Զոհրաբ Մնացականյանը Գերմանիայում ներկայացրել է թավշյա հեղափոխության ընթացքը

Հունիսի 29-ին պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կենտրոնակայան, ուր հանդիպում ունեցավ հիմնադրամի նախագահ, դոկտոր Նորբերթ Լամմերթի հետ:

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահը կարեւորեց բարեկամ երկրի նոր արտգործնախարարի այցելությունը Բեռլին եւ նրա հանդիպումն իր ղեկավարած հիմնադրամի ներկայացուցիչներին, ինչը դոկտոր Լամմերթի բնորոշմամբ հնարավորություն է ընձեռում առաջին ձեռքից տեղեկանալու Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին։  

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական բարեկամական կապերին առնչվող հարցեր, մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:

Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ընթացքը, դրա նախապատմությունը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ բոլոր փոփոխությունները տեղի ունենցան Սահմանադրության ու օրենքների շրջանակներում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց նոր կառավարության հանձնառությունն իրականացնելու շարունակական բարեփոխումներ ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառներում:

Այդ առնչությամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահ Լամմերթն ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հաջորդած կայունությունը շահեկանորեն առանձնացնում է այն։ Հիմնադրամի նախագահը վստահություն հայտնեց, որ Հայաստանում սկսված բարեփոխումների գործընթացը կկրի շարունակական բնույթ՝ պատրաստակամություն հայտնելով Հիմնադրամի միջոցով աջակցություն տրամադրել այս ուղղությամբ նախաձեռնություններին:      

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում իրականացվող ջանքերը, տարածաշրջանային խնդիրների առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը եւ դրանց լուծման ուղղությամբ մոտեցումները։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձան «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործունեությանը՝ ընդգծելով Հիմնադրամի աջակցությամբ իրականցված նախաձեռնությունների կարեւորությունը մասնավորապես, քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման առումով։   

Տպել
1637 դիտում

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»