Մտել են Մանվել Գրիգորյանի հայրական տուն, խառնել տան իրերն ու հեռացել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ Արմավիրի մարզում արձանագրված գողության եւ գողության փորձի դեպքերի առթիվ: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից։

Հաշվի առնելով ԶԼՄ-ների հետաքրքրությունը նշված դեպքերի վերաբերյալ՝ տեղեկացնում ենք, որ 2018թ. հունիսի 28-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ հունիսի 15-ի ժամը 13:00-ից մինչեւ հունիսի 28-ի ժամը 11:30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տան չբնակեցված լինելու հանգամանքից՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) տեխնիկական միջոցների գերծադրմամբ պատուհանի մետաղյա ճաղավանդակը պոկելու եւ պատուհանը բացելու եղանակով մուտք են գործել Մանվել Գրիգորյանի՝ Արշալույս գյուղում գտնվող հայրական տուն, խառնել են տան իրերը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ գողության փորձ կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն։

Հունիսի 28-ին ահազանգ է ստացվել նաեւ Էջմիածին քաղաքի տներից մեկից կատարված գողության վերաբերյալ։ Ըստ բնակչուհու ահազանգի՝ 2018թ. հունիսի 27-ի ժամը 22:00-ից մինչեւ հունիսի 28-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) տան հետնամասի եվրոպական արտադրության դուռը եւ դռան ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել իրենց տուն եւ հափշտակել տարբեր իրեր՝ արեւային ակնոցներ, ձեռքի ժամացույցներ, բիժուտերիաներ, դրամապանակներ, կանխիկ գումար, բանկային քարտեր, ինչպես նաեւ որդուն՝ Ա.Գրիգորյանին պատկանող որսորդական հրացանը եւ դրա վերաբերյալ փաստաթղթերը։ Նախնական տվյալներով՝ բնակչուհուն պատճառվել է 13.310.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1-րդ կետերով, 238-րդ հոդվածի 1-ին մասով եւ 324-րդ հոդվածի 1-ին մասով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին/անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Տպել
3021 դիտում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին