Երևան
-1 °C
Հուլիսի 1-ին Ադրբեջանի Չոջուկ Մարջանլի բնակավայրում անցավ «Բաքու–Մոսկվա՝ աշխարհաքաղաքական առանցք. Ադրբեջանը՝ Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակից» թեմայով ռուս-ադրբեջանական համաժողովը: Դրան մասնակցում էին ռուսաստանցի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինը, լրագրողներ Մաքսիմ Շեւչենկոն, Պետդումայի պատգամավորներ Դմիտրի Սավելեւն ու Ալեքսանդր Եզուբովը եւ այլոք: Չոջուկ Մարջանլին գտնվում է 2016 թ. ապրիլին ադրբեջանական ԶՈւ-ի վերահսկողության տակ անցած Լելե Թեփեի մոտակայքում: Համաժողովի մասնակիցների կենսագրությունները եւ անցկացման վայրը հուշում են, որ սա Ադրբեջանի հերթական քարոզչական գործողությունն է, ընդ որում կրկին ուղղված ներքին լսարանին, քանի որ տեղեկատվական բաց հոսքերի պարագայում ուղղակի անհնար է լուրջ ընունել ելույթ ունեցած «հռետորների» խոսքերը:
Ինչեւէ, անդրադառնանք բանախոսների արտահայտած որոշ մտքերին: Մաքսիմ Շեւչենկոն, որը ժամանակին առիթ է ունեցել աչքի ընկնել հակահայկական անհեթեթ հայտարարություններով՝ իբր հայկական լոբբին է արգելակում ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը, այս անգամ եւս իր «բարձունքի» վրա է գտնվել: Նա նախ հայտարարել է, որ Հայաստանի նոր իշխանությունները՝ ձերբակալելով Սերժ Սարգսյանի մերձավորներին, փոխում են հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանությունը: Բացի այդ, Շեւչենկոյի խոսքով, Ռուսաստանն աստիճանաբար դուրս է մղվում բանակցային գործընթացից: Թե հայկական կողմի՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին ապավինելու կոնկրետ ո՞ր մասն է դուրս մղում համանախագահ երկիր հանդիսացող Ռուսաստանին բանակցային գործընթացից՝ Շեւչենկոն չի նշում: Ռուսաստանցի լրագրողի կարծիքով՝ «հեղափոխությունը Հայաստանում՝ ամերիկյան ծրագրի մաս է կազմում», որը նպատակ ունի վերահսկողության տակ վերցնել հայ-իրանական սահմանը:
«Հայ-իրանական սահմանը վերահսկելի չէր ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից: Այժմ Իրանի սահմանը փաստացի շրջափակման մեջ է», - ասել է Շեւչենկոն:
Այն, որ հայ-իրանական սահմանին կանգնած են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահներ, որեւէ կերպ չի խանգարում Շեւչենկոյին պնդել իր տեսակետը:
Հավաքվածներն առհասարակ աչքի չէին ընկնում համեստությամբ: Քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, խոսելով իրենց «պատվիրակության» մասին, նշել է, որ իրենց ներկայությունը համաժողովին խորհրդանշական բնույթ է կրում եւ ներկայացնում ռուս մտավորականության վերաբերմունքը տվյալ խնդրին: Բացի այդ, Դուգինը կարծում է, որ Ռուսաստանն իրավասու է ինքնուրույն որոշել՝ վաճառե՞լ զենք իր ռազմավարական գործընկերոջը, թե՞ ոչ:
Դմիտրի Սավելյեւի եւ Վալերի Կորովինի կարծիքով էլ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ոչ այլ ինչ է, քան «պետական հեղաշրջում»: Դրա հետեւում թաքնված են, իհարկե, ԱՄՆ-ն եւ Եվրոպան, իսկ Հայաստանը շուտով սկսելու է շարժվել դեպի Արեւմուտք:
Ռազմական փորձագետ ներկայացող Իգոր Կորոտչենկոն եւս վստահ է, որ «Փաշինյանն իշխանության է եկել ԱՄՆ օգնությամբ»:
«Այլապես, ինչո՞ւ է Վաշինգտոնն այդքան մեծ դիվանագիտական կորպուս պահում Երեւանում», - հետաքրքրվում է Կորոտչենկոն:
Թերեւս, ավելի տեղին կլիներ հետաքրքրվել սեփական ԱԳՆ-ից՝ ինչով է զբաղվում իրենց, նույնպես բավական տպավորիչ դիվանագիտական կորպուսը եւ տասնյակ կազմակերպությունները, որոնք, երբեմն, հայ-ռուսական հարաբերությունները ամրապնդելու փոխարեն վհուկների որս են հայտարարում եւ սկսում մեղադրել «հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրող» վերացական ուժերի:
Այն, որ նմանատիպ հանդիպումների ընթացքում հայերը մեղադրվում են բոլոր հնարավոր ու անհնար դավադրությունների կազմակերպման եւ իրագործման մեջ՝ սովորական երեւույթ է դարձել: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով համաժողովին նշել էր, որ ադրբեջանական շոուն տապալվել է:
«ՌԴ-ի դիրքորոշումը թե՛ ՀՀ-ի հետ հարաբերությունների, թե՛ ԼՂ հիմնախնդրի հետ կապված՝ հայտնի է, պարբերաբար վերահաստատվում է ամենաբարձր մակարդակով»,- հավելել է Բալայանը:
Իրականում սխալ կլիներ վերոնշյալ անձանց հնչեցրած մտքերն ընդունել որպես Ռուսաստանի դիրքորոշում: Նրանք ավելի շատ հենց պաշտոնական Բաքվի մեսիջներն են ուղարկում Հայաստան: Այս առումով հետաքրքրական են երկու ելույթ, որոնք տարբերվում էին մնացածից եւ դրանց ֆոնին անգամ ադեկվատ են թվում:
Հատկանշական է, որ դրանցից մեկի հեղինակը Միլլի մեջլիսի պատգամավոր, Խոջալուի գործադիր իշխանության ղեկավար Էլման Մամեդովն է, մյուսինը՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության պլատֆորմի» անդամ Սյուզան Ջաղինյանը:
Մամեդովը մասնավորապես նշել է, որ մշտական պատերազմներ եւ մշտական թշնամություն գոյություն չունեն:
«Չնայած մեր պատմության մեջ տեղ գտած արյանը, տառապանքներին եւ պատերազմներին՝ ադրբեջանցի եւ հայ ժողովուրդները պետք է հաշտվեն», - ասել է Մամեդովը: Նա հիշեց նաեւ Խոջալուի ողբերգության զոհերին, սակայն նշեց, որ այդ ամենն անցյալում է եւ պետք է առաջ նայել:
«Մենք պետք է պատրաստ լինենք հայերի հետ ապրել այս հողի վրա», - եզրափակել է Մամեդովը:
Իհարկե, հաճելի է, որ հարեւան երկրում կան մարդիկ, որոնք թույլ են տալիս մեզ ապրել մեր հողի վրա, սակայն իրականում դա ցույց է տալիս հակառակը՝ թե որքան խորը արմատներ է գցել հայատյացությունը:
Սյուզան Ջաղինյանը, մարդկային կյանքերը վեր դասելով պատերազմից, նույնպես կարծում է, որ անհրաժեշտ է տեւական խաղաղություն հաստատել: Ճանապարհը, ըստ նրա, փոխզիջումներն են՝ փոխադարձ ընդունելի տարբերակը:
Եթե ռուսաստանցի գործիչների հռետորաբանության մասով ամեն ինչ պարզ է եւ հասկանալի, ապա Մամեդովի եւ Ջաղինյանի մտքերը նորություն էին վերջին շրջանում: Խաղաղության մասին հայտարարություններ ադրբեջանական կողմից հազվադեպ են լսվում: Դա թերեւս, կարելի է բացատրել երկու տարբերակով: Առաջին՝ Ալիեւը հրաժարվել է խնդրի ռազմական լուծման ճանապարհից եւ փորձում է պարարտ հող նախապատրաստել սեփական հասարակության շրջանում՝ ապագա խաղաղությունը հնարավորինս անցավ անցկացնելու համար: Այս սցենարը գործնականում գրեթե անհնար է:
Առավել հավանական է, որ նմանատիպ հայտարարություններով Ադրբեջանը փորձում է փափուկ բարձ դնել հայկական կողմի գլխի տակ՝ տպավորություն ստեղծելով, որ հրաժարվել է ռազմական նկրտումերից: Փոխվստահության մթնոլորտում այդ բլեֆը միգուցե ստացվեր, սակայն այս իրավիճակում, մանավանդ 2016 թ. ապրիլից հետո, գործնականում անհնար է համոզել հայկական կողմին, որ Ադրբեջանը ձգտում է խաղաղության:
Շիրակցի փաստաբանների խոսքով՝ դատավորներին անընդհատ տեղափոխելով՝ քաղաքացին կորցնում է դատարանի հանդեպ վստահությունը
Պետք է երկխոսություն լինի, խնդիրը չի կարող լուծվել սեփական բնօրրանում 120 հազար մարդու բնաջնջմամբ. Ռուբեն Վարդանյան
Երուսաղեմում հայերի վրա հարձակված մի քանի ծայրահեղականները չեն ներկայացնում իսրայելական հասարակությունը․ Իսրայելի դեսպան
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Ջերմուկում անասնագոմ է այրվում
Պատմում են, որ ռուս գեներալները համոզել են ընտրել Քոչարյանին, որ ռազմաբազան ՀՀ-ից դուրս չգա. Գարեգին Միսկարյան
Երևանում առևանգված մեքենան վթարված վիճակում հայտնաբերվել է Կոշում․ կա ձերբակալված
Փոխվել են Քրեակատարողական ծառայության պետի տեղակալների համակարգման ոլորտները
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նոր դատավոր ունի
Ազատումներ և նշանակումներ Հատուկ բանակային կորպուսում․ ՀՀ նախագահի հրամանագրերը
Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար
Արտակ Բուդաղյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
Լիահույս եմ՝ Կառավարության հաջորդ քայլը կլինի Երևանի կենտրոնում գտնվող շինանյութի շուկայի հարցով զբաղվելը. Անի Խաչատրյան
Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով Ղրղզստանի Հանրապետությունում նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնում կիրականացվեն ակնային խորացված հետազոտություններ և վիրահատություններ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Հրազդանի քաղաքային գերեզմանատանը ավտոմեքենա է արգելափակվել
Պետք է համատեղ ջանքերով հասնել պատրաստված և արհեստավարժ բանակի․ Սուրեն Պապիկյանը առանձնազրույցներ է ունեցել
Արգիշտի Քյարամյանը հանձնարարել է հստակ ժամանակացույցով անցնցում լուծել նախկինում կասեցված վարույթների վերսկսման խնդիրը
Պաշտոնատար անձի կողմից «Ֆեյսբուք»-ի կեղծ էջով ապատեղեկատվություն է տարածվել․ ԱՀ ԱԱԾ
«Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան պատվիրակը Բրյունետն է (տեսանյութ)
Վերաբացվել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 71 մանկապարտեզը (լուսանկարներ)
Հրաձգության հանրապետական մրցաշարի թիմային պայքարի առաջատարը ՊԵԿ-ի թիմն է․ պարգևատրվել են հաղթողները
Համագործակցության հուշագիր են կնքել Սյունիքի մարզպետարանն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2022թ․ ընթացքում արված աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի ներկայացուցչական պալատի նախագահին
Անդրանիկ Սարգսյանն ակնկալում է հանրության աջակցությունը. նա առողջական խնդիրներ ունի
ՊԵԿ-ի և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Մոսկվայում կայացած ՀԱՊԿ ԽՎ միջոցառմանը հայկական պատվիրակությունը ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Պտղատու այգիների և հատապտուղների հիմնման պետական աջակցության ծրագրում խախտումներ են հայտնաբերվել․ ՊՎԾ
Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը կալանավորվել է
Սադոևների արհեստանոցներում ԿԳՄՍՆ-ի ծրագրի մասնակից աշակերտները քանոն, քամանչա և դուդուկ են պատրաստել
«Անռեկտոր մնացած բուհի մի հարցը այս որոշմամբ լուծվեց»․ Բրյուսովի ռեկտորի պարտականությունները կկատարի Ցոլակ Ակոպյանը
2023-ը պետք է լինի բանակի ողնաշարը շտկելու տարի. Սուրեն Պապիկյանը հանկարծակի շրջայցեր է կատարել ՊՆ զորամիավորումներ
Հայտնի է դարձել հունվարի 27-ին հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի ինքնությունը
Ազատ գյուղի զինվորական կացարանի ողբերգական հրդեհի գործով մեղադրյալ կապիտանը հրաժարվել է ցուցմունք տալ. Գոռ Աբրահամյան
Մենք բազմաթիվ որոշումներ ենք կայացրել՝ առանց նայելու՝ ում դուր կգա, կամ չի գա. Քերոբյանը՝ «Մալաթիա» տոնավաճառի մասին
Կստեղծվի արհեստների կամպուս. ստորագրվել է հայ-ֆրանսիական համագործակցության հուշագիր
Երևանցի եղբայրները բարում դանակի սպառնալիքով վերցրել էին աշնակցու հեռախոսն ու ոսկյա մատանին
Պատգամավորը մեկնաբանել է՝ ինչու Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհված զինծառայողների դեպքով սգո օր չի հայտարարվել
© 2023 Հայկական ժամանակ