Երևան
-3 °C
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ամերիկահայ հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանը Հայաստանում էրկարճատեւ, 1 օրյա այցով: Նախապես նշվել էր, որ միլիոնատերը Հայաստան էր ժամանելու կնոջ՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ, սակայն ոչ մի լուսանկարում ու տեսանյութում Սերենան այդպես էլ չերեւաց, այնուհետ հայտնի դարձավ, որ վերջինս պատրաստվում է մրցաշարի:
Ալեքսիսի այցն ընդամենը 1 օր տեւեց, սակայն նա հասցրեց հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, խոստացավ ներդրումներ կատարել ՏՏ ոլորտում:«Մեգերյան Կարպետ»-ի ինստագրամյան էջում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երեւում էր՝ ինչպես են Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանը փորձում թոնրի մեջ լավաշ թխել:
Նա հասցրել էր նաեւ զբոսնել երեւանով, լինել շուկայում, լուսանկարվել Արարատի ֆոնին, հիանալ Երեւանի պատերին արված գրաֆիկական նկարներով, սոցցանցերում կիսվել տպավորություններով ու լուսանկարներով:
Սա Ալեքսիս Օհանյանի 6-րդ այցն էր Հայաստան, նա արդեն մեկնել է: Հայաստանից ստացած տպավորություններից վերջինը լուսանկարն է օդանավակայանից ու կից գրառումը, որտեղ նշում է, որ գլուխը դեռ պտտվում է 24-ժամյա հայաստանյան այցից, ու բոլորի զարմանքին ի պատասխան, անսահման սիրում է այն, ինչով զբաղվում է, իսկ իր աշխատանքի մեծ մասը այցերն ու հանդիպումներն են:
«Վերադառնալով Հայաստանից, ես չեմ կարող մոռանալ, թե որքան են այդ բոլոր մարդիկ զոհողությունների գնում, որպեսզի կարողանան իրագործել ամեն ինչ: Ես պատրաստվում եմ անցկացնել կյանքս՝ հնարավորին չափ օգտագործելով այդ փորձն ու տպավորությունները, որ ստացա: Վերադառնանք գործի»,-գրել է նա:Ալեքսիս Օհանյանի հայաստանյան այցի վերջին լուսանկարները դարձյալ Երեւանի զբոսանքից են, որտեղ նա ամենից շատ տպավորված է պատերին արված գրաֆիկական նկարներով:
Հայաստանում հայտնի միլիոնատեր գործարարը նաեւ հասցրել է ծառ տնկել, չմոռանալով այդ լուսանկարը եւս տեղադրել ինստագրամյան էջում: Խոստացել է կրկին վերադառնալ:
200 ժամ հարկադիր աշխատանք. դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը
Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը՝ Լագերֆելդի մասին
Կյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը
Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)
Դատախազությունը բողոք կներկայացնի քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ
Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու ցանկության մասին
Սեդրակ Քոչարյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա չի ցանկացել
Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մեծ վնասներ է պատճառել
12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)
ԵՊՀ ռեկտորը չարաշահում է իր պաշտոնը. Restart
Փակ են Շիրակի ու Արագածոտնի մարզի շուրջ 20 գյուղերի միջհամայնքային ճանապարհներ
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գրքեր են նվիրում քաղաքացիներին (տեսանյութ)
Ոստիկանությունը նախկին պատգամավորին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ զուտ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից
Վճարեք կասեմ. Ֆլեշի Բարսեղը Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպելու մասին հարցին ի պատասխան
Գյումրու 2 մարզաուսումնական հաստատություններում 32.4 մլն դրամի վատնում կատարելու դեպքերով հարուցվել են քրգործեր
Մարտի 4-ից կհայտարարվի Հանրային հեռուստառադիոընկերության նախագահի մրցույթը. «Ա1+»-ի տնօրենը՝ իսկական Հանրայինի մասին
Հանդիպել են Լիբանանում ՀՀ դեսպանն ու երկրի վարչապետը
Աշտարակ քաղաքում վագոն-տնակ է հրդեհվել
«Արարատ» ակումբը դատական կարգով թիմի բժշկի պարտքը վերադարձրել է, ֆուտբոլիստը դեռ սպասում է
Ռուս սահմանապահն իր շան օգնությամբ գտել է Սյունիքում կորած քաղաքացու մարմինը
© 2019 Հայկական ժամանակ