Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն․ գյուղնախարար

Հուլիսի 2-ինՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը` գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ներկա վիճակը, համատեղ ծրագրերն ու հետագա  փոխգործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

«Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, Հայաստանից արտահանվող թե՛ բուսաբուծական, թե՛ անասնաբուծական արտադրանքի գերակշիռ մասն արտահամնվում է դեպի ռուսաստանյան շուկա, ուստի հուսով ենք, որ հայկական գյուղմթերքը այսուհետ եւս կշարունակի մեծ պահանջարկ ունենալ ռուսական շուկայում»,- ողջունելով հյուրերին` նշել է նախարար Արթուր Խաչատրյանը:

Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են ռուսական կողմի աջակցությամբ Հայաստանի ագրարային ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքները` այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծելով Տավուշի մարզի 45 համայնքներում ՄԱԿ–ի զարգացման ծրագրով (UNDP) «Գյուղական համայնքների զարգացման ինտեգրված աջակցություն. համայնքների կայունության ամրապնդում» ծրագրի կարեւորությունը:

Շեշտելով, որ ոլորտի հետագա զարգացման համար գյուղը չպետք է տարանջատվի գյուղատնտեսությունից` Արթուր Խաչատրյանը նշել է, որ այժմ միջոցներ են ձեռնարկվում ոլորտում գործող փոքր արտադրողներին աջակցելու ուղղությամբ:

Դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին հայտնել է ռուսական կողմի պատրաստակամությունը ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում` նաեւ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման ուղղությամբ: Նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին զուգահեռ Հայաստանում առաջիկայում կառավարության քննարկմանը կներկայացվի վերամշակող ճյուղի զարգացմանն ուղղված նոր ծրագիր, որի շրջանակում շահառուները հնարավորություն կունենան ձեռք բերել ջերմոցների, չորանոցների եւ սառնարանային տնտեսությունների համար նախատեսված սարքավորումներ ներդնել մատչելի պայմաններով՝ տարեկան ընդամենը 4 %  լիզինգային տոկոսադրույքով։ Նախարարն ընդգծել է, որ այդ ծրագիրը կնպաստի ոչ միայն կնպաստի գյուղմթերքի սեզոնայնության երկարացմանը, այլեւ ֆերմերների եկամուտների ավելացմանը:

Անդրադարձ է կատարվել նաեւ KfW բանկի աջակցությամբ գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրի իրականացմանը, որի մեկնարկը նախատեսվում է 2019 թվականի գարնանը:

Քննարկվել են նաեւ գյուղմթերքի արտադրության ոլորտում ամբողջական արժեշղթայի ձեւավորմանը, անասնապահության ոլորտի հետագա զարգացմանը, գյուղատնտեսական սուբսիդավորման նոր մեխանիզմների մշակմանը, մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծմանը վերաբերող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Տպել
9977 դիտում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը