Լարված իրավիճակ է Վերաքննիչ դատարանի մոտ. կարբեցիները բողոքում են 2 եղբայրների կալանքի դեմ

29/06/2018 schedule18:29

Երեւանի վերաքննիչ քրեական դատարանի մոտ լարված իրավիճակ է: Այնտեղ են Կարբի գյուղի բնակիչները, որոնք բողոքի ցույց են անում՝ պահանջելով ազատ արձակել իրենց գյուղի 2 բնակչին՝ Օգսեն եւ Գուրգեն Նազարեթյաններին:

Նրանք կալանավորվել են՝ նախորդ ամսվա վերջին տեղի ունեցած Կարբիի աղմկոտ միջադեպի պատճառով, երբ նաեւ հրաձգություն էր եղել: Ըստ գյուղի բնակիչների՝ այդ վիճաբանությանը մասնակցել է մոտ 80 մարդ, սակայն կալանավորվել են միայն Նազարեթյան եղբայրները, որոնց նկատմամբ մեղադրանքն իրենք անհիմն են համարում, ու ամբողջ գյուղով հայտարարում են, որ եղբայրների «գլխին սարքել է» Կարբիի գյուղապետն ու տարածքի Հանրապետական պատգամավորը:

Օգսեն եւ Գուրգեն Նազարեթյան եղբայրների ընտանիքի անդամները նշում են, որ իրենք բազմանդամ ընտանիք են, 2 եղբայրն էլ յուրաքանչյուրը 2 երեխա ունի, եղբայրների հայրը նոր է վիրահատվել, ամբողջ ընտանիքը պահում էին իրենք երկուսով ու այժմ ընտանիքն առանց կերակրողների է մնացել:

Նշենք, որ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունը գործը քննել է, սակայն կալանքի որոշում չի կայացրել: Կալանքի մասին որոշում է եղել դատախազի բողոքարկումից հետո եւ 1 օրվա տարբերությամբ կալանավորվել են երկուսն էլ: Եղբայրների հարազատների պնդմամբ, առերեսում չի կատարվում, փաստեր չեն ներկայացվում ու Նազարեթյանները ընդամենը դարձել են գործը քողարկելու գործիք:

Եղբայրների պաշտպանությամբ զբաղվում է փաստաբան Լուսինե Սահակյանը, ով եւս կարծում է, որ եղբայրների կալանքի համար բավարար հիմքեր չկան, միջադեպին նրանց մասնակցությունն ապացուցված չէ, իսկ միջադեպի հիմնական մասնակիցներն ազատության մեջ են:

Կարբեցիները դատարանի մոտից երթով շարժվել են դեպի գխավոր դատախազություն, շարունակ հնչեցնելով իրենց պահանջը՝ ազատել անարդարացիորեն ազատազրկված Նազարեթյան եղբայրներին:

Տպել
3567 դիտում

2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից հետո Բաղրամյան 26-ում գործող գաղտնի շտաբից բացի, եւս մեկ գաղտնի շտաբ է եղել

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Երեւանում մանկապարտեզների երկարօրյա խմբերը կարող են դառնալ վճարովի. Տիգրան Վիրաբյան

Հրազդանի քաղաքապետը հրապարակել է այսօր զոհված զինծառայողի լուսանկարը

Նախաքննությամբ հիմնավորվել է՝ Գյումրու թ. 37 դպրոցի տնօրենը խոշոր չափերով կաշառք է ստացել

Տեղի կունենա Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված համերգ

Պաշտպանության փոխնախարար Գ. Բալայանի համակարգմամբ հավաք-պարապմունք է անցկացվել

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Երեւանում ու մարզերում

ՀՖՖ-ն նախատեսում է Բարձրագույն խմբի առաջնությունում ունենալ 12 թիմ

Երևան-Թբիլիսի-Երևան օրական 2 չվերթ կիրականացվի. ռուսական կողմը թույլ է տվել նաեւ ՀՀ-ից ուղիղ չվերթներ

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին տրամադրված մանկապարտեզի շենքը քաղաքապետարանը հետ է վերցնում

«Ազգային» մարզադաշտը կկառուցվի մինչեւ 2025 թ.

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարությունների միջև

Մինչեւ 2025 թ ՀՀ ֆուտբոլի հավաքականը պետք է խաղա աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում. ՀՖՖ-ի նպատակն է

Օրբելյանն անգամ ինձ չէր ճանաչում, այնտեղ որոշումներ կայացնողը միշտ էլ Կիրակոսյանն է եղել. Քրիստինե Նաղդալյան

Երեւանի քաղաքապետն առաջարկում է նվազեցնել ավտոմեքենաների շարժման թույլատրելի արագությունը՝ 60-70 կմ/ժ-ից դարձնել 50 կմ/ժ

ՍԱՊԾ-ն «Ծիրանի» ռեստորանում խախտումներ է հայտնաբերել

Բազում եւ Ազնվաձոր համայնքների ղեկավարները դեմ են Լեռնապատին միանալուն. Վանաձորն ավելի մոտ է ու հարմար

ԵՊԲՀ-ում դրական արդյունքներ են արձանագրվել, խնդիրները եղել են դրվագային. ՊՎԾ ներկայացուցիչ

Ազատությունից զրկման վայրերում առկա են համակարգային բազմաթիվ խնդիրներ. Արման Թաթոյան