Գյումրիում 170.000 դրամ աշխատավարձով աշխատանք կա, աշխատող չկա

02/07/2018 schedule21:55

Գյումրու քաղաքապետարանի Բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժինն արդեն մի քանի ամիս է՝ զանգվածային լրատվության հնարավոր բոլոր միջոցներով հայտարարությունը տարածել, աղբատար մեքենայի վարորդ է որոնում: Թափուր 3 հաստիք կա, աշխատավարձը 170.000 դրամ է, դիմող, սակայն, չկա: Բաժնի պետ Կնյազ Մանասյանն ասում է՝ ծանր աշխատանք է, դրա համար էլ ոչ մեկը չի ուզում աղբատար մեքենան վարել:

«Աշխատավարձը մեր բյուջետային կազմակերպության համար բավականին բարձր է սահմանված՝ 170 000 դրամ, երբ որ մեր գլխավոր մասնագետը ստանում է 97 000 դրամ: Բայց էլի չենք կարողանում վարորդներ գտնել, շատ ծանր աշխատանք է, ամեն մեկը չի համաձայնվում աշխատել: Նայում ես, գալիս են, ծայրահեղ աղքատ մարդ է, մեկ-երկու օր աշխատում է, գալիս դիմումը գրում, գնում է, ասում է՝ չեմ կարող, ալերգիայի մեջ եմ ընկնում»:

Կնյազ Մանասյանն ասւմ է, որ վարորդը միայն պետք է մեքենան վարի եւ բռնակները կառավարի, աղբը հավաքելու, բեռնելու համար յուրաքանչյուր վարորդ ունի բանվոր: Սակայն աղբահանության ժամանակ վարորդն էլ, բանվորն էլ հավասարապես ներքաշվում են այդ աշխատանքում, քանի որ մեքենաները հին են, եւ մշտապես կարելի է նկատել, թե ինչպես է աղբարկղը շուռ տալու պահին մեքենան խափանվում՝ աղբակույտի տակ թողնելով աշխատակիցներին: Սրան էլ եթե ավելացնենք այն, որ աղբատար մեքենաներից սարսափելի գարշահոտություն է տարածվում եւ մի քանի մետրից անգամ դրանց մոտենալն անհնար է, ապա լրիվ կարելի է հասկանալ այն մարդկանց, ովքեր մեքենա վարել գիտեն, սակայն աղբատարին մոտենալ չեն համարձակվում:

Առաջիկայում Գյումրու քաղաքապետարանը աղբահանություն իրականացնելու համար 22 խմ տարողությամբ 4 հատ «Կամազ» մակնիշի մեքենա է գնելու: Սա հնարավորություն կտա ընդամենը մեկ ուղերթով մաքրել իրենց հատկացված տարածքները: Այն մեքենաները, որոնք հիմա են օգտագործվում, ընդամենը 7-8 խմ տարողություն ունեն, եւ ստիպված են մի քանի աղբարկղ դատարկելուց հետո հասնել քաղաքային աղբավայր ու վերադառնալ: Հատկապես վերջին մեկ ամսում Գյումրու գրեթե բոլոր փողոցները՝ ե՛ւ կենտրոնական ե՛ւ ծայրամասային, աղբապատ են: Ի՞նչ խնդիրներ կան, եւ ինչու՞ նորմալ աղբահանություն չի իրականացվում: Պատասխանատուն չի տեսել, որ չդատարկված աղբարկղեր կան, ասում է՝ ուղղակի աղբի քանակն ավելացել է՝ ամառային եղանակով պայմանավորված:

Ըստ Կնյազ Մանասյանի, առավել խիտ բնակեցված եւ մարդաշատ փողոցներում օրվա մեջ 2 անգամ է նույնիսկ աղբը թափվում: «Իսկ այն, որ դատարկ աղբարկղերի կողքին աղբաբլուրները մնում են, մարդիկ են մեղավոր»,-ասում է Բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետը: Աղբատարները կոշտ աղբի համար նախատեսված չեն, դրա համար կենցաղային աղբը աղբատարով է հավաքվում, գետնին թափված կոշտ եւ շինաղբը՝ բեռնատարով, որը չունի աշխատանքային ֆիքսված ժամ: Արդյունքում, Գյումրիում փողոցներ կան, որտեղ աղբարկղերի բարձրությամբ գետնին թափված աղբ է մնում: Այս պարագայում արդյո՞ք պատասխանատուն կարող է պնդել, որ աղբահանությունն արված է նորմալ:

«Գյումրիում 850 հատ աղբարկղ է տեղադրված, որոնց մեծ մասը շարքից դուրս են եկած: Շուտով դրանք կփոխարինենք նորերով»,- ասում է պատասխանատուն, 50 հատ աղբարկղ կգնի քաղաքապետարանը: Դրանք կրկին կլինեն բաց բերաններով, որոնցից եւ աղբը դուրս կլցվի, եւ հոտը կտարածվի եւ ապաստան կդառնա շների ու կատուների համար: «Փակ աղբամանները մեր գրպանի բանը չեն, եթե դրանցից գնենք, մեքենաներն էլ պետք է փոխենք, դրանց համապատասխան մեքենաներ են պետք: Իսկ դա Գյումրու աղքատիկ բյուջեով անել հնարավոր չէ»,-ասում է քաղաքապետարանի պատասխանատուն:Բայց պարզվում է՝ Գյումրու բյուջեում դեռ հնարավորություն կա աղբարկղերի տեղադրման նոր տաղավարների ձեռք բերման համար: Նման անհաջող փորձ Գյումրին արդեն ունի: 2013 թվականին գումար հատկացվեց, եւ Գյումրու աղբարկղերի շուրջ բոլորը բետոնե պատնեշներ դրվեցին:Դրանք այսօր չկան, մի մասը կոտրված, տարածքում նետված են, մյուսներն ընդհանրապես գոյություն չունեն: Հիմա քաղաքապետարանում մտածել, ելքը գտել են: Նորերն են պատվիրելու, արդեն՝ մետաղական, յուրաքանչյուրը ՝ 150.000 դրամ արժե:

Տպել
11787 դիտում

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան