Տ. Ավինյանն ու պատվիրակությունը Կանադայում են, հանդիպել են գործարարների հետ (լուսանկարներ)

29/06/2018 schedule23:18

Հունիսի 26-ից 28-ը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Կանադայում էր (Տորոնտո), որտեղ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների և գործարարների հետ: Պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ՀՀ փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, «Բիզնես Արմենիա» հիմնադրամի Միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը և Միջազգային համագործակցության մենեջեր Ալինա Եղիազարյանը, հայտնում է ՀՀ փոխվարչապետի գրասենյակը: Կառավարության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հայ համայնքի անդամների և մտավորականների հետ, այցելել Տորոնտոյի հայկական դպրոց և եկեղեցիներ, հանդիպել գործարարներին, ներկայացրել Հայաստանում առկա գործարար հնարավորությունները, ներդրումային միջավայրը: Գործարարները հետաքրքրություն են ցուցաբերել բարձր տեխնոլոգիաների ոլորտի, հայկական մեղրի, գինու և դեղագործական ապրանքների արտահանման նկատմամբ:  

Կանադայում «Բիզնես Արմենիայի» պատվավոր ներկայացուցիչ, գործարար Վան Լապոյանը պատրաստակամություն է հայտնել 5 միլիոն դոլարի ներդրում կատարել Հայաստանում: Եվս 5.5 միլիոն դոլարի համատեղ ներդրումային ծրագիր ունեն «Կասկադ գարդենզ» ընկերության ներկայացուցիչներ Շանթ Ղազարյանը (Տորոնտոյից), Րաֆֆի Դուդակլյանը (Հայաստանից), Անդրե Գումուշջյանը (Բրյուսելից) և Սահակ Արսլանյանը (Նյու Յորքից), որով նախատեսվում է Կասկադի տարածքում հաջորդ տարվա մարտից շինարարական նախագիծ սկսել:Փոխվարչապետ  Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորիի հետ, քննարկել առաջիկայում  քաղաքապետի Հայաստան այցելելու հնարավորությունը: Քաղաքապետը Ջ. Թորին հաջորդ տարի գործարարների ուղեկցությամբ Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել:

Հայաստանի կառավարության ներկայացուցիչներն այցելել են Կանադայում երկրորդ խոշոր էլեկտրական սարքավորումներ արտադրող «Ռեքս Փաուր Մագնետիքս» ընկերություն, որը փոքր մասնաճյուղ ունի Հայաստանում: Քննարկվել է հայաստանյան մասնաճյուղն ընդարձակելու և հետագայում դրա արտադրանքը ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանելու հնարավորությունը:Հայկական պատվիրակությունը աշխատանքային այցը և գործարար առաքելությունը շարունակում է դեպի Լոս Անջելես (ԱՄՆ), որի ընթացքի և արդյունքների մասին կներկայացվի առաջիկայում:

Տպել
3602 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել