկը հոգեբանական ճնշում չի գործադրի (իմիջիայլոց հիմա էլ շատ հանգիստ եւ անկաշկանդ մթնոլորտ էր), եւ ձեր երեխաները կստանան գնահակատական՝ ըստ իրենց գիտելիքների»:

«Թող դասը ինքը չկարդա, երեխային ասի՝ կգնաս, կսովորես: Ես էլ կարող եմ տանը կարդալ, ասել՝ բալես, սա սովորիր, հասկացա՞ր իմ կարդալով»,- փոխնախարարին դիմելով՝ պատմության ուսուչուհու մասին ասաց մի ծնող: «Թիվ 85 դպրոցի հետ կապված բոլոր պատմություններին՝ բոլոր մանրամասներով, իրենց բոլոր կենցաղային նրբերանգներով, շատ լավ ծանոթ ենք, բայց եկեք հիմա խոսենք խնդրո առարկայի շուրջ»,- պատասխանեց Լուսինե Առաքելյանը:

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր նշած խնդիրներին, փոխնախարարն ասաց. «Ես չեմ ուզում հիմա շատ մանրամասնել, որովհետեւ բողոքները երկուստեք են: Դրանք քննվում են, ուսումնասիրվում են: Ուղղակի կասեմ, որ պատմությունը սկսվել է տիկին Առուշանյանի բողոքի դիմումից՝ նախարարություն, որտեղ ահագին հետաքրքիր մանրամասներ են ներկայացված, որոնք նաեւ շատ շուտով փաստերով, ամենայն հավանականությամբ, կապացուցվեն: Հետո հաջորդել է ուսուցիչների բողոքը՝ տիկին Առուշանյանի հետ կապված, եւ հիմա արդեն միացել են նաեւ աշակերտները: Բողոքների որոշ մասը հիմնավոր են, որոշ մասը՝ ոչ: Ուղղակի այն, ինչ որ ես տեսա քննության ժամանակ, տեսա նաեւ առավոտյան մեկ այլ դպրոցում. սա քննության նկատմամբ հիմնականում մատների արանքով վերաբերմունք է: Կարելի է ասել՝ անհարգալից վերաբերմունք է ընդհանրապես առարկայի նկատմամբ: Ես գտնում եմ, որ այս հարցում մեղավոր են եւ ծնողները, եւ երեխաները, եւ առավելեւս ուսուցիչը»,- եզրափակեց ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը:

Տպել
7664 դիտում

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև