Սպիտակի դպրոցներից մեկի խորհրդի կազմում են գործող տնօրենի ընտանիքի, գերդաստանի անդամները

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կից ներկայացնելով մի լուսանկար, որում նշված են Սպիտակ քաղաքի դպրոցներից մեկի խորհրդի անդամների անունները, որոնք էլ պետք է ընտրեն տնօրենին։

Գրառման մեջ ասվում է. «Սպիտակ քաղաքի դպրոցներից մեկում տեղի է ունենալու տնօրենի ընտրություն։ Լուսանկարում այդ դպրոցի խորհուրդն է՝ գործող տնօրենի, ով միաժամանակ թեկնածու է, ընտանիքի ու գերդաստանի անդամներով։ Մարդու այս տեսակը յուրահատուկ ուսումնասիրության կարիք ունի, որովհետև այսքանից հետո նրանք ցանկանում են վերարտադրվել։

Հ.Գ. Շուտով խորհուրդների ձևավորման կարգը կփոխվի, ինչն այսպիսի խայտառակություններ թույլ չի տա։ Նաև կարող է հարց լինել, թե ինչպես է սա հնարավոր հիմա։ Ասեմ, որ օրենքը թույլ չի տալիս տնօրենի ընտրությունից երեք ամիս առաջ վերակազմավորել խորհուրդները։

Լուսանկարից նաև ակնհայտ է դառնում, որ մարզպետարաններն ու նախկին իշխանությունները թքած ունեին կրթության կազմակերպման վրա։ Այլապես տնօրենի հորեղբոր որդին իրենց քվոտայով չէր հայտնվի ցուցակում»։

Տպել
1986 դիտում

ՌԴ դեսպանը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր

Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին

Որպես ի՞նչ է Սաշիկ Սարգսյանը 18,5 միլիոն դոլար «նվիրաբերում» պետությանը, որպես «չայեվո՞յ»

ՊԲ հրամանատարը հետևել է զորամասերից մեկի՝ «բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին

ԵՊՀ գիտական խորհուրդը կոչ է անում հարգել բուհական ինքնավարության սկզբունքը եւ ակադեմիական ազատությունները

Պետբյուջեից կուսակցություններին հատկացվող ֆինանասավորումը ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի պահանջն է

Արթուր Ալեքսանյանը հավաքականի հետ է. մարզվում է ոչ ամբողջական ծանրաբեռնվածությամբ

Ucom-ը կապահովի ինտերնետի անվտանգ օգտագործումը դպրոցներում

Սպանության փորձ Դիլիջանում․ կրակել են 32 անգամ, կասկածյալներին հայտնաբերել են (տեսանյութ)

Ես ձերբակալվողի նմա՞ն եմ․ իրենց երազներն են․ Դավիթ Սանասարյան

Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

20 տարի անց թարմացվեց Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի խոհանոցային գույքը

Լիդիանի իրավաբանները հայց են ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի

Օձուն գյուղի սկզբնամասում տնակ է այրվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատուհանի ճաղավանդակից կալանավորի կախվելու դեպքով հարուցվել է քրգործ

Երկարօրյա խմբեր գործում են 39 մանկապարտեզից միայն 13-ում. ո՞րն է պատճառը

Համոզված եմ, որ Հայաստանը շատ արագ տեմպերով ոտք կգցի Շվեյցարիայի նման երկրների հետ․ Աննա Հակոբյան

«Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքը վերանայման կարիք ունի. Բաթոյան

Հայտարարություն մրցույթի մասին

Քննություն է տարվում՝ պարզելու Դիլիջան քաղաքում հնչած կրակոցների դեպքի հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է