«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5 ամսական երեխա է մահացել․ վարակների համաճարակ չկա

Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էնտերովիրուսային վարակի հետեւանքով 5 ամսական երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Երեխան վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել հունիսի 26-ին, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Արձագանքելով հանրության շրջանում տարածված խուճապային լուրերին` առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում էնտերովիրուսային վարակների համաճարակ չկա, բայց կա աշխուժացման միտում։ Նախարարությունը հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտություններ է իրականացնում`պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների տարածման աստիճանը։

Մասնագետները հորդորում են ծնողներին ուշադիր լինել երեխաների մոտ հնարավոր ախտանշանների` ջերմության, թուլության, ուժեղ գլխացավի, որովայնի ցավերի, սրտխառնոցի, փսխման, քրտնարտադրության ու դողի նկատմամբ, դրանց ի հայտ գալու դեպքում խուսափել ինքնաբուժումից ու անմիջապես դիմել մասնագետներին:

Էնտերովիրուսային վարակները սուր ինֆեկցիոն հիվանդություններ են, որոնք փոխանցվում են օդակաթիլային, կոնտակտ-կենցաղային ճանապարհով, ինչպես նաեւ սննդի միջոցով։ Էնտերովիրուսը կարող է ախտահարել սիրտը, թոքերը, լյարդը եւ ենթաստամոքսային գեղձը։ Ամենածանր բարդությունը համարվում է մենինգիտը՝ ուղեղի թաղանթի բորբոքումը։

Առողջական քրոնիկ խնդիրներ ունեցողների մոտ հիվանդության բարդացումը կարող է հանգեցնել մահվան։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները` հաճախակի լվանալ ձեռքերը, լավ լվանալ միրգը եւ բանջարեղենը, խուսափել վարակակիրների հետ շփումից, հաճախակի օդափոխել եւ մաքրել բնակարանը։

Էնտերովիրուսի ամենաբարձր տարածվածությունը Հայաստանում եղել է 2014 թվականին, երբ գրանցվել էր մենինգիտի 807 դեպք:

Առողջապահության նախարարության դիտարկումները շարունակվում են՝ հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների աշխուժացման միտումը: Նախնական արդյունքներով՝ վիրուսի հատուկենտ դեպքեր, ինչը նշանակում է, որ համաճարակային վիճակի մասին խոսք գնալ չի կարող: Բայց կարող է աշխուժացման միտում լինել;

Սակայն, ելնելով այս վիրուսի համաճարակաբանական առանձնահատկություններից, նախարարությունը հորդորում է ծնողներին՝ ուշադրության առնել երեխաների մոտ հետեւյալ ախտանշանների առկայությունը՝ ջերմության ալիքաձեւ բարձրացում, թուլություն, ուժեղ գլխացավ, լորձաթաղանթի բորբոքում, որովայնում ցավեր, սրտխառնոց, փսխում, քրտնարտադրություն, դող: Էնտերովիրուսային վարակները կարող են արտահայտվել նաեւ մրսածության ախտանշաններով:

Եղանակային ներկա պայմաններում, երբ դիտվում է նաեւ աղիքային վարակների, այդ թվում եւ դիզենտերիայի ակտիվացում, հարկ է թվարկված ախտանշանների դեպքում խուսափել ինքնաբուժումից, դիմել մասնագետների: Չափազանց կարեւոր է խուսափել ջրազրկումից:

Վիճակագրության համաձայն՝ 2014 թվականի մարտ-հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է էնտերովիրուսով պայմանավորված շճային մենինգիտի 807 դեպք: 

Էնտերովիրուսը կարող է ախտահարել սիրտը, թոքամիզը, լյարդը եւ ենթաստամոքսային գեղձը՝ առաջացնելով միոկարդիտ, պերիկարդիտ, պլեւրիտ, հեպատիտ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ ծանր դեպքերում հանգեցնելով ընդհուպ մինչեւ մահվան դեպքերի: Հիվանդանում են հիմնականում մինչեւ 10 տարեկան երեխաները, հիվանդությունն ընթանում է կլինիկորեն ծանր եւ միջին ծանրության ընթացքով, առավել ծանր՝ մինչեւ 1 տարեկանների մոտ, ցավոք, առողջական քրոնիկ խնդիրներ ունեցողների մոտ որոշ դեպքերում անբարեհաջող ելքով: Հայաստանում վերջին նման դրսեւորումը հունիսի 26-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք ընդունված 5 ամսական երեխայի մահվան դեպքն է: 

Էնտերովիրուսային վարակների փոխանցումն իրականացվում է կղանքաբերանային մեխանիզմներով (ջրային, սննդային, կենցաղ-կոնտակտային) եւ աէրոզոլային (օդակաթիլային եւ փոշու միջոցով): Յուրաքանչյուր ոք կարող է վարակվել էնտերովիրուսներով՝ հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման արդյունքում: 

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է`

  • պահպանել անձնական հիգիենայի կանոնները (հաճախակի լվանալ ձեռքերը, հազի եւ փռշտալու հիգիենան), հատկապես նորածինների խնամքի պարագայում,
  • միրգը եւ բանջարեղենը լավ լվանալ,
  • խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
  • բնակարանը հաճախակի օդափոխել եւ խոնավ մաքրել։
Տպել
2229 դիտում

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են