Գերմանացի փորձագետները կարծում են՝ ՀՀ օրենսդրության վերանայման կարիք կա

Հունիսի 28-ին Բարձրագույն դատական խորհուրդն ընդունեց Գերմանիայի Դաշնային գերագույն վարչական դատարանի նախագահող դատավոր Ռյուդիգեր Ռուբելին և Գերմանիայի Հեսսեն երկրամասի գերագույն վարչական դատարանի նախկին նախագահ Վոլֆգանգ Ռայմերսին: Ներկա էին նաև ՀՀ վարչական և վարչական վերաքննիչ դատարանների նախագահները, վարչական մասնագիտացման դատավորներ, հայտնում է դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունը:

«Այսօր դատական իշխանության կարևորագույն մարտահրավերներից է արդարադատության անհամաչափ օգտագործումը, ինչը հանգեցնում է ավելորդ ծախսատարության». այս կնճռոտ հարցի շուրջ էլ մեկնարկեց քննարկումը: Անդրադառնալով խնդրին՝ պրոֆեսոր Հարությունյանը նշեց, որ վարչական մարմնի նշանակված տուգանքի (մասնավորապես ՃՈ կողմից) վիճարկման գործեր քննելիս՝ պետությունը հաճախ մոտ տասն անգամ ավելի ծախս է կատարում ի համեմատ վիճարկվող տուգանքի, մանավանդ, որ արդարադատական այդ գործընթացը կանխարգելիչ բնույթով էական ազդեցություն չի ունենում նմանօրինակ զանցանքների հնարավոր կանխման առումով:

Խնդրի լուծման իրենց տարբերակն առաջարկեցին գերմանացի փորձագետները՝ նշելով, որ միջազգային պրակտիկայում հաճախ ՃՈ ակտերի վիճարկման գործերը համարվում են փոքր քրեական գործեր և դուրս են վարչական դատարանի իրավասությունից կամ պարզ իրավախախտումների դեպքում բավարար է նախազգուշացում կիրառելը: Վարչական հաշտարարության ներդրումը ևս կնպաստի վարչական վեճերի արտադատական լուծմանը:

Փորձագետների համոզմամբ՝ օրենսդրության վերանայման կարիք ևս կա: Օրինակ, Գերմանիայում սոցիալական նպաստի գործերով վեճերի քննությունն անվճար է, մինչդեռ Հայաստանում՝ հակառակը, ՃՈ ակտերի վիճարկումն անվճար է, իսկ սոցիալական նպաստների վեճերով գանձվում է պետտուրք:

Ինչ վերաբերում է վարչական ակտերի բողոքարկման ինստիտուտին, գերմանացի փորձագետների ներկայացմամբ, միջազգային պրակտիկայում ցածր է բողոքարկման աստիճանը: Եվրոպական իրավունքի և պարկտիկայի տեսանկյունից` հաճախ բավարար է բողոքարկման մեկ կամ երկու ատյանը, այսինքն՝ կարելի է օգտվել սահմանափակ բողոքարկման դատավարական ինստիտուտից:

Կողմերն արձանագրեցին, որ անհրաժեշտ է ներդնել նաև վարչական բողոքարկման գործուն կառուցակարգ, և բողոքարկման հանձնաժողովում պետք է ներգրավված լինեն ոչ թե ոստիկաններ, այլ քաղաքացիական հասարակության և փաստաբանության ներկայացուցիչներ: Քննարկման առարկա դարձավ նաև վարչական դատավորների և ոստիկանների համար համատեղ սեմինարների կազմակերպումը, ինչը նրանց հնարավորություն կտա հստակ պատկերացնել, թե երբ է պետք տուգանել, երբ՝ նախազգուշացնել:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև վարչական  արդարադատություն իրականացնելիս փոստային ծառայությունների ծախսատարության, ոչ օպտիմալ դատական տարածքների, ինչպես նաև  վարչական արդարադատության հետագա զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ լուծումներ և օրենսդրական հնարավոր կարգավորումներ պահանջող հարցերին:

Տպել
1870 դիտում

Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

Բալահովիտ գյուղի ակումբներից մեկի տնօրենը գարեջրի շշով հարվածել է 36-ամյա երեւանցուն

Թույլ տրված թերությունների պատճառով Երևանի և 3 մարզերի դադարեցված ջրամատակարարումը 4 ժամ ուշ կվերականգնվի

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

Քննչական կոմիտեն արձագանքել է Ամուլսարի մասին 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ լուրերին

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

Վրաերթ Վանաձորում. Mersedes-ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը (լուսանկարներ)

Հրդեհ Շաքի գյուղում. այրվել է կուտակած անասնակեր (տեսանյութ)

Երկրորդ բալիկին սպասող Աննա Թովմասյանը եւ Արամեն ջերմ լուսանկար են հրապարակել

Armtimes.com-ը փնտրում է վեբ կայքի և սոցիալական ցանցերի ղեկավարի

Հայկ Սեխլիյանի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե կեսը հանգանակվել է. պետությունը եւս փորձելու է աջակցել

Ամուլսար այցից հետեւություն արեցի, որ մարդիկ գիտեն՝ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետ

Պարգեւատրվել են Շիրակի մարզի զորացրված զինվորները, նրանց զինղեկներն ու համայնքապետերը

Գյումրու Բուլվարային փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա տղամարդ՝ գրպանում թմրանյութով ներարկիչներ

Պատարայի ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Ա. Հարությունյան

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորված վարորդը ցուցմունք է տվել եւ մանրամասներ հայտնել

Ռազմական ոստիկանության գնդապետը ստացել է մոտ 7 մլն ռուբլի կաշառք. նա կալանավորվել է (տեսանյութ)

Կոխակն գյուղում հրդեհվել են տներից մեկի եւ կից անասնագոմի տանիքները

200 տոննա հայկական դեղձը կարող է փչանալ. բեռնատարները մի քանի օր է՝ Լարսում սպասում են զննման

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին