Ամերիկահայ պրոֆեսոր Երվանդ Թերզյանը կարժանանա NASA-ի բարձրագույն պարգեւին

02/07/2018 schedule16:50

Հայտնի գիտնական, պրոֆեսոր Երվանդ Թերզյանը կարժանանա ԱՄՆ-ի օդագնացության եւ տիեզերքի ուսումնասիրության հարցերով ազգային վարչության (NASA) բարձրագույն պարգեւին, հաղորդում է carlsaganinstitute.org-ը։

Հայտնի աստղագետին «Նշանակալի հասարակական գործունեության համար» շքանշանը կհանձնի NASA-ի ղեկավար Ջիմ Բրիդենստյանը, հայտնում է Sputnik-ը։

«Դոկտոր Երվանդ Թերզյանն իր կյանքը նվիրել է կրթությանը, հասարակական գործունեությանը եւ գիտական հետազոտություններին։ Նա օգտագործել է իր խանդավառությունը տիեզերական հետազոտությունների եւ կրթության ոլորտում, որպեսզի իր փորձը փոխանցի ուսանողներին եւ լայն հասարակայնությանը»,- նշված է NASA-ի հաղորդագրությունում։

Կազմակերպության կարծիքով` Թերզյանի ձեռքբերումները վկայում են, որ նա արժանի է բարձրագույն պարգեւի։ «Դոկտոր Թերզյանն իր կարիերայի ընթացքում անխոնջ դեսպան է եղել գիտական ոլորտում, նա ազդեցություն է ունեցել մագիստրանտների, ասպիրանտների, գործընկերների եւ լայն հասարակության վրա։ Դա արժանի պարգեւ է», -նշում է աստղագիտության պրոֆեսոր Թերի Հերտերը։

Թերզյանը ծնվել է 1939թ-ին Եգիպտոսում։ Աստղագետի հայրը հայ է, մայրը` հույն։ Ավարտելով հայկական դպրոցը, այնուհետեւ Կահիրեի Ամերիկյան համալսարանը` 1960թ-ին նա տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է ուսումը։

Թերզյանն աշխատել է NASA-ի ութ հանձնաժողովներում, ԱՄՆ-ի քոլեջներում դասավանդել աստղագիտություն։ Նա հայտնի է միջգալակտիկական տարածությունների եւ դրանցում անտեսանելի նյութ հայտնաբերելու հետազոտություններով։ Անցած տարի Թերզյանն արժանացել է NASA-ի շքանշանի «Կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար» եւ Հայաստանի բարձրագույն ոսկե մեդալի` գիտական ձեռքբերումների համար։

Տպել
820 դիտում

Փաշինյանն ու Ալիևը պատրաստում են իրենց հասարակությունները հակամարտության կարգավորման. НГ

Փաշինյանի համար ղարաբաղյան հակամարտության հարցն առավել բարդ խնդիր է․ Ռիչարդ Հոգլանդ

«Վորլդ Վիժնի» հետ համագործակցության հիմքում երեխաների համար արժանապատիվ կյանք ապահովելու մղումն է․ նախարար

Ջերմություն, քաշի կորուստ․ Նորքի զինված խմբի գործով անցնող Արթուր Վարդանյանն առողջական խնդիրներ ունի․ ՄԻՊ

«Արսենալը» ԲԱՏԷ-ին թույլ չտվեց սխրանք գործել. Եվրոպա լիգա (տեսանյութ)

Պատրաստվում եմ ՀՀ կառավարությանը հրապարակավ ներկայացնել տնտեսության զարգացման վերաբերյալ իմ առաջարկները. Հարությունյան

Արմեն Սարգսյանը դատավոր է նշանակել

Քննարկում ենք մի հետաքրքիր նախագիծ հայկական սպորտի համար․ Արսեն Թորոսյանը հանդիպել է Յուրա Մովսիսյանի հետ

ՀԱՊԿ-ում համակերպվել են. այս տարի կարող են մնալ առանց գլխավոր քարտուղարի. «Կոմերսանտ»

Էջմիածնի քաղաքապետը կդիմի դատարան՝ ֆեյսբուքյան օգտատերից պահանջելով ներողություն և փոխհատուցում

Ադրբեջանը հայկական անօդաչու չի խոցել, ակնհայտ հին կադրեր են. ՊԲ հայտարարությունը

Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն ու երկրում ՀՀ դեսպանը հանդիպում են ունեցել

Հայաստանը ներառվել է երկշաբաթյա հանգստի համար ամենամատչելի երկրների հնգյակում

Փետրվարի 26-ին Հայաստանի զգալի մասում սպասվում են տեղումներ՝ ձյուն, ձնախառն անձրեւ

Post Classical Ensemble-ի` 2020թ. գարնանը կայանալիք հայկական փառատոնի գալա համերգը ՀՀ դեսպանությունում

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. 28-ամյա վարորդը տեղում մահացել է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 100 չվերթ

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն