Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը նույնպես կժամանի Հայաստան

Երեւանում ֆուտբոլային լեգենդների հանդիպման կազմակերպիչները համաձայնության են եկել Ռոբերտո Կառլոսի հետ: Այս մասին նրանք հայտնում է «Երեւան» (նախկինում՝ «Փյունիկ») ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում: Աշխարհահռչակ բրազիլացին նույնպես կմասնակցի հուլիսի 8-ին Երեւանում կայանալիք Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի հավաքականների հանդիպմանը:

Արդեն հաստատված է, որ, բացի Ռոբերտո Կառլոսից, այդ խաղում Լատինական Ամերիկան կներկայացնեն Ռիվալդոն, Էրնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդեմարան, Իվան Սամորանոն, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Խավիեր Ձանետին, Բեբետոն:

Եվրոպայի հավաքականում հանդես կգան Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկով, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը, Լյուդովիկ Ժուլին, Դեմետրիո Ալբերտինին, Լուիշ Ֆիգուն, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լեւան Կոբիաշվիլին, Մարկո Շիմիչը, Ռայան Գիգզը, Լուիջի դի Բիաջոն, Միգել Անխելը, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոթար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին:

Հանդիպմանը մասնակցելու է նաեւ ՀՀ հավաքականի դարպասապահ, ներկայումս ընտրանու դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին:

Խաղը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկսվելու է ժամը 20:00-ին:  Տոմսերն արժեն 5-25 հազար դրամ: Դրանք վաճառքում են հունիսի 12-ից: Կարելի է ձեռք բերել Gold’s Gym մարզասրահներ՝ Կոմիտաս 40/1, Ամիրյան 27/1, Creative Group ընկերություն՝ Ավետիսյան 63 հասցեներում, «Հանրապետականի» տոմսարկղում եւ toms.am կայքում:

Հուլիսի 6-ին Ազատության հրապարակում բացվելու է ֆան գոտի: Այն բաց է լինելու 3 օր՝ հուլիսի 6-ին, 7-ին եւ 8-ին: Լինելու են մրցույթներ, հանդիպումներ ֆուտբոլիստների հետ, ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության խաղերի ցուցադրություններ, համերգներ՝ հայկական ու ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միջոցառման կազմակերպիչը «Երեւան» ակումբի սեփականատեր, ռուսաստանցի գործարար Արթուր Սողոմոնյանն է: Առաջին անգամը չէ, որ նա Հայաստանում հայտնի ֆուտբոլիստների մասնակցությամբ նման խաղ է կազմակերպում: 2015 թ. հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի կապակցությամբ «Հանրապետականում» կայացավ լեգենդների հանդիպումը: Աշխարհի հավաքականը մրցեց ԽՍՀՄ հավաքականի դեմ: Մրցավեճն ավարտվեց 3:3 հաշվով:

Տպել
3143 դիտում

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են